Երևան
12 °C
«Սերժ Սարգսյանը ճիշտ է, երբ որ ասում է՝ ճիշտ էր նիստին իր մասնակցելը»,- շուրջ 5 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այնուհետեւ ընդգծեց՝ լավ կլինի, որ նրանք, ովքեր ցանկություն չէին տեսնում, որ Սերժ Սարգսյանն ու մնացած բոլորը հայտնվեն հանձնաժողովում, գիտակցեն, որ հանձնաժողովը կասկած չի թողնում, որ ոչ միայն աշխատել է, այլ նաեւ պայմաններ ստեղծել՝ հնարավորինս շատ պաշտոնյաներից տեղեկատվություն հավաքելու համար:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկմանը նրան ասել են, որ Յուրի Խաչատուրովի չգալը հանձնաժողով սխալ էր, ինչը ընդունել է Սարգսյանը եւ տեղեկացրել, որ Ազգային ժողով գալուց առաջ այսօր խոսել է Խաչատուրովի հետ եւ նրան հորդորել, որ ճիշտ կլիներ գար։
«Նորից եմ կրկնում, որ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա եւ պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Որովհետեւ համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված հարցերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք տվել են բոլոր հարցերը, դրանք բավականին շատ էին։ Հարցին՝ ստացե՞լ եք բոլոր հարցերի պատասխանները՝ Քոչարյանն ասաց.
«Իհարկե ոչ: Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաեւ այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, եւ պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաեւ այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Եվ մենք կլսենք նաեւ նրանց: Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում: Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, որ կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն եւ մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացման հետեւանքները։ Դրանք միտված են լինելու մեր զինված ուժերի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որպեսզի այլեւս չկրկնվեն այն իրադարձությունները, որ տեսանք 2016 թվականին»:
Հարցին, թե կայի՞ն բաներ, որոնք Սերժ Սարգսյանը չէր հիշում՝ Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ իրենց հարցերի մեջ նաեւ ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ քննիչ հանձնաժողովին փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից։
Խոսելով Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանից պարզաբանում խնդրե՞լ են՝ ի վերջո կորցրել ենք 800 հեկտար, թե 400, հանձնաժողովի նախագահն ասաց.
«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետեւում։ Բնականաբար Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից եւ պարոն Սարգսյանի պատասխանը, որ դա ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է, որտեղ ինքը պատասխանում է հարցերի: Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի եւ 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»։
Հարցին՝ Սարգսյանն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց, նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասեց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչեւ 2050 թվականը այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:
Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի եւս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT