Երևան
12 °C
Այս պահին կառավարությունը հաստատել է 11 ծրագիր, որոնցից 5-ը վերաբերում են տնտեսվարողներին, գործատուներին, որոնք այս ծրագրերի միջոցով պետք է աջակցեն իրենց բիզնես գործունեությանը, ինչպես նաեւ փոխհատուցեն աշխատակիցների աշխատավարձերը, իսկ 6-ը սոցիալական աջակցության ծրագրեր են:
Այսօր ասուլիսին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կրկին ներկայացրեց ծրագրերի գործարկման տիրույթները, դրանցից օգտվելու կարգը, նշեց, որ հղիների համար նախատեսված ծրագիրն ընդլայնվել է. դրանից կարող են օգտվել բոլոր հղիները, ում ամուսինները գործազուրկ են եղել մարտի 30-ի դրությամբ:
Նախարարը նշեց, որ, ըստ համարակալման, կառավարության ծրագրերից 4-րդը վերաբերում է մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող գրանցված աշխատանքից ազատվածներին, 6-րդը վերաբերում է մասնավոր հատվածում գրանցված աշխատանքից ազատվածներին, 7-րդը՝ չաշատող հղի կանանց, որոնց ամուսինը եւս չի աշխատում, 8-րդը՝ տուժած ոլորտների գրանցված աշխատողներին, 9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում: 11-րդ ծրագիրը վերաբերում է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցմանը. այն բաժանորդները, որոնց 2020 թ. փետրվար ամսվա համար ծախսված գազի վարձը չի գերազանցում գազի պարագայում 10 հազար եւ էլեկտրաէներգիայի սպառման պարագայում 5 հազար դրամը: Այս միջոցառումից 222 հազար բաժանորդ կօգտվի, նշանակում է, որ վերաբերում է 6 հազար շահառուի:
4-րդ ծրագիրն ընթացքի մեջ է, եւ դրա համար դիմելու անհրաժեշտություն չկա: Պարզապես պետք է քաղաքացիները մուտք գործեն online.ssa.am կայք, մուտքագրեն տվյալները եւ տեսնեն՝ ծրագրի շահառու են, թե ոչ: Եթե շահառու են, ապա ուղղակի պետք է անձը հաստատող փաստաթղթով գնան բանկ: Այս ծրագրի շահառուների ցանկը թարմացվում է:
6-րդ ծրագրի փոխանցումներն իրականացված են, շահառուները 6723-ն են:
7-րդ ծրագրի շրջանակն ընդլայնվել է. այս ծրագրում ներառվել են ոչ միայն այն կանայք, որ չեն աշխատում, եւ իրենց ամուսինն էլ ազատված է աշխատանքից մարտի 13-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, այլեւ այն հղի կանայք, ում ամուսինները չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ: Այս ծրագրի շահառու է 5957 քաղաքացի, ցանկը թարմացվում է:
8-րդ ծրագրով ստացվել է ավելի քան 45 հազար դիմում, հաստատվել՝ 27 հազարը. 1.8 մլրդ աջակցությունն արդեն հասանելի է բանկերի եւ անձնական հաշիվների միջոցով: Այս ծրագիրը իրականացվում է դիմումների միջոցով:
9-րդ ծրագրի շահառուների ցանկը դեռ կազմվում է, քանի որ իրականացվում է դիմումների հիման վրա: Համակարգն առայժմ դադարեցված է, քանի որ բավական մեծ էր դիմումների հոսքը, եւ սխալ թույլ չտալու համար դադարեցվել է մի քանի ժամով, ավելի ուշ կրկին կգործարկվի: 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուների ցանկը հրապարակվելու է:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ սննդի փաթեթների եւ տեխնիկական մաքրող միջոցների կարիքների բավարարման համար աշխատում են մարզպետարանները հասարակական կազմակերպությունների եւ կամավորական խմբերի հետ: «Նախարարությունն աշխատում է թիրախային խմբերը գտնելու եւ հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ, ավելի շատ համակարգում եւ տեղեկատվություն ենք փոխանակում: Այս աջակցության համար պիտի հորդորեմ, որ դիմեն քաղաքապետարաններ, մարզպետարաններ: Այս գործընթացն իրականացվում է շատ կազմակերպված ձեւով»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ բոլոր հարցերի համար քաղաքաքացիները կարող են դիմել թեժ գծերին՝ շուրջօրյա 114 հեռախոսահամարին, ստացվել է ավելի քան 45 հազար զանգ, որով կարելի է ծանոթանալ հայտարարված ծրագրերի մանրամասներին, եւ միայն աշխատանքային ժամերին գործող 011 300 104 հեռախոսահամարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT