Երևան
12 °C
Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար Ռուսլան Օհանյանը (լուսանկարում) աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Գյուլագարակի գյուղապետ Մհեր Գեւորգյանի պահանջով:
ՀԺ-ի հետ զրույցում Ռուսլան Օհանյանը, ներկայացնելով եղելությունը, պատմեց, որ երեկ Վարդաբլուր են այցելել Մհեր Գեւորգյանն ու գյուղապետարանի բազմաթիվ աշխատակիցներ: Գեւորգյանը մի քանի րոպե տեւած հանդիպման ժամանակ պահանջել է վարչական ղեկավարի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ ինքը «լայքում» է մարզպետի ու նրա մասին դրական գրառումները:
«Գյուղապետն ու աշխատակազմը եկան մեր գյուղապետարան, գյուղապետն ասաց՝ ազատման դիմում ես գրում, ես քո հետ չեմ աշխատում, ես իրեն ասացի, որ ժողովրդի հետ կարողանում եմ աշխատել, ասաց՝ գիտեմ, բայց ասաց նաեւ, որ ես, լինելով իր նշանակած մարդը, իր հետ չեմ քայլում, ուրեմն պետք է չաշխատեմ… ես մարզպետի հետ կռվի մեջ եմ, դու դրել մարզպետի էջը «լայքում» ես, պետք է իմ հետ չաշխատես»:
Ռուսլան Օհանյանն ասաց՝ ինքը «լայքել» է մարզպետի այդ ուղիղ եթերը, «Աստղիկ» հիմնադրամի կողմից Կուրթանում կառուցվող արտադրամասի մասին մարզպետի գրառումը, ինչպես նաեւ մի քանի այլ գրառումներ եւս. «Մարզպետը մեր գյուղ բազմաթիվ ծրագրեր է բերել, բարեգործական ծրագրեր իրականացրել»:
Արդեն նախկին վարչական ղեկավարը համեմատության համար նշեց՝ մարզպետարանի որոշ աշխատակիցներ էլ բացասական բազմաթիվ գրառումներ են հավանում, ինչո՞ւ այդ դեպքում մարզպետը չի ազատում նրանց. «Անհիմն մեղադրանքներ էր Մհեր Գեւորգյանը հնչեցնում: Հրաժարականի դիմում ներկայացնելու պահանջ է ներկայացրել նաեւ Կուրթանի գյուղապետին: Երեկ քանի անգամ զանգել են ու պահանջել, որ մինչեւ 16:00-ն դիմումը ներկայացնենք, ինձ ասացին, որ եթե դիմում չգրենք, հրամանով կազատեն, աշխատանքի ղեկավարն ասում էր, թե եթե ինձ հրամանով ազատեն, այլեւս ոչ մի տեղ չեմ կարողանա աշխատել»:
Ռուսլան Օհանյանն ազատման առաջին դիմումում նշել է, որ աշխատանքից ազատման դիմումը գրել է պարտադրանքով, որին հաջորդել է աշխատակազմի ղեկավարի զանգը՝ դիմումը փոխելու պահանջով: Երկրորդ դիմումն արդեն գրվել է, որ ազատվում է՝ սեփական դիմումի համաձայն:
Ռուսլան Օհանյանն ասում է՝ անգամ եթե դիմումը չընդունվի, այլեւս չի պատրաստվում նման ղեկավարի հետ աշխատել: Վարչական ղեկավարի ու գյուղապետի միջեւ կոնֆլիկտ ի սկզբանե եղել է: Խոշորացված համայնքի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում պահանջել էր գրել դեռ նախորդ տարեվերջին, ըստ Օհանյանի, անհիմն մեղադրանքով. «Այն ժամանակ էլ պահանջեց դիմում գրել՝ չգրեցի»:
Ռուսլան Օհանյանը 2016թ.-ին ընտրվել էր Վարդաբլուրի գյուղապետ, 2017-ի խոշորացումից հետո նշանակվել վարչական ղեկավար: Սեփական կապերով ու նախաձեռնություններով գյուղում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ինչպես անհատների ու բարերարների, այնպես էլ տարբեր կառույցների հետ համատեղ: Ծրագրեր ու անելիքներ դեռ շատ կային, վստահեցրեց Ռուսլան Օհանյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Գյուլագարակի գյուղապետ Մհեր Գեւորգյանը ավագանու նիստում հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ստիպել է իրեն ազատվել պաշտոնից: Ավագանին Գեւորգյանի հրաժարականի դիմումը չէր ընդունել: Գեւորգյանի եւ մարզպետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ մինչ օրս: Իսկ, թե ինչով են մեղավոր վարչական ղեկավարները, հայտնի չէ:
Ռուսլան Օհանյանի ազատմանն արձագանքել են Գյուլագարակ խոշորացված համայնքից՝ ֆեյսբուքյան իրենց էջում գրառում կատարելով եւ պաշտոնապես հերքելով Ռուսլան Օհանյանի բերած պատճառաբանությունը:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ Ռուսլան Օհանյանը ազատվել է Վարդաբլուր գյուղի վարչական ղեկավարի պաշտոնից՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենք»-ի 35-րդ հոդվածի 10-րդ կետի՝ «Համայնքի ղեկավարը նշանակում և ազատում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին»: Այս պարագայում աշխատանքից ազատման դիմում գրելը թողնվում է աշխատողի հայեցողությանը՝ հետագայում իր աշխատանքային գործունեությունը կազմակերպելու համար:
Ֆեյսբուքյան «լայքերը» հիմք չեն՝ վարչական ղեկավարին պաշտոնից ազատելու համար: Ռուսլան Օհանյանի ոչ արդյունավետ և ոչ համագործակցային աշխատելաոճը հիմք է՝ նրան ազատելու զբաղեցրած պաշտոնից:
Վարդաբլուր գյուղի վարչական ղեկավարի լիազորություններն ու պարտականությունները ստանձնել է նույն գյուղի բնակիչ Հակոբ Գեղամի Վարդանյանը»,- նշված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT