Կարող են լինել դեպքեր, որ մարդը լինի շահառու եւ չօգտվի ծրագրից. ծրագիրն ավտոմատ է, փաստաթղթավորումը մեծ դեր է խաղում

Գրանցման հասցե ունենալը, ամուսնական կարգավիճակը գրանցած լինելը եւ այլ հարաբերությունների փաստացի արձանագրված լինելը կարեւոր է կառավարության մշակած ծրագրերից օգտվելու համար, քանի որ համակարգն աշխատում է ավտոմատացված կերպով. այս մասին այսօր ասուլիսին նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով այն մարդկանց խնդրին, որ գրանցված չեն եւ որեւէ կերպ չեն կարողանում օգտվել կառավարության ներկայացրած սոցիալական աջակցության 6 ծրագրերից որեւէ մեկից՝ նախարարն ասաց, որ նրանք կարող են անձամբ (կամ լրագրողների միջոցով) դիմել նախարարություն, քանի որ եթե իրենք իրոք ունեն աջակցության կարիք, ապա այն կարող է տրամադրվել: Բաթոյանը հիշեցրեց, որ քաղաքացիները կարող են օգտվել ոչ միայն կառավարության մշակած այս ծրագրերից, այլեւ խոցելի խմբերի սոցիալական աջակցությանն ուղղված այլ գործիքներից:

Նպաստառու, բազմազավակ ընտանիքները շատ ավելի ծանր վիճակում են հայտնվել, քանի որ այս ծրագրերից որեւէ մեկի շահառուն լինել չեն կարող, իսկ օրավարձով աշխատանքը կորցնելու հետեւանքով շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն: «Եթե ընտանիքի ամուսինը նախկինում աշխատել է եւ ունեցել բավարար եկամուտ, ապա նախ արձանագրենք, որ նա անազնիվ է եղել նպաստի համակագում ընդգրկվելու առումով, իսկ եթե այնպիսի աշխատանք է իրականացրել, որ դա թույլ կտար նաեւ նպաստի համակարգից օգտվել (ցածր վարձատրման դեպքում մարդը կարղ է աջակցության կարիք ունենալ), ապա այս դեպքում կառավարությունն ունի տարբեր գործիքներ, դասական աջակցության ձեւեր՝ դասական աջակցության խմբերի համար: Նոր մշակված այս ծրագրերը իրավիճակի բերումով խոցելի դրության մեջ հայտնված քաղաքացիներին են ուղղված»,- ասաց նա:

Այն հարցին, թե կա՞ մտավախություն, որ ծրագրերից կարող են դուրս մնալ շահառուները, նախարարը պատասխանեց. «Ցանկերը ձեւավորվում են ամենօրյա աշխատանքի միջոցով. նման ցանկեր երբեւէ չեն եղել: Պայմանականորեն դասական խմբերի մասին, որոնց ուղղված ծրագրեր ենք իրականացրել տարիներ շարունակ, ամբողջական տեղեկատվություն կա, սակայն, օրինակ, բոլոր այն երեխաների ցանկը, որոնց ծնողները չեն աշխատում, պիտի հավաքվի տարբեր տեղեկատվական բազաների համադրմամբ, իսկ դրանց մի մասն էլ, օրինակ, չգրանցված աշխատողների ցանկը, առկա չէ»:

Այդ իսկ պատճառով, ըստ նախարարի, կարող են լինել դեպքեր, որ մարդը լինի շահառու եւ չօգտվի ծրագրից, բայց այդ ամենը փորձ է արվում հասցնել նվազագույնի: Եթե բոլոր տվյալները, հարաբերությունները գրանցված են, ապա կառավարությանը հեշտ կլինի գտնել այդ քաղաքացուն, եթե՝ ոչ, ապա այդ քաղաքացին, ցավոք, ստիպված կլինի ստանալ նաեւ մերժման հայտեր, քանի որ այս աշխատանքն իրականացվում է ավտոմատ կարգով: «Սոցաշխատողը չի այցելում բնակության վայրեր՝ տեսնի փաստացի այնտեղ են բնակվում, թե ոչ: Այդ ամենը ճշտվում է պետռեգիստրից, այսինքն՝ փաստաթղթավորումը մեծ դեր է խաղում, եւ այստեղ, այո՛, կան ռիսկեր»,- ասաց նախարարը:

Տպել
1433 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին