Քննչական կոմիտեն մերժել է պատգամավոր Արման Բաբաջայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումը. ՀՔԱՎ գրասենյակ

18/04/2020 schedule18:10

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեն մերժել է պատգամավոր Արման Բաբաջայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումը.:

Ըստ աղբյուրի, 2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ էր հրապարակել 2008 թ.-ի իր բանտային կյանքից: Գրառման մեջ նա անդրադարձել էր իր առողջական խնդրին և ոչ պատշաճ բուժօգնություն ստանալուն: 2008 թ.-ի վերջին ուժեղ գլխացավերով Ա. Բաբաջանյանը Դատապարտյալների հիվանդանոցից  տեղափոխվում է «Էրեբունի» ՔԿՀ, ուր հրավիրվում է ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հենրի Բակունցը: Նրա նշանակած դեղորայքային բուժումից հետո Բաբաջանյանի վիճակն ավելի է վատանում: Նա նորից տեղափոխվում է Դատապարտյալների հիվանդանոց: Հետագա հետազոտություններից պարզվում է, որ Բակունցի նշանակումները հակացուցված են եղել իր ախտորոշմանը. «B complex դեղամիջոցը, որը նշանակել է նյարդաբանը, և ես ամիսներ շարունակ ստացել եմ ներարկման միջոցով՝ հակացուցված է ուռուցք ունեցող հիվանդին։ B complex-ը սնում է ցանկացած ուռուցք»,- գրել էր Բաբաջանյանը:

2020 թ. մարտի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատգամավորի այս գրառման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու, հարուցված գործի շրջանակներում լրիվ, բազմակողմանի և պատշաճ քննություն անցկացնելու, քրեակատարողական հիմնարկներում Ա․ Բաբաջանյանի իրավունքների խախտման մեղավորներին օրենքով սահմանված կարգով բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Մարտի 6-ին Ա. Սաքունցի հաղորդումը՝ Բաբաջանյանի գրառման պատճենի հետ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Հաշվի առնելով, որ նյութերում չկա պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ քրեական օրենքով արգելված արարք կատարելու հատկանիշներ, նախապատրաստված նյութերը մարտի 27-ին ՀՔԾ-ից  ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ  Ա. Մնացականյանն, ըստ ՀՔԱՎ գրասենյակի, 2020 թ. մարտի 31-ին ընդունել է որոշում՝  քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Համաձայն որոշման՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Բաբաջանյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ ֆեյսբուքյան գրառումն ուղղակի հրապարակում է, և այն չի ներկայացրել որպես հաղորդում՝ հանցագործության մասին: Բաբաջանյանը հրաժարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն անցնելուց և խնդրել գործով նյութերը թողնել անհետևանք: Այդ ընթացքում պարզվել է նաև, որ նրա գործը քրեակատարողական հիմնարկում արխիվացվել և ոչնչացվել է՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու նույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակում պարտավոր են քրեական գործ հարուցել: Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածն էլ սահմանում է, որ քրեական գործի հարուցման առիթ կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հանցագործությունների մասին հաղորդումները՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին: Մնացականյանը վկայակոչել է մի շարք իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վերլուծությունները, որոնց համադրությունն էլ մերժման որոշում ընդունելու հիմք է դարձել: 

Ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերլուծությունների՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկությունը: Միայն դրանց հիման վրա կարելի է ստուգել, քրեական գործ հարուցել կամ հարուցումը մերժելու որոշում ընդունել: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել ոչ թե ցանկացած, այլ միմիայն հանցագործության մասին տրված հաղորդումը և այն պետք է հստակ տվյալներ պարունակի կոնկրետ հանցագործության մասին, որովհետև հաղորդումն իրավաբանական փաստ է, որից էլ բխում են տարբեր դատավարական իրավահարաբերություններ: 

Վերը հիշատակված իրավական նորմերով առաջնորդվելով՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրակացության, որ այս գործով նյութերը չեն պարունակում հանցակազմ կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների մասին, քանի որ հաղորդում տված անձի ներկայացրած տվյալները վերացական են՝ զուրկ որոշակիությունից: Անձը, ով կարող է դրանց շուրջ պարզաբանումներ տալ, հրաժարվել է բացատրություններ ներկայացնելուց, իսկ նման պարագայում անհնար է քրեական գործի հարուցումը: 

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներով՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Մնացականյանն ընդունել էր որոշում՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 



«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3235 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները