Պաշտպանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել կորոնավիրուսի հիմքով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին անձնական երաշխավորության միջնորդությունից բացի պաշտպանական կողմը ներկայացրեց նաեւ մեկ այլ միջնորդություն՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

Մասնավորապես, պաշտպան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ այս միջնորդությունը ներկայացրել է ապրիլի 17-ին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձել էր աշխատանքի, դեռեւս արձակուրդ չէր մեկնել, եւ հենց դա հաշվի առնելով էր այն ներկայացրել՝ անհապաղ քննության հույս ունենալով: Վարդեւանյանը շեշտեց, որ դեռեւս այդ օրվա դրությամբ՝ ապրիլի 17-ին, Հայաստանի Հանրապետությունում արձաանգրված էր կորոնավիրուսի վարակի հաստատված 1201 դեպք եւ, ցավալիորեն, 19 մահ: Նրա խոսքով՝ միայն այսօրվա՝ մայիսի 8-ի տվյալներով՝ մեկ օրում արձանագրվել է 145 նոր դեպք, վարակի ընդհանուր թիվը 3029 է, իսկ մահվան դեպքերը 42-ն են:

Պաշտպանը պարզաբանեց, որ այս ցուցանիշները հրապարակում է՝ ցույց տալու համար, թե ՀՀ-ում ինչ իրավիճակ է: Նա տեղեկացրեց, որ վերջրես Արդարադատության նախարարություն է դիմել՝ հետաքրքրվելով, թե ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր քանի կալանավոր կա, եւ առհասարակ քանի կալանավոր է թեստավորվել այս ընթացքում. «Իմ հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ 65-ից բարձր տարիքային խմբում գտնվող 8 կալանավոր կա, իսկ համակցված հիվանդություն ունեցող՝ նման 3 անձ: Հետաքրքիր էր այն, որ ապրիլի 28-ի դրությամբ արդեն 5 կալանավորված անձից վերցրել են կորոնավիրուսի վարակի թեստ, իսկ թեստ, ինչպես գիտենք, վերցնում են ախտանիշների առկայության դեպքում»: Վարդեւանյանը նշեց, որ այս ընթացքում եղել է մեկուսարանում եւ կարող է ասել, որ այնտեղ գոյություն չունի որեւէ նորմի պահպանում, որը սահմանվել է Առողջապահության նախարարության կողմից. «Այն, որ մենք հիմա դատական նիստ ենք անում, սա էլ է ռիսկային լուրջ հարց»,- ասաց նա:

Վարդեւանյանն ընդգծեց, որ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավուքների պաշտպանը՝ խորհուրդ տալով իրավապահ համակակարգին կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ: Դրանից բացի, նա շեշտեց, որ ՀՀ-ն, լինելով Եվրոպայի խորհրդի երկիր, պիտի ուշադրություն դարձնի նաեւ Մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարություններին եւ առաջարկություններին. «Իսկ Մարդու իրավունքների հանձնակատարը արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ խոսքը ռիսկային խմբում գտնվող անձանց մասին է, պետք է կիրառվի այլընտանքային խափանման միջոց, եւ խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն արտահայտությանը, որ դա պետք է կիրառվի առանց խտրականության»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ այս ընթացքում, երբ նիստերը չէին կայանում, այս հարցով ինքը դիմել է Գլխավոր դատախազին. «Գլխավոր դատախազը ոչ միայն ի պաշտոնե ղեկավարում է միասնական համակարգ դատախազությունը, այլ նաեւ սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է: Ներկայացնելով բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ հղում տալով Խոշտանգումների կանխարգելման հայտնի զեկույցին, հղում տալով նաեւ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի, գլխավոր սրտաբան պրոֆեսոր Հայրապետյանի եզրակացությանը՝ խնդրել էի նախաձեռնել դատական նիստ, այսինքն՝ միանալ մեր գործողություններին՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»: Պաշտպանն ասաց, որ դիմումին պատասխանել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ մի քանի էջ գրության վերջում եզրակացնելով, որ այդ ամենը կիրառելի չէ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Մինչդեռ Դատախազությունը գործընթաց է նախաձեռնել, սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց է փոխել, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա կիրառելի չէ: ԵԽ-ի հայտարարությունը, որ դա պիտի արվի առանց խտրականության, հենց այս իրավիճակների համար է»:

Պաշտպանն ընդգծեց, որ ՀՀ իրավակիրառ պրակտիկան բավականին օրինակելի գործողություններ է ձեռնարկել այս ժամանակահատվածում. «Հատկապես դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մարտի 24-ի որոշմամբ դատարանը գործերից մեկով արձանագրել է խոչընդոտելու ռիսկի առկայություն, արձանագրել դա գրավով զսպելու հնարավորություն, եւ նաեւ կորոնավիրուսային վարակից ելնելով՝ գրավը կիրառել, մի քանի օր առաջ էլ այդ դատական ակտը Վերաքննիչ դատարանը թողեց ուժի մեջ»:

Պաշտպանի խոսքով՝ առկա է իսկապես վտանգավոր միջավայր, քանի որ կորոնավիրուսը պարզապես գրիպ չէ, այդ կարծիքը հայտնում է ոչ թե ինքը, այլ ՀՀ Կառավարությունը. «Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ այն դիտարկվել է որպես սպառնալիք, հատկապես՝ 60 տարեկանից բարձր անձանց համար»: Որպես օրինակ՝ Վարդեւանյանը նշեց, որ մի քանի տարի առաջ Ֆրանսիայում ահաբեկչություն արած անձանց խափանման միջոցն անգամ այս ընթացքում փոխել են. «Եթե որեւէ մեկի մտքով կարող է անցնել, թե այս գործով պիտի լինի այն իրավիճակը, որը եղավ մեկ այլ հայտնի գործով, երբ անձի առողջական վիճակով պայմանավորված՝ Դատախազությունը նիստ նախաձեռնեց (հավանաբար նկատի ունի Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը-, խմբ.), այդպես չի լինելու, եւ ես վստահ եմ, որ նույնիսկ Դուք դա թույլ չեք տալու»,- դիմելով դատարանին՝ ասաց նա:

Շարունակելով ներկայացնել գրավի միջնորդությունը՝ Արամ Վարդեւանյանն անդրադարձ կատարեց 2019 թվականի աշնանը խափանման միջոցի վերաբերյալ քննարկված հարցերին. «Խափանման միջոցը փոխելու մեր միջնորդությունը սեպտեմբերին Դուք մերժել էիք՝ ի թիվս այլնի հաշվի առնելով նաեւ խոչընդոտելու ռիսկը՝ իրավացիորեն արձանագրելով նաեւ, որ թաքնվելու ռիսկի մասին խոսք լինել չի կարող: Հոկտեմբերին ընդունվեց ՍԴ 1480 որոշումը, որի հիմքով մենք դարձյալ ներկայացրինք գրավի վերաբերյալ միջնորդություն. ՍԴ-ն արձանագրել էր, որ խոչընդոտելու ռիսկը կարող էր զսպվել գրավով, եւ մենք հենց գրավի միջնորդություն էինք ներկայացրել, սակայն նոյեմբերին Դուք այն կրկին մերժեցիք՝ ներկայացնելով իրավական մի տրամաբանություն, որին մենք համաձայն չենք»: Վարդեւանյանի խոսքով՝ դատարանն արձանագրել էր, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում կառուցակարգ գրավի գումարը պետական եկամուտ դարձնելու համար. «Ձեր այդ որոշման դեմ մեր բողոքի քննության ժամանակ մեր եւ Դատախազության ողջ բանավեճը ծավալվեց այդ հարցի շուրջ: Դատախազության դիրքորոշումը եւս այն էր, որ այդ գումարը չի կարող պետական եկամուտ դառնալ: Սակայն ապրիլի 14-ին ԱԺ-ն ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու փաթեթ, որով 143-րդ հոդվածում ամրագրվեց, որ գրավ կիրառվում է պատշաճ վարքագիծ ապահովելու ռիսկերից որեւէ մեկի դեպքում, եւ գումարը պետական եկամուտ է դարձվում: Սրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի, որ գրավը այդպիսի ռիսկի նվազած պայմաններում ի զորու լինի ապահովելու անձի պատշաճ վարքագիծը: Պետական եկամուտ դարձնելու խնդիրն էր՝ դա էլ լուծվեց»:

Անդրադառնալով իրենց մեկ այլ միջնորդությանը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, պաշտպանն ասաց, որ մարտի 3-ին, երբ այդ հարցի լուծումը հետաձգվեց, դատարանը բավականին հետաքրքիր դիրքորոշում հայտնեց. «Դուք գրեցիք, որ ենթադրյալ արարքների առնչությամբ անձի գործառութային անձեռմխելիության առկայության կամ բացակայության հանգամանքը կարող է պարզվել մեղադրանքի հիմքում դրված փաստերի ստուգման արդյունքում: Հետաքրքիրն այն է, որ երբ ես սեպտեմբեր ամսին միջնորդություն էի ներկայացրել գործառութային անձեռմխելիության հիմքով կալանավորումը վերացնելու վերաբերյալ, հիմքերից մեկը հենց այն էր, ինչ Դուք ասացիք մարտի 3-ին. այո՛, հնարավոր չէ պարզել Ռոբերտ Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությունը ամբողջությամբ հաղթահարված է թե ոչ, եւ այդ պարագայում չի կարող լինել կալանավորում»,- եզրափակեց նա՝ խնդրելով դատարանին թույլատրելի համարել գրավի կիրառումը՝ դրա ողջամիտ չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Տպել
2302 դիտում

Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ

Փոքրիկ «հսկան». «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)

Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ

Ալեն Սիմոնյանը Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է պատարագի

Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը դարձել են Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

ՏԻՄ արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից. Հայկ Ղալումյան

Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասի սպանության պատճառը SMS հաղորդագրությունն է եղել. մանրամասներ

Շարունակելու ենք աշխատել համայնքային կարողությունները բարելավելու, հզորացնելու ուղղությամբ. Սանոսյան

Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից. կանխել է քույրը

Երբ կարելի է բողոքարկել կամավոր ատեստավորման արդյունքները. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Երևանում ու մարզերում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

39-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79 հազար դոլարը՝ անցնելով բոլոր ռեկորդները

Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել. Մովսես Հարությունյան

Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

Արագածոտնում կինը համացանցում խարդախության և խաբեության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ

Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիևը՝ Շոլցին

Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան

Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում

Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը. Դանիելյանը շնորհավորել է ՏԻՄ օրվա առթիվ

Թրամփը հաղթել է նաև վերջին «տատանվող» նահանգում և ստացել ընդհանուր 312 ընտրական ձայն

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին

Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել գիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը. Անդրեասյան

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան հարվածել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ

«ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհ և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական

«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել

Հրապարակվել են Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի կադրերը (տեսանյութ)