Դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով կանխել իր իրավունքը խախտող գործողությունները եւ ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի բացառումը: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից:

Ըստ Դատալեքսի՝ իր հայցի հիմքում փաստաբանը դրել է նաեւ այն հանգամանքը, որ Քոչարյանին կալանավայր տեղափոխելու որոշումը (խոսքը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՔԿՀ տեղափոխվելու մասին է,- խմբ.) կայացվել է այն նույն ժամանակ, երբ Արդարադատության նախարարը բարձրաձայնել է կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին, եւ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ նոր վարակի դեմ պայքարի շրջանակներում կալանքի տակ գտնվող անձանց թիվ պակասեցնելու ուղղությամբ: Անդրադառնալով սրան՝ դատարանը գտել է, որ հայցադիմումով ներկայացված գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից եւ ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, որովհետեւ Քրեակատարողական ծառայությունը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է. «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննության առնել Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործողությունների կանխման և դադարեցման հարցերը, որոնք վերաբերում են հայցվորին կալանավայր տեղափոխելուն»,- եզրափակել է դատավորը:

Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ այս պահին վերջնական որոշում չունի. պետք է իր վստահորդի հետ քննարկի՝ արդյունավետության տեսանկյունից բողոքարկելու են թե ոչ: Օրբելյանը նշեց, որ իրենց համար սկզբունքորեն էական չէ, թե որ դատարանում կքննվի հայցադիմումը: Հիշեցնենք, որ նույնաբովանդակ մեկ այլ հայցադիմում էլ ներկայացրել են Վարչական դատարան: Վերջինս երկու անգամ վերադարձրել է հայցադիմումը, եւ հայցվորը շտկումներ անելուց հետո երեկ երրորդ անգամ է այն մուտք արել դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4370 դիտում

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է