Երևան
12 °C
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք շփվում, աշխատում ենք հեռավար։ Սա մարտահրավեր էր ոչ միայն ամեն օր սովորականի պես աշխատանքի գնացող, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնող մարդու, այլ նաև տարբեր բնագավառներում սպասարկում իրականացնող տնտեսվարողների համար։ Բացառություն չէր նաև բանկային համակարգը։ Ի՞նչ տրանսֆորմացիայի են ենթարկվել բանկային ծառայություններն այս ընթացքում, և ի՞նչ ծավալների է հասնում հեռավար սպասարկումը․ զրուցել ենք IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի հետ։
IDBank-ը հայաստանյան շուկայում հայտնի է որպես նորարար թվային Բանկ։ Կորոնավիրուսն, ինչպես պարզվեց, այնուամենայնիվ անակնկալի բերեց ամբողջ աշխարհին․ ի՞նչ տեղի ունեցավ IDBank-ում։
IDBank-ը թվայնացման գործընթացը սկսել էր դեռևս 2018-ին, երբ տեղի ունեցավ ռեբրենդինգը և մենք, գիտակցելով ժամանակի հրամայականը, բռնեցինք հեռավար հնարավորինս լայն գործիքակազմ ստեղծելու ուղին։ Այո, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անակնկալի բերեց շատ ոլորտների, բայց բանկային համակարգն արդեն վաղուց գիտակցում էր, որ թվայնացումը ներկայիս արագ փոփոխվող աշխարհում ֆինանսական ծառայությունների մատուցման ամենապահանջված եղանակը՝ հեռավար սպասարկումն ապահովելու լավագույն ուղին է։
Դեռևս 2018-ին մենք հայտարարել էինք Idram ընկերության հետ համատեղ թվային հարթակ ստեղծելու մասին։ Այդ հարթակն այսօր իրականություն է և մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն տանը նստած օգտվել բանկային, այլ նաև վճարահաշվարկային ծառայություններից, ընդ որում՝ դրանց թիվն անցնում է 300-ը։ Սա նշանակում է, որ IDBank-ի հաճախորդները կարող են գործարքներ կատարել ինչպես IDBanking.am հարթակի, այնպես էլ Idram հավելվածի «Բանկինգ» բաժնի միջոցով։
Բացի այդ, մեր արտոնյալ և անհատական բանկինգի ծառայությունները հաճախորդներին սպասարկում են նաև Viber, What’s app, Skype տեսակապի միջոցով՝ կատարելով որոշակի գործարքներ։
Պարետի որոշմամբ մեր երկրում շատ կազմակերպություններ աշխատում են հեռավար․ արդյո՞ք հեռավար աշխատում են նաև IDBank-ի աշխատակիցները, և արդյո՞ք դա վտանգավոր չէ տվյալների պահպանման տեսանկյունից։
IDBank-ը կարանտինի առաջին իսկ օրերից սկսեց միջոցներ ձեռնարկել ոչ միայն հաճախորդների համար լիարժեք հեռավար գործիքակազմ, այլ նաև իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և հեռավար աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող կազմակերպություն IDBank-ն ապահովել է ոչ անմիջական շփման մեջ ներառված աշխատակիցների ավելի քան 60%-ի հեռավար աշխատանքը։ Սովորաբար, նմանատիպ իրավիճակներում կտրուկ աճ են ապրում կիբեռհանցագործությունները, ուստի հեռավար աշխատանքը կազմակերպելիս մեր աշխատակիցներին տրվել են հստակ ցուցումներ տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման, ֆիշինգի զոհ չդառնալու և աշխատանքային արդյունավետությունն ապահովելու համար։ Կարևոր է, որ հեռավար աշխատողներն իրենց գործառույթներն իրականացնեն այնպիսի արդյունավետությամբ, որ ապահովվի նաև «առաջնագծում» աշխատողների գործունեության անընդհատությունը։
Հաշվի առնելով այս ամենը, վստահ կարող եմ նշել, որ, չնայած դժվարություններին, IDBank-ն ունի որակյալ հեռավար աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Քանի որ խոսեցինք ֆիշինգի մասին, կցանկանայի նաև որոշ խորհուրդներ տալ մեր հաճախորդներին՝
IDBank-ը, փաստորեն, շատ արագ կարողացավ հարմարվել իրավիճակին և ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ իր հաճախորդների համար ապահովել #տանըմնալու հնարավորությունը։
Այո, ինչպես նշեցի, մեր աշխատակիցները շարունակում են աշխատանքը բարձր արդյունավետությամբ՝ ապահովելով գործընթացների շարունակականությունը, իսկ մեր հեռավար սպասարկման գործիքակազմը թույլ է տալիս մեր հաճախորդներին առանց տանից դուրս գալու
Նշված ծառայությունները գերակշռող մասը հասանելի է նաև Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Ընդ որում՝ բանկային ծառայություններից կարող են օգտվել ինչպես մեր հաճախորդներն, այնպես էլ այն անձիք, ովքեր ցանկություն ունեն դառնալ հաճախորդ։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Idram հավելվածն ու դառնալ IDBank-ի հաճախորդ՝ անցնելով հեռավար նույնականացում։ Այսինքն, եթե Ձեզ, օրինակ, վարկ է անհրաժեշտ, բայց Դուք IDBank-ի հաճախորդ չեք, հոգ չէ, կարող եք ներբեռնել Idram հավելվածը և դիմել Rocket վարկ ստանալու համար։ Ձեզնից կպահանջվի ընդամենը մի քանի պարզ քայլ, և մինչև 5 մլն ՀՀ դրամի չափով վարկի գումարը կփոխանցվի Ձեր հաշվին․ չկան թաքնված վճարներ կամ միջնորդավճարներ։ Ի դեպ, նշեմ, որ նույնիսկ այս իրավիճակում IDBank-ը չի դադարեցրել վարկավորումը:
Հեռավար նույնականացում անցնելու պարագայում, իհարկե, կարող եք օգտվել նաև քիչ առաջ թվարկածս մյուս բոլոր ծառայություններից։ Այս գործառույթը հատկապես կարևոր է, երբ մենք մարդկանց հորդորում ենք մնալ տանը․ եթե հորդորում ենք, ուրեմն պետք է նաև հնարավորություն տանք օգտվել մեր ծառայություններից՝ անգամ մեր հաճախորդը չլինելով։
Ի՞նչ այլ առավելություններ է ստանում ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն IDBank-ից և ի՞նչ կստանա ապագայում։
IDBank-ից օգտվող հաճախորդը կարող է օգտվել մեր կողմից առաջարկվող նորարար ծառայությունների բազմազանությունից, սակայն չմոռանանք նաև IDBank-ի և Idram-ի համագործակցության մասին։ Երկու ընկերությունների ստեղծած համատեղ թվային հարթակն այսօր մի շարք լրացուցիչ առավելություններ է տալիս ինչպես հաճախորդներին, այնպես էլ գործընկերներին։
Այսպես, մեր թվային հարթակի օգտատերերն այս օրերին հնարավորություն ունեն անհպում վճարումներ կատարել Idramի գործընկեր խանութներում, դեղատներում QR և NFC տեխնոլոգիաներով՝ որպես վճարման միջոց ընտրելով IDBank-ի քարտերը, հաշիվները կամ ցանկացած այլ կցված քարտ։ Այսօր ոմանք խուսափում են առաքում պատվիրել՝ կանխիկի հետ չշփվելու նկատառումով, մինչդեռ հարթակի օգտատերերը կարող են անհպում վճարել նաև առաքման համար, քանի որ մեր գործընկեր Idram ընկերությունը օրերս ներկայացրեց լուծումներ նաև այն բիզնեսների համար, որոնք մինչ այդ երբևէ առցանց վճարումներ չեն ընդունել։ Այս ամենը հնարավորություն է տալիս ապահովել բիզնեսի շարունակականությունը, իսկ հաճախորդների համար՝ պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու անվտանգ վճարումներ կատարել։
Անկանխիկին անցման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է պետական մակարդակով դեռևս մինչև համավարակի ի հայտ գալը: Միգուցե այսօր այդ ուղին, շատերին բարդ է թվում, և մեր քաղաքացիներից ու բիզնեսներից ոմանք այն ընտրում են ստիպված: Ինչևէ, կարծում եմ, որ կարանտինի ավարտից հետո թե քաղաքացիները և թե բիզնեսները կփորձեն հնարավորինս խուսափել կանխիկից, որովհետև անկանխիկ վճարումը հարմար է, արագ և անվտանգ։
Համավարակից հետո ․․․․ Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենա համավարակը հաղթահարելուց հետո։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր կյանքն արդեն իսկ բաժանվել է “համավարակից առաջ” և “համավարակից հետո” հատվածների։ Միանշանակ է, որ թագավարակը ևս մեկ ազդակ էր աշխարհին` վերանայելու մոտեցումները․ դասականից հեռավար սպասարկման միտումն այլևս անդառնալի է, և պետք է նայել առաջ, հարմարվել իրավիճակին և անգամ փորձել առաջ անցնել ժամանակից և առաջնահերթություններ սահմանել՝ բիզնես շարունակականությունն ապահովելու համար։ Բիզնես շարունակականություն ապահովելու խնդիր ունեն նաև անհատները․ որոշ մասնագիտությունների վերապրոֆիլավորման անհրաժեշտություն կծագի, արդեն ծագել է, իսկ որոշ ոլորտներ ընդհանրապես առերեսվելու են իրենց գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտության հետ։ Ընդ որում, իմ խորին համոզմամբ, եթե անգամ չլիներ համավարակը, անպայման ի հայտ էր գալու մեկ այլ գործոն, որի արդյունքում աշխարհն առանցքային փոփոխությունների էր ենթարկվելու։
Ինչ վերաբերում է IDBank-ի գործունեությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ռազմավարական նպատակների իրագործումը՝ թվայնացման, հեռավար կամ անմիջական շփման միջոցով մեր հաճախորդներին առավել հարմար ծառայություններ մատուցելու և լավագույն սպասարկումն ապահովելու համար։ Մնացեք տանը և առողջ եղեք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT