Միքայել Մինասյանը ոտից գլուխ միֆ է, թող ռոմանտիկ նկարների ներքո իրեն մեղսագրվող հանցագործությունները մեկնաբանի. Սիմոնյան

ԱԺ-ում այսօր որոշ լրագրողներ, մեջբերումներ անելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջերս արված հայտարարություններից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից խնդրեցին արձագանքել դրանց.

«Թե՛ Միքայել Մինասյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ շատ ու շատ նման նախկին հարստացած պետական պաշտոնյաներ զբաղված են մի բանով. հասկանակով, որ քրեական հետապնդում է լինելու իրենց հետ կապված՝ սկսել են քաղաքական գործունեություն ծավալել… կարծելով, որ դա իրենց հնարավորություն կտա խուսափել պատասխանատվությունից, բայց, ներողություն, ՀՀ քաղաքացին գիտի՝ ով ով է»,- ասաց Սիմոնյանը եւ շարունակեց.

«Միքայել Մինասյանը ոտից գլուխ միֆ է, թող զբաղվի իրեն մեղսագրվող հանցագործությունները մեկնաբանելով՝ այլ իրականության մեջ գտնվող ռոմանտիկ նկարների ներքո…Թող զբաղվի իր եւ իր բարեկամների միլիարդներով եւ այն գումարներով, որը որ ծախսել է: Ես վստահեցնում եմ իրեն՝ ինքը դրա բացատրությունը տալու է, եւ իրեն չի օգնելու այն բանը, որ գտնվում է արտերկրում»:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Տպել
2100 դիտում

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով