COVID-19-ն ազդել է երազների վրա. դրանք հիմա առավել վառ են՝ անմոռանալի-սարսափելի ու գունեղ-երջանիկ

Կարանտինի երրորդ շաբաթն էր, երբ Ֆիլիպիններից 19-ամյա Էլեյշա Անջելեսը սկսեց տպավորիչ երազներ տեսնել. հաղորդում է BBC-ն: «Տեսա՝ գիշերվա կեսին հիվանդանոցում եմ, եւ բժիշկը վիրահատում է ձեռքս: Հետո, երբ հեռանում էի հիվանդանոցից, մի ձեռք ունեի, իսկ բժիշկը գնում-գալիս էր՝ խաղալով իմ հատված ձեռքով: Ինձ մոլորված էի զգում»,- պատմել է նա: Հաջորդող օրերին էլ Էլեյշան երազում տեսել է, թե կորցրել է տարբեր իրեր՝ իր համակարգիչը, դրամապանակը:

 

Էլեյշան միակը չէ, որը սկսել է տարօրինակ երազներ տեսնել: Կտրուկ փոխվում է աշխարհը կորոնավիրուսային համավարակի պատճառով, իսկ դրա հետ կապված էլ փոխվում են երազները:

Շատերն են ասում, որ վիրուսի՝ 175 երկրում տարածվելուց եւ համավարակի սկսվելուց հետո սկսել են տեսնել ավելի հագեցած վառ երազներ:

Անհանգստություն եւ սթրես

Հարվարդի համալսարանի հոգեբանության ավագ պրոֆեսոր «Քնի կոմիտեն» գրքի հեղինակ Դիրիրրե Բարեթը այս տարվա մարտից հավաքում է նման երազների նկարագրությունները՝ քնի վրա համավարակի ազդեցությունն ուսումնասիրելու համար:

«Սթրես առաջացնող ցանկացած նշանակալի գործոն հանգեցնում է վառ, անհանգստացնող երազների: Իմ հետազոտության մեջ շատ կան նման օրինակներ», - ասել է նա:

Հարցվածներից ոմանք ասել են, որ տեսել են «շոշափելի» երազներ:

««Վարակում» ֆիլմը դիտելուց հետո ես երազում տեսա, որ վարակվել եմ COVID-19-ով: Ես ֆիզիկապես զգացի, որ շնչահեղձ եմ լինում եւ ցավեր եմ զգում, աչքերիս առաջ մութ էր: Գիտեի, որ ես մահանում եմ: Հետո ինձ ներարկեցին՝ ցավերը թեթեւացնելու կամ գուցե բուժելու համար, բայց ես համոզված չէի՝ դա կօգնի, թե ոչ »,- պատմել է հարցվածներից մեկը:

Հետազոտողներին վաղուց է հայտնի ցնցող իրադարձությունների հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա. ուսումնասիրվել էին ամերիկացիները՝ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակումներից հետո, քուվեյթցիները՝ Իրաքի՝ իրենց երկիրը գրավումից հետո, նաեւ բրիտանացի զինվորները, որ գերի էին ընկել նացիստներին:

Սակայն պատերազմները եւ մյուս իրադարձությունները իրական տպավորիչ պատկերներ են, որ հետո հայտնվում են երազներում. ներկայիս համաճարակն այս իմաստով տարբերվող է:

Անտեսանելի թշնամին

Վարակն անտեսանելի թշնամի է, եւ ավելի հաճախ մարդիկ տեսնում են դա նյութականացնելով. նրանք պատմում են երազում միջատներ, ցունամի, փոթորիկ, տորնադո, երկրաշարժ ու հսկայական ծիծեռնակներ տեսնելու մասին:

 

 

Հարցվողներից մեկը՝ Չարլին, նշել է, որ երազում առերեսվում է իր ամենածանր վախերին: Կարանտինն սկսելու օրվանից՝ Անգլիայի Ուիլթշի շրջանի բնակիչ այս 24-ամյա տղամարդն անդադար տեսնում է մեծ-մեծ սարդեր: «Մի անգամ ես երազ տեսա, որ մի հսկայական սարդ բարձրացավ իմ անկողնու վրա. կատվի չափ էր, գորշ գույն ուներ, հաստ ոտքեր: Ես դուրս թռա սենյակից՝ օգնություն կանչելով: Մայրս կարողացավ բռնել սարդը, տոպրակով տարավ դուրս. փողոցում սարդը ճանկռում էր այդ տոպրակը: Հետո արթնացա», - պատմել է երիտասարդը: Երազի սարդերը տարբեր են չափերով եւ տեսքով, բայց դրանք միշտ իր տանն են:

Մասնագետները նշում են, որ այս դրությունը, երբ մարդիկ ստիպված են մնալ տանը, նպաստում է, որ նրանք մանրամասնորեն հիշեն իրենց երազները: Առավել վառ երազներ տեսնելու պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ավելի երկար են քնում եւ հաճախ զարթուցիչ չեն լարում: Շատերը, որ երկար աշխատանքային օրվա կամ ակտիվ հասարակական կյանքի պատճառով բավարար չէին քնում, այժմ են քնում:

Երազները մեր խորհրդավոր ուղեղի չբացահայտված պտուղներն են՝ շատ քիչ եւ վատ բացատրված, բայց միլիարդավոր մարդիկ տեսնում են դրանք ամեն գիշեր:

Արագ քնի փուլ

Իտալացի գիտնական Լուիջի դե Ջեներոն, ուսումնասիրելով կարանտինի ժամանակ իր հայրենակիցների երազները, պարզել է, որ նկատելիորեն աճել է այն երազների քանակը, որ մարդիկ հիշում են արթնանալուց հետո:

Վառ ու հիշվող երազները կարող են պայմանավորված լինել վատ եւ ընդհատումներով քնելու հանգամանքով: Անհանգստացած լինելով՝ մարդիկ արթնանում են գիշերը կամ ավելի երկար են գտնվում արագ քնի փուլում: Դրա մասին են վկայում հոնքերի արագ շարժումները, շնչառության ռիթմի եւ սրտի բաբախի փոփոխությունը. քնի այս փուլում մկանների խոշոր խմբերը գտնվում են հանգիստ վիճակում: Արագ քնի փուլերը տեւում են մոտ 90 րոպե, եւ հենց այս ժամանակ է, որ մարդիկ երազներ են տեսնում:

Եթե մարդն արթնանում է արագ քնի փուլում, առավել հեշտությամբ է հիշում իր երազի մանրամասները:

«Երազները նաեւ մեր հուզական արձագանքն են համաճարակին,- ասել է Ջեներոն՝ հավելելով,- այս ընթացքում ավելացել է մղձավանջներից դժգոհողների թիվը»:

Դուբլինի բնակիչ Նեվի Դյուերը պատմել է, որ երազում տեսել է տան պարտեզում թեւածող մերկ ուրվական: «Սարսափելի մերկ ուրվականը թեւածում էր մեր շուրջը, եւ նաեւ ամենուր ոչխարներ կային,- պատմել է 28-ամյա աղջիկը,- ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց վրա, բայց ես վախենում էի, հատկապես՝ ուրվականից: Դա ծեր մարդ էր»:

Փորձագետները համակարծիք են. մեր արթուն ժամերի իրականությունն ազդում է երազների վրա: Որքան ավելի մեծ է հուզական լիցքը, այնքան ավելի մեծ է երազներին դա փոխանցվելու հավանականությունը: Հենց այդ է պատճառը, որ մարտական գործողությունների մասնակիցներն ավելի հաճախ են տեսնում մղձավանջներ:

 

 

Իտալիայում վերջերս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով թույլատրվել է Immuni (իմունային) անունով բջջային հավելվածի կիրառությունը. այն բաժանորդի կոնտակտով վերահսկում է նրա տեղաշարժը:

Մի իտալուհի Կառլոտա անունով այս մասին հեռուստատեսային լուր է դիտել, իսկ հետո դա դարձել է նրա երազի մի մասը:

«Ես երազում տեսա, որ արթնանում եմ եւ ճակատիս տարօրինակ բան եմ զգում: Գնում եմ լոգարան եւ կանգնում հայելու դիմաց: Ես մազերս հեռացնում եմ ճակատիցս եւ տեսնում երեք կոճակ՝ երկուսը կարմիր, մեկը կանաչ: Ինչ-որ մեկն ինձ ասում է, որ կանաչ գույնը պատասխանատու է նավիգացիոն GPS համակարգի համար, որ կառավարում է մարդկանց գործունեությունը: Ես չգիտեմ, թե ինչ էին նշանակում կարմիր կոճակները, բայց ես սեղմում եմ կանաչը. այդ պահին արթնանում եմ»,- պատմել է Կառլոտան:

Երազների որսորդը

Կալիֆոռնիայի բնակիչ Էրին Գրավլին գործարկել է idreamofcovid («Ես երազում եմ կորոնավիրուսի մասին») կայքը: Նա գիտնական կամ հետազոտող չէ: Կայքի գաղափարը առաջացել է, երբ նա երազում տեսել է միմյանցից սոցիալական հեռավորություն պահող մարդկանց:

«Մարդիկ կանգնած էին երկու մետր հեռավորության վրա, իրար ձեռք չէին սեղմում եւ այլն: Ես մտածում էի՝ տեսնես ճգնաժամը փոխել է նաեւ ա՞յլ մարդկանց երազները»,- ասել է Գրավլին:

Երազները հրապարակելուց առաջ քույրը նկարազարդում է յուրաքանչյուր պատմություն:

Էրինը հույս ունի, որ իր նախագիծը կօգնի գտնել երազների մեջ ընդհանուր օրինաչափություններ, հույս ունի պարզել, թե ինչպես են փոխվում երազները, երբ փոխվում է իրական կյանքը:

 

 

Նյու Յորքի բնակիչների երազների օրինակներն առավել հետաքրքիր են, քանի որ այստեղ, ըստ վերջին տվյալների, անհամեմատ շատ են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Նրանցից մեկը մանրամասն պատմել է իր երազը. «Ես նավարկում էի, երբ լճի վրա ցունամիի պես հսկայական մի ալիք բարձրացավ ու սկսեց մոտենալ ինձ: Ես կարողացա խուճապի չմատնվել եւ բարձրացա ալիքի վրա, բայց հետո հայտնվեց եւս մեկ ալիք՝ չափերով ավելի մեծ, այն ինձ բռնեց ու ափ էր տանում: Ես տեսա, որ այնտեղ շատ ժայռեր կային: Հետո արթնացա»:

Այս պատկերներն իրականության արտացոլքն են. «Կարծում եմ՝ առաջին ալիքը COVID-19-ն է, իսկ երկրորդը՝ կլիմայի փոփոխությունը, որ չգիտեմ՝ ինչպես կազդի անձամբ ինձ վրա»:

Երջանիկ երազներ

Տպավորություն չստեղծվի, թե հիմա բոլորը վատ երազներ են տեսնում. դա այդպես չէ: «Կարող է զարմանալի թվալ, բայց մեծ թվով մարդիկ լավ երազներ են տեսնում,- ասել է պրոֆեսոր Դիրիրրե Բարրեթը,- տեսնում են, որ շրջակա աշխարհն այլեւս այնպես աղտոտված չէ, կամ որ գտնված է այս հիվանդության բուժումը»:

Այսպիսի մի հաջողակ է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի բնակիչ Նիրու Մալհոթրան: «Կարանտինի առաջին իսկ օրերից ես սկսել եմ երազում տեսնել շքեղ հյուրանոցային սենյակներ: Ես այդպիսի շքեղություն տեսել էի միայն հեռուստացույցով: Սենյակներն ունեն հսկայական պատուհաններ. դրանց առաջ կանգնած՝ ես նայում եմ ծովին եւ հսկայական կանաչ դաշտերին: Այդ պահերին ես մեծ ուրախություն եմ զգում: Որպես կանոն՝ այնտեղ գրեթե մարդիկ չկան»:

 

 

Եթե դուք էլ եք ցանկանում իմանալ, թե ինչպես տեսնել հանգիստ, լավ երազներ, տեսեք՝ ինչ են ասում փորձագետները:

Գոյություն ունի «քնի ինկուբացիայի» պրակտիկա: Երբ պառկում եք քնելու, կարող եք ինքներդ ձեզ համար պատրաստել այն երազները, որ ցանկանում եք տեսնել:

Կարող եք պատկերացնել ձեր սիրելիին կամ ձեզ համար շատ հաճելի մի վայր: Կարող եք երեւակայել՝ ինչպես եք թռչում: Լավ կլինի՝ ձեզ համար մանրամասնորեն պատկերեք ձեր սիրելի երազը, ձեր երազ-երազանքը: Քնելիս կամացուկ կրկնեք՝ ինչպիսի երազ եք ուզում: Ինքնահիպնոսի այս տեխնիկան հաճելի է եւ մեծացնում է հավանականությունը, որ ձեր քնած միտքը կկատարի ձեր խնդրանքը:

Նկարազարդումները՝ Նիկիտա Դեշպանդեի

Տպել
707 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան