ՊԵԿ-ը բացահայտել է բիզնեսը տարանջատելու և խոշոր չափերով հարկը չվճարելու դեպք. պետությանը 37 մլն դրամի վնաս է հասցվել

17/04/2020 schedule12:10

Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)։

Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի և դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավորինս աննկատ գործելու համար։

Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019թ. կեսերից մինչև 2020թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչև ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել և հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամ գումարի չափով վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։ 

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպվել ու ղեկավարվել են միևնույն անձի կողմից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հ.Կ.-ին և նրա հետ համագործակցած անձանց։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1497 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից