ՇՄ Ձորաշեն և Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքներում հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրեր են կնքվել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Աշոցքի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գ. Ս.-ն 2006թ. օգոստոսի 21-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1 հա մակերեսով հողատարածքն աճուրդ վաճառքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից և իր համաձայնությամբ տրամադրել է իր կնոջը՝  25 տարի ժամկետով կնքելով տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարի չափով վարձակալության պայմանագիր:

Ապա բառացիորեն երեք օր անց կինը նրա համաձայնությամբ հիշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ, տարեկան 480․000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է հեռահաղորդակցության կապի հայաստանյան օպերատոր ընկերություններից մեկին։ 2007թ. մայիսի  29-ին նույն ընթացակարգով Ձորաշեն համայնքի վարչական ղեկավարը կնոջը վարձակալության է հանձնել 1․58 հա մակերեսով համայնքապատկան այլ հողատարածք՝ կնքելով վարձակալության պայմանագիր տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարի չափով։ Ապա հիշյալ հողատարածքից 200 քմ տարածքը ենթավարձակալության պայմանագրով, առանց համայնքի համաձայնության, ամսեկան 85․000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրվել է մեկ այլ կապի օպերատոր ընկերության, իսկ պայմանագրում նշվել, որ առկա է սեփականատիրոջ համաձայնությունը:

Ենթավարձակալության նշված գործարքների արդյունքում համայնքապետի ընտանիքը մինչև 2020թ. փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն  ՀՀ դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և կատարվում է համատեղ քննություն: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, 2մլն դրամի չափով փոխհատուցել պատճառված վնասը՝ պարտավորվելով մնացած մասը ևս վերականգնել:

Մեկ այլ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աստղաձոր համայնքի և համայնքապետի հետ միևնույն հասցեում գրանցված անձի միջև 2013թ. օգոստոսի 6-ին կնքվել է 0,105 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով։ Այնուհետև մի քանի օր անց, հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, վերջինս կապի օպերատոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ենթավարձակալության պայմանագիր՝ ամսական 40.000 ՀՀ դրամ, այսինքն՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ կերպ Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3մլն ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հողամասի վարձակալը դիմում է ներկայացրել Աստղաձոր համայնքի ղեկավարին՝ 18.04.2020թ.-ից վարձակալության իրավունքը դադարեցնելու մասին:

Իր հերթին համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ հողամասի վարձակալության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու մասին, ինչպես նաև, որպես փոխհատուցում, Աստղաձոր համայնքի բյուջե է վճարել ամբողջ վնասի՝ 3.075.075 ՀՀ դրամ գումարը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3463 դիտում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր