Որբաքաղաք, սրից փրկված, ցրտից սառչող, սովահար որբեր, դատական վեճ՝ ումն է երեխան, փրկարար երգ... պատմում են ականատեսները

Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին եւ հարազատներին: Նրանցից ոմանք՝ թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Ոմանց առեւանգեցին մուսուլմանները, ոմանց ազատագրեցին՝ նրանց համար փրկագին վճարելով, ոմանց որդեգրեցին, ոմանք հանգրվան գտան որբանոցներում, ոմանց համար քաղաքակիրթ աշխարհն էլ ապրելու միջոց չգտավ… Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում բազմաթիվ պատմություններ կան՝ մարդկային անպատկերացնելի դաժանության ու միաժամանակ անհուն սիրո ու մեծահոգության մասին, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորեւ:

Այս լուսանկարում Ալեքսանդրապոլի հայ սովալլուկ, ցնցոտիավոր որբեր են, որ ձյան մեջ դողալով կանգնած, սպասում են, թե երբ կմտնեն Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց օգնության կոմիտեի որբանոց: Նրանց համար նման հնարավորություն կարող էր ստեղծվել միմիայն այն դեպքում, երբ որբանոցի սաներից մեկը հոգին ավանդեր, եւ թափուր տեղ առաջանար նոր որբ ընդունելու համար...

Սրից հրաշքով փրկված, ծնողական գուրգուրանքից զրկված հայ մանուկների գոյությունն օտարի գթասրտությունից էր կախված: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու եւ գոյության միջոցներով ապահովելու նպատակով սկիզբ էր առել մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ուներ Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: Նպաստամատույցն ակտիվ գործունեություն էր ծավալում Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում եւ Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաեւ Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:

Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) Նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թվականին քաղաքագլխի՝ Լեւոն Սարգսյանի եւ Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջեւ կնքված պայմանագիրը քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ: Նպաստամատույցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվել են թափառաշրջիկ որբերը, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորել են հիվանդանոցներում կամ որբանոցներում:

Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որ ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին: «Կազաչի պոստ» եւ «Սեւերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում»՝ տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբեւէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր եւ կոչվում էր Որբաքաղաք:

Այս լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որ ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը: Սա ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների, կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում:

Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ ճանապարհին բազմաթիվ բռնագաղթյալ հայուհիների առեւանգել են օսմանյան բանակի զինվորները, քրդական ավազակախմբերը կամ բեդվինները. ցանկացած դիմադրության փորձ անխուսափելի մահ էր:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մի շարք հայկական կազմակերպություններ եւ օտարազգի միսիոներներ օգնել են հայ կանանց ու երեխաներին՝ ազատվելու իսլամական գերությունից:

Հայ կանանց եւ որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ավանդը: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` նա հնարավորություն էր ստացել ազատ իրականացնելու իր առաքելությունը: Հայ կանանց ու երեխաների հավաքագրման գործում Եփփեն առաջնորդվում էր «Մեկ հայ՝ մեկ ոսկի» կարգախոսով` այդպես վճարելով նրանց փրկության համար: Նրան հաջողվել է հարեմներից փրկել մոտ 400 հայուհու: Կ. Եփփեի շնորհիվ այսպիսի կանանց համար ապաստարաններ դարձան Սիրիայի հյուսիսարեւմտյան մի շարք բնակավայրեր, ինչպես, օրինակ, Հալեպի «Մեյդան» կոչված վայրը, Թել ուլ-Աբյադ, Թել Արման, Թել Սիմեն, Աբու Թինա գյուղերը եւ այլն:Այս լուսանկարում անապատում գտնված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից եւ տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով եւ զանազան բույսերով: Երբ գտել են նրան, երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից եւ կեցվածքից: Լուսանկարներն արել է Հալեպում 1920-1921թթ. Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդը, որ հետագայում խնամել է այդ մանկանը:

 

Անպաշտպան ու խնամազուրկ բազմաթիվ երեխաներ էին դեգերում անապատում. նրանց ծնողներին դաժանորեն սպանել էին իրենց աչքի առաջ: Ապրելով կենդանիների հետ՝ նրանք ընդօրինակել էին նրանց վարքը. խուսափում էին մարդկանցից, կորցրել էին խոսելու, մարդկային կեցվածքով քայլելու ունակությունը՝ ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ հատկանիշներ:

Ողջ մնացած հայության բեկորներն անխուսափելի մահից փրկելու աշխատանքներ էին կատարում մի շարք հայկական միություններ, եկեղեցական կառույցներ, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպություններ, որ հավաքագրում էին Ցեղասպանության հետեւանքով որբացած հազարավոր հայ մանուկների, որոնց շարքերում՝ երբեմն իսկական «մաուգլիների»:

Կովկասյան ճակատում աշխատող ռուսական գթության քույր Քրիստինա Սեմինայի նոթերում (Վան, 1915թ) կարդում ենք. «Երբ ես եկա այստեղ՝ Վան, բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ... Ոմանց գտան եւ սպանեցին, ոմանք էլ մահացան սովից եւ հիվանդություններից: Որոշներն այժմ թաքնվում են անտառներում եւ քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց՝ ապարդյուն: Նա ամբողջովին մերկ էր, եւ հենց նկատել էր մարդկանց, գազանի պես այնպես էր թաքնվել, որ նրան այդպես էլ չգտան: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ հավաքեց, որ մագլցում են լեռները եւ ամենուր փնտրում վայրենացած երեխաներին: Ոմանց արդեն գտել են եւ հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց... սարսափելի էր՝ ուռած փորերով, լոկ կաշի ու ոսկոր... ու այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես, գազանի պես կծում են»:

Մայրական համառության ու համարձակության, եւ մայրենի օրորոցայինի անմոռանալի հարազատության մասին է այս պատմությունը, որ պահպանվել է «Կարմիր խաչի տեղեկագիր»-ում (Վաշինգտոն, Օգոստոսի 18, 1919 թ., հատոր III, համար 34, էջ 1): «Ամերիկացի մի դատավոր կրկնել է Սողոմոն Իմաստունի դատական իմաստուն սխրագործությունը»:

Տեղեկագրում նշված է. չորս տարի առաջ (1915թ. -խմբ.) մի հայ մայր իր փոքրիկ, գեղեցիկ երեք տարեկան դստեր հետ հազիվհազ անցնում էր Հալեպի փողոցներով: Մի թուրք, դուրս վազելով իր տնից, ճանկեց երեխային, իսկ գաղթականներին հսկող զինվորները ստիպեցին երեխայի մորը շարունակել ճանապարհը: Նախորդ ամիս մայրը վերադարձավ անապատից՝ փնտրելով իր փոքրիկին: Վերջինիս նա գտավ մի թուրքի տանը եւ պահանջեց նրան, բայց փոքրիկ աղջիկը, որն արդեն 7 տարեկան էր, չճանաչեց իր մայրիկին, իսկ թուրքը մերժեց հայ մոր պահանջը:

Այնուհետեւ խեղճ կինը դիմեց Ամերիկյան կարմիր խաչին, որը բրիտանական բանակի աջակցությամբ միջոցներ էր ձեռնարկում՝ վերադարձնելու բոլոր գողացված եւ կորած երեխաներին: Նրանք բերեցին կորցրած աղջկան Կարմիր խաչի ապաստարան, եւ նրան վերադարձնելուն ուղղված երկու կողմերի պահանջները հայտնվեցին Կարմիր խաչի հովանավորության տակ գտնվող որբանոցի ղեկավարի սեղանին:

Հազարավոր տարիներ առաջ Սողոմոնն ունեցել է նմանատիպ մի հայց, երբ երկու մայրերը պահանջում էին նույն երեխային: Խնդիրը լուծելու համար Սողոմոնը հրամայել է մի զինվորի բաժանել երեխային երկու մասի՝ յուրաքանչյուր կնոջը մեկական մասը տալու համար: Նման դատավճիռ լսելուց հետո իսկական մայրը հրաժարվել է երեխայից՝ փրկելու համար վերջինիս կյանքը: Իմաստուն միապետն անմիջապես տվել է երեխային այն կնոջը, որը պատրաստ էր հրաժարվել երեխայից՝ փրկելու համար նրա կյանքը:

Կարմիր խաչի սպան չի օգտագործել այսպիսի դրամատիկ մեթոդներ, բայց նա ստացել է լավագույն արդյունքը՝ փորձելով այլ ձեւով պարզել երեխայի ինքնությունը: Նա հրահանգել է, որ կինը երգի որոշ հին օրորոցայիններ, որ երգել է իր երեխայի համար: Եվ երբ մայրն սկսել է երգել, երեխան ճանաչել է ե՛ւ ձայնը, ե՛ւ երգերը:

Այս լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտի հետ: Լուսանկարել է «Կանանց առաքելության աշխատողներ» սկանդինավյան կազմակերպության անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնը: Մինչեւ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Բոդիլ Բյոռնն աշխատել է Մուշի եւ Մեզրեի որբանոցներում:

1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, թուրքական բանակը հրկիզել է քաղաքը. հազարավոր հայեր ողջակիզվել են իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը եւ իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյոռնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունեցել՝ մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվել են Բոդիլ Բյոռնի հիշողության մեջ:

1916 թվականին կրկին վերադառնալով Մուշ՝ Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարյանի հետ քաղաքի փողոցներից եւ լքված տներից հավաքել է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրել եւ ապաստան է տվել նրանց՝ փրկելով վերահաս մահից, ինչը, դժբախտաբար, նա չէր կարողացել անել իր որբանոցի սաների պարագայում:

«Իմ որբերին կորցնելուց հետո ես հոգեպես շատ տանջվեցի, սակայն ծանր հուսահատությունն ինձ չընկճեց, որպեսզի անմիջապես հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ եւ հետաքրքրվել՝ գուցե իմ որբերից մի քանիսին կենդանի գտնեի, սիրտս հանգստանար»,- գրել է նա (Մուշ, 1916 թ.):

Որքան մեծ է զայրույթի ու վրեժի զգացումը, երբ ոճրագործության մասին ես կարդում, նույնքան մեծ, ավելին՝ անպարփակ է երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որ ոչնչով պարտավորված չլինելով՝ անվերջ նվիրումով մեզ հետ կրել են Ցեղասպանության դառնությունն ու ահասարսուռ ցավը: Հիշում ենք ու շնորհակալ ենք:

Տպել
2902 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց