Այս բոլոր գործողությունները ուղղորդվում են մի թաքստոցից, Միշիկը կանգնելու է արդարադատության առաջ. Հրաչյա Հակոբյան

Սերժ Սարգսյանն ու նրա փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին շրջանում ակնհայտորեն լարված են: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը կարծում է՝ դա պայմանավորված է վտանգի մոտենալով:

Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Հակոբյան, այսօր բռնության է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը սկսվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի կողմից սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո: Եվ Սիմոնյանը եւ Դանիելյանը վնասվածքներ ունեն: Ունե՞ք տեղեկություն կամ կանխատեսո՞ւմ եք՝ ինչով կարող է պայմանավորված լինել այս հարձակումը:

- Շատ տեղեկություններ դեռ չունեմ, խոսել եմ պարոն Սիմոնյանի հետ, հասցրել եմ հարցնել միայն նրա առողջական վիճակի մասին: Ասաց, որ գլխի հատվածում ցավ ունի, բայց ամեն ինչ լավ է: Թե ինչով է պայմանավորված հարձակումը՝ այս պահին չեմ կարող ասել: Համենայնդեպս փողոցում մոտենալ երկրի բարձրաստիճան պաշտոնյային, սեռական բնույթի հայհոյանք տալ, հետո հարվածելը պետք է համարժեք գնահատական ստանա իրավապահ մարմիններից կողմից: Այդ խմբավորումը, այդ հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի ու կենթարկվի:

- Նախօրեից Ազգային ժողովում իրավիճակը լարված էր, այդ լարվածության կիզակետում նաեւ Ալեն Սիմոնյանն էր: Երեկ նա իր ելույթում ասաց, որ Լուսավոր Հայաստանի հետ այդ հայտնի լեզվակռիվը կապված է այն բանի հետ, որ նա տվել է Միքայել Մինասյանի անունը: Ինչքանո՞վ այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի, այդ մասով իրավապահ մարմինների իրականացրած քայլերի հետ:

- Իմ խորին համոզմամբ դա կապ ունի թե՛ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի, թե Միշիկի քրգործի հետ, որովհետեւ ակնհայտորեն այս բոլոր գործողությունները ուղղորդվում են ինչ-որ մի թաքստոցից: Այդ թաքստոցը դեռ իրավապահները կպարզեն՝ որտեղ է, եւ թաքնված անձին կներկայացնեն դատարան:

- Այսօր նույն Արթուր Դանիելյանը լուր տարածեց, թե իբր Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ. նա ակնարկում էր, թե դուք էիք այդ սիգարետի մատակարարողը: Ձեր հերքման տեքստում ակնարկել էիք, որ Միքայել Մինասյան է կանգնած այդ լուրերի տարածողների հետեւում, ինչո՞ւ:

- Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ այդ ամենը ուղղորդվում է կրկին թաքստոցում եղած անձի կողմից: Ինչու հիմա, որովհետեւ ես երեկ հարցազրույց էի տվել եւ խոսել էի նրա ֆեյսբուքյան գրառումների մասին: Կարծես թե բավական ցավոտ էր եղել նրա համար այդ հարցազրույցը: Ֆեյսբուքյան գրառումներում նա թաքստոցից համախմբման կոչ է անում տարբեր ուժերի՝ հանուն Հայաստանի բարեկեցության եւ ապագայի: Ես էլ իմ հարցազրույցում ասել էի, որ եթե այդքան մտահոգ է Հայաստանի ապագայով, թող գա Հայաստան, իր բաժին պատասխանատվությունը կրի՝ եթե մեղավոր ճանաչվի դատարանում, որից հետո համախմբի այդ ուժերին, Հայաստանը դուրս բերի այս իրավիճակից, որ ինչպես ինքն է ասում՝ գնում է դեպի կործանում, հողերը փուլ-փուլ ուզում են հանձնել եւ այլն: Եթե վստահ է, որ իրենք չեն գողացել, չեն թալանել, որ իրենք արդար ու ազնիվ են՝ թող գա, կանգնի դատարանի առջեւ եւ ապացուցի իր արդարությունը եւ այդ դեպքում ոչ էլ կազատազրկվի: Ահա այս բովանդակությունը ուներ իմ հարցազրույցը, որից հետո, ինչպես տեսանք՝ արձագանքը չուշացավ. նրա էժան թափթփուկների կողմից արժանացա այդ սուտ լուրի տարածմանը, որը, նորից եմ կրկնում, որեւէ աղերս չունի իրականության հետ:

- Արթուր Դանիելյա՞նն է այդ լուրի սկզբնաղբյուրը:

- Ժամականագրությունը որ նայում եմ՝ երեւի նրա մյուս թիմակիցը՝ Նարեկ Սամսոնյանը: Չնայած՝ մեծ տարբերություն չկա:

- Ձեր վերաբերյալ տարածված տեղեկությունների մասով դատարան դիմել պատրաստվո՞ւմ եք:

- Արդեն խոսել եմ իմ իրավաբան գործընկերների հետ, իրենք ուսումնասիրում են եւ չեմ բացառում, որ կդիմեմ դատարան:

- Կարծում եք, որ այդ անձանց ետեւում կանգնած է Միքայել Մինասյա՞նը:

- Այո, այո:

- Պարոն Հակոբյան, երբ որ այս բոլորը վերագրվում է Միքայել Մինասյանին՝ մի տեսակ անորսալիության տպավորություն է ստեղծվում: Քրեական գործը կա, որով Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել փողերի ապօրինի լվացման եւ այլ հանցանքների մեջ, հետախուզման մեջ է, թատոցից ենթադրաբար հարձակումներ է կազմակերպում, ֆեյսբուքյան գրառումներ պատվիրում, ինչպես դուք ակնարկեցիք: Այդքան դժվա՞ր է նրան հայտնաբերելը: Ի՞նչ է, ի վերջո, լինելու:

- Անկեղծ ասած հերթականությունը չեմ կարող ասել՝ երբ, ինչ գործողություններ տեղի կունենան, բայց այն, որ վերջում նույն ինքը՝ Միշիկը կանգնելու է արդարադատության առաջ, դա վստահեցնում եմ: Եվ բացի այն, որ բանակից թալանածը, ժողովրդից, թոշակառուներից թալանածը, վերադարձվելու է պետությանը եւ բանակին ու թոշակառուին, նաեւ պետք է կրեն իրենց կատարած հանցագործությունների համար իրենց բաժին պատասխանատվությունը:

- Հավանաբար հետեւում եք UCOM ընկերության շուրջ զարգացումներին: Երեկ Գագիկ Խաչատրյանի որդին հայտարարեց, որ պետական մակարդակով իրենց ճնշում են: Դրան արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակը՝ տեղեկացնելով, որ Խաչատրյանն ու նրա որդիները տարիներ շարունակ ղեկավարել են մաֆիոզ համակարգ, կուտակել մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն, որում, ինչպես եւ բազմաթիվ այլ ընկերություններում Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի: Թերեւս առաջին անգամ փեսայի վերաբերյալ հրապարակումները մեկնաբանեց նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց այս ակտիվացումը:

- Ձեր նշած տեղեկություններին հետեւում եմ զուտ մամուլի հրապարակումների մակարդակով, չեմ կարող ավելին ասել: Ինչ վերաբերում է Սարգսյանի ու նրա փեսայի ակտիվացմանը՝ իմ խորին համոզմամբ դա պայմանավորված է նրանով, որ ուղղակի վտանգն արդեն մոտեցել է: «Կարգին հաղորդման» մեջ մի էսպիսի միտք կա՝ ասում է՝ մանրից մոտենում են մեր տներին: Մանրից մոտեցել են իրենց տներին, դրա համար էլ իրենք ընկել են այս ցայտնոտի մեջ: Իրար հերթ չտալով գրառումներ են անում ֆեյսբուքում, սրտաճմլիկ, մոդելային լուսանկարների ներքո: Բայց նորից եմ կրկնում՝ դա հոգեւարքի մեջ գտնվողի վարքագիծ է:

- Ինչքան էլ որ իրավապահները մոտենում են, վարչապետը շարունակում է դժգոհ մնալ քրգործերի ընթացքից: Ի՞նչ կհետեւի այդ դժգոհությանը: Իրավապահ համակարգում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Միանշանակ, եթե դժհոգությունները շարունակվեն՝ իմ կարծիքով չի բացառվում, որ կադրային փոփոխություններ լինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10027 դիտում

Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ

Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին

Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո

Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան

Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած

Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ

Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան

40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն

Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան

Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով

Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ

Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ

Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին

Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ

Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են

Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան

Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ

ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին

Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն

Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան

«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր

Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում

Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում

Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ

Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ

Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց

Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է