Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի պատասխանում հարցին՝ արդյոք կորոնավիրուսի պատճառով միջազգային մրցումներից զրկված մարզիկների համար ֆինանսական հատուկ աջակություն նախատեսվում է, թե ոչ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ողջ աշխարհում մարզական գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվել կամ հետաձգվել են: Միջազգային խոշոր մրցաշարերի մասնացելով եւ բարձր արդյունքներ գրանցելով՝ հայ մարզիկները պետական թոշակ ստանալու հնարավորույթյուն են ստանում: Ստացվում է, որ, եթե հայ մարզիկներն այս տարի մրցումներ չունենան մասնակցելու, թոշակ ստանալու հնարավորություն էլ չեն ունենա: «Հայկական ժամանակ»-ն այս թեմայով հետեւյալ հարցադրումներով դիմել էր ԿԳՄՍՆ:
«Խոշոր մրցաշարերի չեղարման կամ հետաձգման պատճառով մարզիկները զրկվել են մրցանակային տեղեր զբաղեցնելու եւ դրանով պետական թոշակ ստանալու հնարավորությունից, ինչը շատերի համար կարեւոր ֆինանսական աղբյուր է: Արդյո՞ք նախարարությունը մարզիկների համար ֆինանսական աջակցության ծրագրեր նախատեսում է: Եթե այո՛, ապա ո՞ւմ եւ ի՞նչ աջակցություն է տրվելու, ինչպես նաեւ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու մարզիկները, որոնց պետք է աջակցություն ցույց տալ»,- այսպիսին էին մեր հարցերը:
ԿԳՄՍ նախարարությունից հարցմանը պատասխանել են՝ մեջբերելով կառավարության որոշումները, որոնք կարգավորում են 2019 եւ 2020 թթ. բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին թոշակներ վճարելու կարգը: Իսկ հարցին՝ ինչ է լինելու մարզիկների հետ, որոնք կորոնավիրուսի պատճառով մրցման չեն մասնակցելու ու հետեւաբար չեն համապատասխանելու թոշակ ստանալու պետության չափանիշներին, պատասխանում չկա:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 25-ի «2019 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին եւ նրանց մարզիչներին անվանական թոշակ նշանակելու մասին» N 244-Ա/2 հրամանով 2019 թվականին ցուցաբերած բարձր արդյունքների համար ՀՀ հավաքական թիմերի մարզիկները եւ նրանց մարզիչները 2020 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ ստանում են անվանական թոշակ։
2020 թվականի պետական բյուջեով 2019 թվականի արդյունքների հիման վրա մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ՀՀ կառավարության 13.08.2015 թ. N 925 -Ն որոշման համաձայն՝ արդեն իսկ ստանում են պատվովճարներ եւ ՀՀ կառավարության 05.11.2015 թ. N1282 -Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի արդյունքների հիման վրա կստանան տարեվերջյան պարգեւատրում»,- գրված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:
Այս տարի եզակի մրցաշարերից մեկը, որը հասցրել է մինչեւ կորոնավիրուսի տարածումն անխափան տեղի ունենալ, Եվրոպայի ըմբշամարտի 2020 թ. առաջնությունն է, այսինքն՝ հայ ըմբիշներն արդեն օգտագործել են բարձր տեղեր զբաղեցնելով՝ թոշակ ստանալու շանսերից մեկը: ԵԱ 2020-ը կայացավ փետրվարի 10-16-ը Իտալիայում՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկում: Հունահռոմեականների պայքարում Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկին նվաճեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ): Իր կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Գեւորգ Ղարիբյանը (60կգ): Կարեն Ասլանյանն (67կգ) ու Կարապետ Չալյանն էլ (77կգ) բրոնզ նվաճեցին: Ազատոճայիններից էլ բրոնզ նվաճեց Արսեն Հարությունյանը (61):
Դրանից ընդամենը շաբաթներ անց բոլոր խոշոր մրցումները սկսեցին մեկը մյուսի հետեւից չեղարկվել կամ հետաձգվել: Դրանց թվում է, օրինակ, Եվրոպայի ծանրամարտի 2020 թ. առաջնությունը, որից մեդալների մեծ ակնկալիքներ ունեինք եւ որն արդեն 2 անգամ հետաձգվել է: Պետք է Մոսկվայում կայանար ապրիլին, սակայն տեղափոխվեց հունիս, հիմա էլ նախատեսվում է անցկացնել աշնանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT