Գյումրու քաղաքապետարանը ՀՈԱԿ-ների աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել

Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները վերջին օրերին անընդհատ բողոքում և տեղեկացնում են, որ իրենց քաղաքապետարանի կողմից սկզբում առաջարկվել է մեկ ամսով  չվճարվող արձակուրդ վերցնել, այնուհետ որոշումը փոխվել է և բոլորին պարտադրվել է վերցնել ամենամյա հասանելիք արձակուրդը:

Այս ամենի մասին, սակայն, կառույցի ենթակայությամբ աշխատող գյումրեցիները նախընտրեցին խոսել առանց ձայնագրության, առանց իրենց անուն-ազգանունների, և հաստատությունների հստակեցումների: Մտահոգիչ են համարում այն, որ եթե հիմա վերցնում են իրենց հասանելիք արձակուրդը, ապա այն ժամանակահատվածում, երբ իրենց իսկապես այդ ազատ օրերը պետք լինեն, այլևս չեն կարողանալու դրանք օգտագործել: Ստիպված են լինելու բացակայել կամ վերցնել չվճարվող արձակուրդ:

ՀԺ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ որևէ աշխատակցի պարտադրանք չի եղել: Չկա նման բան: «Աշխատակիցները գնում են արձակուրդ իրենց դիմումի համաձայն, ինչպես սահմանված է աշխատանքային օրենսգրքով: Որևէ պարտադրանք չկա: ՀՈԱԿ-ներին առաջարկվել է, ում հասնում է արձակուրդ և ովքեր մինչ այս պահը չեն գնացել արջակուրդ, օգտվեն այդ արձակուրդից՝ ըստ իրենց ցանկության: Նման առաջարկ արվել է ՀՈԱԿ-ների հետագա բնականոն գործունեությունը ապահովելու համար: ՀՈԱԿ-ները 12-ամսյա ռեժիմով են աշխատում, այս կազմակերպություններում արձակուրդի կոնկրետ ժամանակահատված չկա, արձակուրդի ժամանակն ընտրում է աշխատողը»,-ասաց Առաքելյանը:

Թե այս պահին քանի՞ աշխատակից է վերցրել իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը, նա ասել չկարողացավ: Նշեց սակայն, որ առաջարկը վերաբերվել է ինչպես ՀՈԱԿ-ների, այնպես էլ համայնքապետարանի աշխատկիցներին: Նրանք, ովքեր չեն ցանկացել, արձակուրդի դիմումներ չեն գրել: «Թողնվել է աշխատակցի հայեցողությանը: Տարվա ընթացքում երբ ցանկանա կօգտվի ամենամյա հասանելիք արձակուրդից»,- վստահեցրեց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարը:

Հետագա ամիսների վճարման համար ի՞նչ որոշում է կայացվել: Աշխատակիցները վճարվելու են աշխատավարձի չափով, թե՞ որպես հարկադիր պարապուրդ: Հարցին պատասխանելով՝ Առաքելյանն ասաց՝ դեռ չգիտեն: Դիմել են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սպասում են  պատասխանին՝ հետագա քայլերի հստակեցման համար: Այս պահի դրությամբ բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները նախորդ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ ստացել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3366 դիտում

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ