Խոնարհումով վերաբերվելով Շուշիի ազատագրմանը՝ պետք է ասել, որ քրեական գործը դրա հետ որեւէ կապ չունի. դատախազ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանից բացի ելույթ ունեցավ նաեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ խնդրելով մերժել պաշտպանների միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Բաղդասարյանը նախ ասաց, որ ստիպված է անդրադառնալ միջնորդությունների մեջ նշված կիսաիրավական կամ ոչ իրավական արտահայտություններին. «Դատավարական կարգավիճակս թույլ չի տալիս բոլորին անդրադառնալ, բայց հաշվի առնելով դրանց բարոյական, ավելի ճիշտ՝ ոչ բարոյական աստառը՝ ստիպված եմ ասել. խոսվեց օրվա խորհրդի մասին, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել, այժմ մեղադրյալի կարգավիճակում են: Եթե նունիսկ խոսքս գեղեցիկ չհնչի, ստիպված եմ արձանագրել, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չէ»:

Բաղդասարյանի այս արտահայտությունը դուր չեկավ պաշտպանական կողմին: Արձագանքեց, մասնավորապես, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը, եւ դատարանը նրան չընդհատելու կոչ արեց:

Շարունակելով իր ելույթը՝  Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ խոնարհումով վերաբերվելով Շուշիի ազատագրմանը՝ պետք է արձանագրել, որ քրեական գործը դրա հետ որեւէ կապ չունի:

Այնուհետեւ դատախազն անդրադարձավ պաշտպանների այն հայտարարությանը, թե այս գործի հեռանկար քննիչների, դատախազների պատասխանատվության հետ է կապված. «Շատ մանրամասն չեմ խոսելու, բայց ստիպված եմ ասելու, որ մոտավորապես տասն անգամ դա դատական նիստերին կրկնելը պիտի ցույց տված լիներ, թե ում մոտ այդ տակտիկան կիրառել, ում մոտ՝ ոչ: Ես առաջարկում եմ նման տակտիկա չկիրառել եւ միջնորդությունների որակը դրանով չնվազեցնել»,- ասաց նա:

Խոսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններից՝ Երեւան քաղաքի դատախազն ասաց, որ դրանցից երկուսի հիմքում գործով հատուկ ջանասիրություն գործադրել-չգործադրելու, գործի քննության ընթացքի, Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու եւ այդ ընթացքում տեղի ունեցած դատական նիստերի հանգամանքներն էին. «Ուզում եմ շատ կարճ եւ ուղիղ ասել, որ դրա պատասխանատուն բացառապես պաշտպանական կողմն է, որովհետեւ մենք ականատես ենք եղել դատական նիստերի այնպիսի հետաձգումների եւ այնպիսի պատճառաբանություններով հետաձգումների, որոնք կրել են ակցիայի բնույթ: Նույնիսկ տեղի ունեցած դատական նիստերի քանակը, անցած ժամանակը եւ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը քննարկելիս չպետք է մոռանալ, թե այդ ողջ ընթացքում բովանդակային իմաստով ինչ է տեղի ունեցել»: Դատախազը հիշեցրեց, որ բոլոր դատական նիստերի ընթացքում քննարկել են գրեթե նույն միջնորդությունները՝ շատ համառոտ, փոքրիկ ձեւակերպումների փոփոխություններով, որոնք տպավորություն են ստեղծել, թե տարբեր միջնորդություններ են, եւ կարելի է դատական նույն փուլում ներկայացնել. «Մենք գործ ենք ունեցել խափանման միջոցի փոփոխման միջնորդությունների հետ, քննարկել ենք դրանք, դրանց արդյունքներից պաշտպանական կողմը դժգոհ է եղել, եւ անընդհատ քննարկել ենք դատավորի ինքնաբացարկի, դատախազների բացարկի միջնորդությունները»:

Բաղդասարյանի խոսքով՝ թեեւ իրենք պնդել են խափանման միջոց կալանքի մի քանի հիմք, բայց դատարանի գնահատմամբ՝ առկա է խոչընդոտելու հիմք, որի բացակայության մասին խոսք գնալ չի կարող. «Մենք արձանագրել ենք վկաների վրա ներգործության ռիսկ, եւ որեւէ դատավարական գործողություն տեղի չի ունեցել, որը կարող էր նվազեցնել, որեւէ վկա չի հարցաքննվել, նրանց ցուցմունքները չենք լսել, գործով ձեռք բերված ապացույցները չեն հրապարակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը կապված է այս ամենի հետ, կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարելի քննարկել ապրիորի, վերացական, ժամանակ, այո, անցել է, բայց դա ոչ ոք չի կարող կանգնեցնել, որքան էլ անհիմն եւ կրկնվող միջնորդություններ ներկայացնի պաշտպանական կողմը»: Բաղդասարյանը շեշտեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է գործի քննության վրա ազդեցությունը չեզոքացնելու նպատակով. «Եւ այդ նպատակը չի իրացվում այն պարզ պատճառով, որ ես հնարավորություն չեմ ունենում դատական նիստերի դահլիճում հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, իսկ մենք այստեղ երկար ժամանակ լսում ենք, որ անցել է երկար ժամանակ, ինչ նա կալանքի տակ է»:

Դատախազն ասաց, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված չէ միայն իրավակարգավսորումներով, դրա հիմքում իրենք մշտապես դրել են նաեւ խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերը. «Քանի որ պաշտպանական կողմը շարունակ շեշտեց, թե քննությանը խոչընդոտելու ռիսկը նվազել է, ասեմ միայն, որ դա իրականությանը չի համապատասխանում. 2020 թվականի մարտի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հաստատված մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկվել կազմակերպված խմբի կողմից սույն գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, անուններ չեմ ուզում տալ անմեղության կանխավարկածի քննարկումներից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ գործով ուղիղ տվյալներ կան այն մասին, որ դատի տրված անձինք ուղիղ շփումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի եւ գրասենյակի ղեկավարի հետ, եւ սա այն դեպքում, երբ դատարանում անընդհատ լսում ենք, թե ռիսկը նվազել է, չի նվազել, 2020 թվականի մարտի 18-ի դրությամբ այդ ռիսկը աճել է»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, քաղաքի դատախազն ասաց, որ դրա տարածման ռիսկը կա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում. «Այս կապակցությամբ ԵԽ խոշտանգումների կոմիտեի փաստաթղթում եղած ձեւակերպումներից պետք չէ հեռանալ, որովհետեւ այնտեղ խոսվում է շփումների պայմաններում կորոնավիրուսի տարածման եւ գերբնակեցված պայմաններում անձանց անազատության մեջ պահելու դեպքերի խուսափելու մասին»: Ըստ Բաղդասարյանի՝ կորոնավիրուսի մասին պաշտպաններն այնքան խոսեցին, որ իր մոտ տպավորություն ստեղծվեց, թե դա միայն ՔԿՀ-ներում է, ազատության մեջ չկա. «Ես կարծում եմ՝ նույն, ավելի մեծ ռիսկեր կան ազատության մեջ, քան ցանկացած մեկուսացման պայմաններում»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խտրականության մասին, դատախազն ասաց, որ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի պատասխանը պաշտպանները ամբողջությամբ չմեջբերեցին՝ այդպիսով տպավորություն  ստեղծելով, թե Դատախազությունը ռիսկի գոտում գտնվող բոլոր անձանց խափանման միջոցները քննարկել է, իսկ Քոչարյանի հարցին ուղղակի չի անդրադսարձել. «Մինչդեռ պատասխանում նշված է եղել, որ ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում խափանման միջոցի հարցերը չեն կարող քննարկվել դրանց կիրառման հիմքերի առկայությունից դուրս, միայն վիրուսի համատեքստում»: Ըստ Դատախազության՝ մի շարք այլ մեղադրյալների վերաբերյալ հարցերը քննարկվել են այդ համատեքստում, եւ արդյունքում, ոմանք ազատ են արձակվել, իսկ ոմանք՝ ոչ:

Հիշեցնենք, որ տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրին Արցախի եւ Հայաստանի նախկին 4 վարչապետներ, ապա պաշտպանները ներկայացրին եւս երկու միջնորդություն՝ խափանման միջոցը վերացնելու կամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ հիմքում դնելով նաեւ տարածված վարակի վտանգը: Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մայիսի 13-ին:

Տպել
5036 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց