«Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցները դեռեւս չեն թեստավորվի

Ապրիլի 5-ից մեկուսացման մեջ գտնվող «Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցները դեռ չեն թեստավորվել: Առաջիկա օրերին ևս չեն թեստավորվի, անկախ այն հանգամանքից, որ նրանց մեջ կան բուժաշխատողներ, որոնց համար լրացել է կորոնավիրուսով հիվանդի հետ շփման 14-րդ օրը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Ճիշտ է, կան մարդիկ, որոնց համար սպասում են, որ լրանա 14 օրը, կան մարդիկ, որ լրացել է այդ օրը, բայց այդ 14 օրը լրացել է հիվանդի հետ վերջին շփումից հետո հաշված: Բայց դրանից հետո նրանք էլի մարդկանց հետ հանդիպել, շփվել են: Դրա համար որոշվեց, որ բոլոր համար հաշվարկը կիրականացվի սկսած մեկուսացման օրվանից»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

«Բուժաշխատողները հավանաբար կթեստավորվեն կամ առաջիկա կիրակի, կամ էլ երկուշաբթի օրը»,- տեղեկացրեց Արմեն Խաչատրյանն ու նշեց, որ այս պահի դրությամբ բոլորն իրենց լավ են զգում: Ոչ մեկի մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշ չի նկատվում:

Կենտրոնի մյուս աշխատակիցների մոտ ևս խնդիրներ չկան: Բոլորն առողջ են, կանոնավոր ներկայանում են աշխատանքի: Այստեղ պլանային վիրահատությունները չեն իրականացվում: Սպասարկվում են բացառապես անհետաձգելի դեպքերը:

Հիշեցնենք, որ «Գյումրի» ԲԿ-ի բուժանձնակազմը մեկուսացվել էր ապրիլի 5-ին, երբ հայտնի էր  դարձել, որ շփվել են կորոնավիրուսով հիվանդ Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակչի հետ: Վերջինիս մարտի 29-ին «Գյումրի» ԲԿ էր տեղափոխել Մարալիկի շտապօգնությունը: Քանի որ օրը եղել էր կիրակի, կենտրոնը հիվանդին հետազոտել, տուն էր ուղարկել, և ընդունել երկուշաբթի: Հետազոտության ընթացքում այլ հիվանդություններից զատ նաև թոքաբորբ էր ախտորոշվել: Հիվանդն ընդունվել էր  բուժման, սակայն ապրիլի 1-ին հարազատների ցանկությամբ տեղափոխվել էր Երևան, որտեղ էլ հաստատվել էր կորոնավիրուս: 

Բուժաշխատողների մեկուսացումից մեկ օր անց՝ ապրիլի 6-ին, մարալիկցի 68-ամյա տղամարդը մահացել էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2783 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում