Բուհերում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» համակարգը․ ԵՊՀ ղեկավարությունը քննարկում է առաջարկը

«Քննությունդ ի՞նչ ստացար»-ի փոխարեն՝ «Հանձնեցի՞ր, թե՞ չհանձնեցիր»։

Երբ երկրում արտակարգ դրություն է, բուհերում հեռավար կրթության գնահատման նոր միջոցներ են անհրաժեշտ․ 20 բալանոց համակարգն այլեւս չի արդարացնի։

Այս կարծիքին է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որն այս պայմաններում իրավիճակի լուծման իր տարբերակն ունի։

Դեկանն առաջարկում է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» (pass, fail) եւ մագիստրատուրայում սովորողների համար՝ «պաշտպանել է, չի պաշտպանել» գնահատման համակարգը։

Նրա խոսքով՝ 20 բալանոցն այսօր իրատեսական չէ, չի արտահայտի օբյեկտիվ իրականությունը, կառաջանան խնդիրներ, հարցադրումներ, որոնց ոչ ոք չի կարողանա պատասխանել, դրանով իրավիճակն ավելի կխճճվի։ Եթե նույնիսկ այն կիրառվի, կկրի իմիջիայլոց, ձեւական բնույթ եւ կվարկաբեկի այս համակարգը։ Դումանյանը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ արտակարգ դրություն չէր, գործող համակարգի դեպքում խնդիրներ էին առաջանում, լինում էին բողոքարկումներ, էլ չասած՝ նման դեպքում։

Դեկանի այս գաղափարն առաջացել է, երբ արտակարգ դրություն է հաստատվել, բայց այն ժամանակ մտածել է, որ հնարավոր է՝ շուտով վերադառնանք նախկին կյանքին, սակայն այսօր արդեն վստահ է՝ գնահատման հարցը խիստ պահանջված է։

«Սա լավ կյանքից չէ, արտակարգ իրավիճակից, անորոշությունից բխող լուծում է»,- իր խոսքում նշեց Դումանյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե քննությունների ժամանակ որոշակի կարգեր սահմանվեն, երաշխիք չկա, թե այն էֆեկտիվ կլինի եւ համատարած կկիրառվի։

Նա նկատեց, որ «հանձնել է, չի հանձնել»-ի դեպքում ակնհայտ ռիսկեր չկան․ «Այստեղ ռիսկերն ավելի քիչ են, քան 20 բալանոց համակարգով անցկացնելու դեպքում»։

Ինչպե՞ս այն կկարգավորվի անվճար ու վճարովի համակարգում սովորողների փոխատեղման համար. հարցին եւս լուծում կա։ Դումանյանի կարծիքով՝ այս դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել առաջին կիսամյակի արդյունքում ստացված գնահատականը։ Առաջին կիսամյակի քննաշրջանն անցել է գործող համակարգի միջոցով, եւ որեւէ խնդիր չկա, բոլոր ուսանողներն ունեն իրենց ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), որը հաշվի առնելով էլ ուսանողներն անցնում են վճարովի համակարգից անվճար կամ հակառակը։ Հետագայում արդեն իրավիճակը կթելադրի՝ ինչ անել։

Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ քննության առաջարկվող տարբերակը չի խանգարի նաեւ ավարտական կուրսերին։ 4-րդ կուրսեցիները ռոտացիայի հարց չունեն, քննաշարջանն էլ ավելի վաղ են ավարտել եւ արդեն որոշակի գնահատականներ ստացել։ Մագիստրատուրայում սովորողներն էլ նախապատրաստվում են մագիստրոսական թեզի պաշտպանությանը։ «Որեւիցե խնդիր չկա, երբ մենք ասենք՝ պաշտպանել եք կամ չեք պաշտպանել Ձեր թեզը»,- նկատեց Դումանյանը։

Հանձնել, չհանձնելը՝ առաջատար համալսարաններում

Ինչպես պատմեց դեկանը, համակարգը մանրակրկիտ ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ ամերիկյան շատ առաջատար բուհեր, իրավիճակից ելնելով, նույնպես անցել են այս մեխանիզմին։ Դրանց մեջ են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի եւ Ստենֆորդի համալսարանները եւ այլն։ Մինչդեռ այդ բուհերի կրթության մեջ հեռավարի բաղադրիչն ավելի էական մաս է կազմում, քան մեզ մոտ, ուստի մենք առավել եւս պետք է կիրառենք համակարգը։

Հարցը կքննարկի ԵՊՀ ղեկավարությունը

Դումանյանն այս առաջարկը նաեւ ֆեյսբուքյան գրառման տեսքով է արել։ Օգտատերերը մեկնաբանել են, թե դա ստեղծված իրավիճակի ադեկվատ լուծում է։ Հարցը քննարկվել եւ ընդունվել է նաեւ ֆակուլտետի գիտական խորհրդի հեռավար նիստի ժամանակ։ Առաջարկն այնուհետեւ ներկայացվել է ԵՊՀ ղեկավարությանը։ Այն ներառում է վերոնշյալ 2 կետերը՝ 2-րդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոց գնահատման համակարգի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել, պաշտպանել է, չի պաշտպանել գնահատման համակարգը։ Ռոտացիայի համար հիմք ընդունել առաջին կիսամյակի գնահատականը։

Դեկանն այս թեմայով խոսել է նաեւ Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ։

Թե երբ կլինի ԵՊՀ պատասխանը, դեռ հայտնի չէ, Դումանյանն ակնկալում է՝ մոտ օրերս։ Նրա խոսքով՝ սա նաեւ բուհի ինքնավարության դրսեւորման հետաքրքիր ձեւ կլինի, քանի որ համալսարանն իրավասու է խնդիրը կարգավորել, իսկ հետագայում որոշակի հարցեր կարելի է համաձայնեցնել արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8462 դիտում

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան

Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով

Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ

«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ

Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ