«Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը դեռ չի փոփոխվի. քննարկումները շարունակվում են

Ցեղասպանության զոհերի հիշատակի՝ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի «պահանջում» կետը վերջերս առավել հաճախ է երկակի ընկալումների ու սոցցանցային քննադատությունների առանցքում հայտնվում: Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձան դրա փոփոխության հավանականության մասին հարցին:

«Կառավարությունում քննարկվել է «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի փոփոխության հարցը, սակայն հաշվի առնելով ժամանակի սղության հարցը՝ որոշվել է այն չփոփոխել: Առավել խոր, երկար եւ համապարփակ քննարկումներ պիտի լինեն, որպեսզի որեւէ փոփոխություն հիմնավորված լինի, բացատրելի եւ հանրության համար հասկանալի: Որոշվել է այս տարի որեւէ փոփոխություն այդ հարցում չանել»,- ասաց Աղաջանյանը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության հարցը համահայկական հարց է եւ վերաբերում է յուրաքանչյուր հայի, իսկ նշված կարգախոսը համահայկական կարգախոս է, որ ընդունվել է համահայկական հռչակագրի միջոցով, եւ կարգախոսի փոփոխությունն էլ պիտի ընդունվի նմանատիպ ձեւաչափով:

«Այս տարի չփոփոխելու որոշումը կայացվել է՝ պայմանով, որ քննարկումները կշարունակվեն, եւ որեւէ որոշման պարագայում, բնականաբար, հանրությունը տեղեկացված կլինի»,- հավելեց Աղաջանյանը:

Տպել
280 դիտում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում