Մնացեք տանը եվ դիտեք հայկական ֆիլմեր. ապրիլի 16-ին առաջին անգամ ՀՀ-ում պաշտոնապես կնշվի հայ կինոյի օրը

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի,  պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային կինոակադեմիան:

Հաղորդագրության համաձայն, ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր: Այդ օրը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու սիրված կինոֆիլմերի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը:

«Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, կինոգործիչների առավել մոտիվացման և մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում  ստեղծած աշխատանքները մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների: Նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝  ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:

Ամբողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենուր հնչում են տանը մնալու հորդորներ և դա ամենևին  չի խանգարի մարդկանց մոտ լինել մշակույթին: Չափազանց ակտուալ  ՄՆԱ ՏԱՆԸ  հորդորը լիովին համահունչ է ապրիլի 16-ի օրվա խորհրդին: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայ կինոյի օրվա կապակցությամբ և ասում. մնացեք տանը եվ դիտեք հայկական ֆիլմեր»,-ասված է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34105 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը