Երևան
12 °C
Կորոնավիրուսի վերացման 9-րդ ծրագրի շրջանակներում դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում եւ ստացել են գումարներ։ Հիմա գրություններ են գալիս, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, եւ մարդիկ հայտնվել են հարցական իրավիճակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժանանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ «Այդ գումարները պետք է հե՞տ վերադարձվեն կառավարությանը, թե՞ այլ տարբերակ կա»,- հետաքրքրվեց պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետեւ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ «Այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են, եւ դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, սողանցք է դարձել, եւ շատ ցավալի փաստ է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ծառայողական քննություն նշանակվի, թե ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունեցել։
«Մեկը բանկում 50 միլիոն դրամ ավանդ ունի, գալիս այդ միջոցառումից գումար է տանում, երրորդի աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք եւ ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս գումար է տանում։ Հենց սա է պրոբլեմը, եւ դուք ոչ թե այդ հարցը նման կերպ պետք է տայիք, այլ պետք է ասեիք՝ ե՞րբ եք օր առաջ վերադարձնելու այդ գումարները եւ ճիշտ նպատակին ծառայեցնելու»,- ասաց վարչապետը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ դա շատ վատ երեւույթ է։ Նրա խոսքով՝ շատ վատ երեւույթ է նաեւ, որ կողքից կարող են ասել՝ դե լավ, ոչինչ, տարել տարել են։ «Ոչինչ չԷ, մինչեւ վերջին կոպեկը պետք է վերադարձվի»,- ասաց վարչապետը։
Սիմոնյանը արձագանքեց, որ քաղաքացիներ կան, որոնք չեն իմացել, որ իրենք շահառու չեն, տեսել են իրենց անունը, ստացել են։ «Մենք քաղաքացիներին պետք է ասենք՝ վերադարձրեք գումարները, որովհետեւ դրանք ձերը չեն։ Մեկը չգիտի, որ չի կարելի սարից իջնել գնալ, արտակարգ դրություն է, երրորդը չգիտի, որ չի կարելի բաց պատուհանից մտնել գողություն անել, չորրորդը չգիտի, որ չի կարելի մարդու գլխին տալ, փողերը տանել, ոչ մեկն էլ չգիտի, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հստակ գրված էր, թե ում է հասցեագրված այդ ծրագիրը։ Նա հայտարարեց նաեւ, որ շատ ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, որոնց կոչումն է պայքարել ապօրինությունների դեմ, մտել գումար են տարել։ «Ես ամաչում եմ այդպես վարված մարդկանց համար եւ դատապարտում եմ այդ երեւույթը»,- եզրափակեց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT