Երևան
12 °C
Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ի հայտ եկած խնդիրների թվում առաջնայիններից է չգրանցված աշխատողների հարցը:
Առնվազն սոցիալական ցանցերում կարելի է տեսնել, որ աշխատողների գրանցման հետ կապված զանազան խնդիրներ կան, եւ պատկերը բավականին տխուր է: Երբ կառավարությունը սոցիալական աջակցման ծրագիր սկսեց, շատերը սկսեցին բարձրաձայնել, որ ունեն ծրագրից օգտվելու խնդիր միայն այն պարզ պատճառով, որ գրանցված աշխատողներ չեն:
Աշխատավայրում գրանցված չլինելն ունի բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ գործատուն սկսնակ աշխատողին առաջարկում է աշխատանք, բայց թելադրում պայմաններ, այն է՝ հնարավորության դեպքում տեւական ժամանակ չգրանցել, բայց վճարել: Հաճախ էլ գործատուն աշխատողին չգրանցելու դեպքում որպես առավելություն է ներկայացնում այն, որ աշխատողը նման ձեւով հարկ չի վճարի, ինչը շատ հաճախ քաղաքացիները որպես լավություն են ընկալում:
Երբեմն նաեւ գործատուն այլ անձի անվան տակ է գրանցում նոր աշխատողին: Ստացվում է այսպես՝ նա աշխատում է, իսկ մեկ ուրիշը, տանը նստած, իբր վճարում կենսաթոշակային, ստանում ստաժ: «Հայկական ժամանակին» հայտնի են դեպքեր, երբ գործատուն պայման է դնում՝ կա՛մ չգրանցված աշխատանք, կա՛մ ցտեսություն: Երեւի ավելորդ է նշել, որ աշխատանք փնտրողների գերակշռող մասն ընտրում է մնալն ու օրվա ապրուսի միջոցն այդ կերպ հայթհայթելը: Մի այլ շերտ էլ, լինելով սկսնակ, գործատուի այդ առաջարկն արդարացնում է իր անփորձությամբ եւ հմտությունների պակասով:
Չգրանցված աշխատողների խնդրի մասին օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բարձրաձայնել էր նաեւ լուսանկարիչներից Գեւորգ Խուրշուդյանը: Նա նշել էր, որ այս պահին չի աշխատում եւ կարդալով կառավարության 8-րդ միջոցառման ծրագրում կատարված փոփոխությունների մասին՝ (ներառվել են լուսանկարիչները), նախ՝ ուրախացել է, ապա՝ հիշել փաստը՝ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն լուսանկարիչներին, որոնք ունեն ԱՁ կամ գրանցված աշխատող են: 8-րդ ծրագրով կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում մի շարք ոլորտներում հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիներին:
«Ես հիմա ոչ թե բողոքում եմ, այլ ուզում եմ փաստը արձանագրենք, որ ՀՀ-ում լիքը լուսանկարիչներ, օպերատորներ այս պահին չունեն աշխատանք ու դեռ պարզ չէ, թե երբ կունենան: Հիմա հարց՝ ո՞նց պիտի ապրեն այդ մարդիկ, որ հա՛մ պահանջում եք՝ կոմունալ վճարեն, հա՛մ՝ ապրեն, հա՛մ էլ չեք ուզում ոչ մի հարցում աջակցեք, կներեք, էլի, ստացվում է՝ եթե ինչ-որ մի «բանջար» որոշել է իր աշխատակցին չգրանցի, ուրեմն, աշխատակի՛ց ջան, նմանատիպ արտակարգ իրավիճակներում գնա՛ մեռի»,- գրել է լուսանկարիչը: Մեկնաբանություներում բազմաթիվ լուսանկարիչներ են արձագանքել ու միացել բողոքին: Նրանց մեծ մասն այսօր այդ խնդրի առջեւ է կանգնած եւ պարզապես չգտի, թե ուր դիմի:
Չգրանցված աշխատողների խնդրին էր անդրադարձել նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա գրել էր, որ այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը եւ չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։
«Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաեւ այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր եւ պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,- գրել էր նա:
Լենա Նազարյանը նաեւ տեղեկացրել էր, որ այս ամենը պետական համակարգին համակարգված լսելի դարձնելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի եւ գուցե անոնիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ որոշ ուսումնասիրություններից հետո կլինեն նաեւ կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։
Չգրանցված աշխատողների եւ աշխատողների իրավունքների պաշպանության մասին «Հայկական ժամանակը» հարցում էր արել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ): Պարզվում է՝ ԱԱՏՄ «Թեժ գիծը» միայն ապրիլ ամսին ստացել է այնքան զանգ, որքան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում: Իրենց խախտված աշխատանքային իրավունքների մասին այս տարվա ապրիլին ահազանգել է 360 անձ, նախորդ ամբողջ տարվա տվյալով՝ այդ թիվը եղել է 350: Մեզ հայտնում են, որ այժմ էլ ստանում են բազմաթիվ դիմումներ ու բողոքներ: «Դիմում-բողոքներ ենք ստացել չգրանցված աշխատող անձանցից, որոնք այդ նույն պատճառով չեն կարողացել օգտվել կորոնավիրուսի հետեւանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերից»,- հայտնում են տեսչությունից:
Միաժամանակ տեղեկացնում, որ ԱԱՏՄ-ն չի տիրապետում չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությանը, քանի որ նման լիազորություն չունի, ուստի չեն կարող հաստատել այն տեսակետը, թե Հայաստանում տարբեր ոլորտներում չգրանցված աշխատողները շատ-շատ են։
Ինչ վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններին եւ աշխատողի իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեր հարցին, նշում են, որ Տեսչական մարմինը ներկայում անօրինական աշխատանքների կատարման (աշխատողին աշխատանքի ընդունումը սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու) նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորություն չունի:
Տվյալ դեպքում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն, իրականացվում է դատական կարգով, այսինքն՝ աշխատողն իր իրավունքները կարող է պաշտանել միայն իրավական հարթությունում:
Հետաքրքրվել էինք նաեւ, թե արտակարգ դրության այս պայմաններում տեսչությունը որեւիցե առաջարկ ունի՞ նման իրավիճակում հայտնված այս մարդկանց, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ փաստում են, որ ՀՀ Ազգային ժողովը 2020 թվականի ապրիլի 29-ին ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց համաձայն՝ Տեսչական մարմնին որոշակի իրավունքներ են վերապահվելու:
Այսուհետ ԱՍՏՄ-ն իրավասու կլինի արտակարգ դրության հետեւանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային օրենսդրության նկատմամբ իրականացնել ամբողջական վերահսկողություն եւ կիրառել պատասխանատվության միջոցներ:
Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի աշխատողների աշխատանքային պայմանագրերի նկատմամբ: ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ՀԺ-ին հայտնեց, որ ԱԱՏՄ-ի այս գործառույթներն ուժի մեջ կմտնեն նշված օրենքները ՀՀ նախագահի ստորագրելուց եւ որոշ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կատարումից հետո։
Նա նաեւ հայտնեց՝ ԱԱՏՄ-ն 2021 թվականի հուլիսից պետք է ստանձներ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ընդլայնված լիազորությունները։ Սակայն, ելնելով արտակարգ դրության ժամանակ ծագած խնդիրներից եւ արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունից, ԱԺ-ն կառավարության առաջարկով արտահերթ նիստում ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք, որով տեսչական մարմնի լիազորությունները որոշ մասով ընդլայնվեցին նախանշված ժամանակից շուտ: Եղիազարյանը նկատեց՝ ամեն պահի սպասում են ստորագրմանը, որ անցնեն գործի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT