Երևան
12 °C
Մեծ Բրիտանիան երկարացրել է կարանտինը
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այսօր 3 շաբաթով երկարացրել են կորոնավիրուսի հետեւանքով երկրում սահմանված կարանտինային նորմերը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Դոմինիկ Ռաաբը:
Մարտի 26-ից Բրիտանիայում գործող կարանտինը թեեւ երկարացվել է կարճ ժամկետով, սակայն իշխանությունները վստահեցրել են՝ բոլոր գործողությունները կդադարեցվեն, երբ իրենք վստահ կլինեն՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը բավարար չափով թուլացել են:
Վերջին 1 օրում բրիտանական հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 861 մարդ՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 13.728-ի:
Ռաաբը նշել է, որ իրենց չի հաջողվել հասնել վիրուսի տարածման նվազմանը եւ չնայած բազմաթիվ քննադատությունների, իրենց այլ ելք չի մնացել՝ քան երկարացնել կարանտինը:
Մարտի վերջից մինչ այսօր Միացյալ Թագավորության բնակչության մեծ մասին արգելված է հավաքվել առանձին խմբերով: Բացառություններ են արվել աշխատողների առանձին խմբերի համար միայն: Փողոց դուրս գալ թույլատրվում է բոլորին, սակայն միայն հարգելի պատճառներով, իսկ հարգելի պատճառների երկար ցանկ կա, օրինակ՝ առավոտյան վազքը, ֆիզիկական վարժությունները մաքուր օդում անցկացնելու անհրաժեշտությունը, մթերքների գնումը, թաղման մասնակցելը, դատարան գնալը, արյուն հանձնելը եւ այլն:
Իրավիճակը Եվրոպայում
Ֆրանսիան այսօր հայտնել է 1438 նոր մահվան դեպքի մասին: Համաճարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում սա երբեւէ գրանցված մահերի ամենամեծ ցուցանիշն է: Իրավիճակը ֆրանսիայում մնում է բավական լարված: Ֆրանսիական ավիակիր «Շառլ դե Գոլ»-ի տախտակամածում եւս Covid-19-ի բռնկում է եղել, վիրուս է հայտնաբերվել մոտ 700 նավաստու մոտ, 20-ին հիվանդանոց են տեղափոխել հիվանդության ծանր փուլում:
Ֆրանսիայում եւս խիստ կարանտինային նորմերը երկարաձգվել են մինչեւ մայիսի 11-ը, եւ, ամենայն հավանականությամբ, կրկին կերկարացվեն:
Այսօր կարանտին է հայտարարվել Սերբիայում: Նախնական տվյալներով, այն երկրում կտեւի ընդամենը 84 ժամ: Այս քայլով երկրի իշխանություններն ուզում են մարդկանց հեռու պահել Զատկի տոնակատարություններին մասնակցելուց, քանի որ հենց այդ օրը հազարավոր քաղաքացիներ են այցելում եկեղեցիներ եւ իրար հյուրընկալում:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 1 օրում կորոնավիրուսի 3448 նոր դեպք է հաստատվել՝ երկրի 78 շրջաններում: Այսօր առավոտյան հրապարակված պաշտոնական տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ 27.938 հաստատված դեպք կա՝ 84 շրջաններում, մահացել է 34 մարդ:
Լիխտենշտեյնի իշանություններն անցնում են կենսաչափական ապարանջանների համակարգին: Մարդկանց ձեռքերին հագցված հատուկ ապարանջանները տեղելկացնելու են այն կրողի մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության մասին՝ եթե ջերմությունը բարձրանա, լինի մարմնի թուլություն, դժվարացած շնչառություն, հաճախացած սրտխփոց: Ապարանջանների փոխանցած տեղեկատվությունը վերամշակվելու է Շվեյցարիայի լաբորատորիաներից մեկում, ինչից հետո այն կրողն ու անձինք, որոնց հետ վերջինս շփվել է, Covid-19-ի թեստավորում կանցնեն:
Այսօրվանից սկսած Լիխտենշտեյնի Թագավորության ամեն 20-րդ բնակչի ձեռքին հարմարեցվելու է հատուկ ապարանջանը, իսկ մինչեւ ամառվա վերջ՝ երկրի ամբողջ բնակչությունն է ունենանալու կենսաչափական ապարանջան:
Թուլացում Եվրոպայի մյուս հատվածներում
Միաժամանակ, Եվրոպայի այլ բնակավայրերում իրավիճակի թուլացում է նկատվում: Շաբաթվա սկզբից Իսպանիայում սկսել են աշխատել մի շարք գործարաններ ու մասնավոր բիզնեսներ, միլիոնավոր մարդիկ են վերադարձել իրենց աշխատատեղեր: Ճիշտ է, Եվրամիությունը քննադատում է իսպանական իշխանությունների այս որոշումը՝ մտավախություն ունենալով համաճարակի երկրորդ ալիքի բռնկման համար:
Իսպանիայում երեխաներին նախկինի նման դեռեւս արգելված է դպրոց գնալ եւ առհասարակ տնից դուրս գալ՝ ոչ մի պայմանով: Նման խիստ միջոցառում չի կիրառվում եվրոպական ոչ մի այլ երկրում, մինչդեռ երկրի ներսում անգամ պաշտոնյաներից շատերն են դեմ այս որոշմանը՝ վախենալով երեխաների հոգեկան առողջության համար:
Եվրամիության ղեկավարությունը ներողություն է խնդրել Իտալիայից՝ երկրում համաճարակային իրավիճակի հենց սկզբից նրանց բավարար չափով օգնության ձեռք չմեկնելու համար: Իտալիան Եվրոպայում ամենից շատ է տուժել կորոնավիրուսի հետեւանքով, այնտեղ 21.500 մարդ է մահացել: Վիրուսակիրների թվով (165.155) Իտալիային գերազանցել է Իսպանիան (182.816) :
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից երկրում կսկսեն աշխատել բոլոր այն խանութները, որոնք կառավարության հրապարակած չափանիշներին կհամապատասխանեն: Մերկելի խոսքով, Գերմանիային հաջողվել է միայն ժամանակավոր եւ փխրուն հաջողություն գրանցել, թեպետ մահացածության ցածր ցուցանիշներով Գերմանիան ամենաբարենպաստ դիրքերում է: Շուրջ 135 000 հիվանդներից այստեղ մահացել է 3804 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական ստորաբաժանումն այսօր հայտնել է, որ չնայած որոշ երկրներում գրանցված դրական ցուցանիշներին, մահերի եւ վարակվածության ընդհանուր թվերը մայրցամաքում շարունակում են աճել եւ դեռ շատ վաղ է համաճարակի դեմ պայքարի տեմպերը թուլացնելու համար:
ԱՄՆ-ի պատմության ամենամեծ գործազրկությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտնել է, որ կհայտարարի նահանգների մի մասում կարանտինի փուլային չեղարկման ծրագրի մանրամասների մասին: Թրամփը կողմ է հանդես եկել խիստ կարանտինային միջոցառումները հանելու գաղափարին՝ տնտեսությունը փրկելու տեսանկյունից:
Երկրում համաճարակի բռնկումից ի վեր արդեն 21 միլիոն մարդ է դիմել՝ գործազրկության նպաստ ստանալու համար: ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում սա գործազրկության երբեւէ գրանցված ամենամեծ ցուցանիշն է: Ընդ որում, ԱՄՆ-ը առաջատար է դարձել ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածության եւ վարակման ցուցանիշներով միաժամանակ:
Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 650 հազարը, մահերի թիվը՝ գերազանցում է 30 հազարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT