Վարակի տարածումը կանխելու գործում դեր ունի յուրաքանչյուր քաղաքացի

Ունեցել ենք արտադրամասերում բռնկումներ, եւ դրանց արդյունքում բազմաթիվ հիվանդներ ու ավելի շատ մեկուսացվածներ եւ ինքնամեուսացվածներ: Հիմա, երբ թույլատրվում է արտադրամասերի գործունեությունը, ինչպե՞ս է նախատեսվում կանխել վարակի նոր օջախների առաջացումը. այսօր ասուլիսում այս հարցին անդրադառնալով՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ այստեղ էական է յուրաքանչյուր քաղաքացու՝ թե՛ գործատուի եւ թե՛ աշխատողի՝ իր անձնական պատասխանատվության գիտակցումը:

«Մեր հիմնական խնդիրն է նվազեցնել վարակի տարածման ռիսկը, իսկ դրանում դերակատարում ունի յուրաքանչյուր քաղաքացի: Ես խնդրում եմ բոլոր գործատուներին իրենց աշխատանքի ընթացքում հենվել ոչ միայն ուղեցույցների, այլեւ այն սկզբունքի վրա, որ սահմանափակելով մարդկանց ելումուտը, շփումները տարբեր հերթափոխների միջեւ, պահպանելով հիգիենայի կանոնները, գուցե նաեւ իրենց գործունեության բնույթից բխող այլ միջոցառոււմներ իրականացնելով, օտար մարդկանց մուտք ու ելքը արգելելով՝ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա ներդրում ունենալ այս վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ»,- ասաց նա:          

Նանուշյանն ընդգծեց, որ նման վիրուսային հիվանդությունները եղել են տասնամյակներ շարունակ, բայց ներկա պահին ավելի է սրվել անվտանգության բոլոր խորհուրդներին հետեւելը, հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ այս վիրուսը մեծ չափով դեռ բացահայտված չէ: Նա հավաստեց, որ մեր պետությունը շարունակում է հետեւել միջազգային գիտական նվաճումներին՝ դրանք օր առաջ մեր բժշկագիտության մեջ ներդնելու համար:

«Եթե պահենք այս կանոնները, նվազագույնի կհասցվեն արտադրամասերում բռնկումների ռիսկերը, եթե նույնիսկ լինեն արտադրամասերում բռնկումներ, այս կանոնները պահպանելու դեպքում կկարողանանք սահմանափակել այդ բռնկումների տարածումները այլ տարածքներում կամ բնակչության այլ խմբերի մեջ: Եթե պահպանված լինեն բոլոր կանոնները, հնարավոր կլինի կանխել ե՛ւ նույն արտադրամասի ներսում այլ մարդկանց վարակումը, ե՛ւ դեպի դուրս տարածումը»,- նշեց նա:

Տպել
702 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ