Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 3 նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու եւ ծրագրի շրջանակում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչեւ 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ. «Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,- ասաց նախարարը։
2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով, իսկ 2020 թվականի առաջին եռամսյակում՝ 1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ավանդական այգիների ֆինանսավորման ծրագրի մասին, ասաց, թե իրենք խնդրել էին, որ մարզպետները համայքններից արձագանքներ հավաքեն գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ, եւ տասը օր առաջ մարզպետների հետ հանդիպում են ունեցել այդ նպատակով. «Նրանք ներկայացրին արձագանքները, եւ գործնականում այդ առաջարակների 90 տոկոսը ընդունեցինք եւ դարձրինք որոշում»։
Վարչապետը նշեց, որ տնկարանային տնտեսությունները զարգացման պետք է գնան, սակայն կա որակի եւ սերտիֆիկացման հարց:
«Նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ, որից հետո ծրագիրը կգործարկենք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ ծիրանի, թզի, դեղձի, խաղողի նոր տնկվող ավանդական այգիների ներդրում են ֆինանսավորելու:
Արձագանքելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա խորքային քննարկման կարիք ունի, քանի որ, որքանով տեղյակ է, ծիրանի մասով գոյություն ունեն նոր տեսակի տնկիներ, որոնք լայնորեն տարածված են եվրոպական շատ երկրներում, դրանք ինտեսիվ այգիներն են:
«Եթե մենք ուզում ենք վիրադառնալ ավանդական այգիների ֆինանսավորմանը, դա նվազագույնը ինչ-որ կերպ պետք է հիմնավորված լինի»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ պետք է ֆինանսավորել ծրագրերը, որոնք արդյունավետ են:
«Այսինքն՝ մենք նոր տեսակի մեքենաներ ունենք, եւ գնանք ֆինանսավորենք հին տեսակի «Զապորոժեցները»,- նշեց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շատ մեծ տարբերություն կա այլ երկրներում եւ Հայաստանում աճեցված ծիրանի մեջ:
«Երբ մի ժամանակ մեծերն ասում էին՝ բա լոլիկը է՞ս համին էր, նորմալ համ ուներ, ինձ թվում էր՝ դա տարիքային պրոբլեմ է, բայց այսօր մենք բախվում ենք այդ խնդրին։ Ու դա վերաբերում է բոլոր գյուղմթերքներին: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք քանակի ու որակի միջեւ»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT