Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով օժանդակություն կտրամադրվի սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման գծով ծախսերի համար։
Հարցը զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախագծով առաջարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ ապրիլի 15-ը կազմակերպել միջացառման իրականացումը:
«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ-բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝
բնական գազի սպառման գծով՝ 10 հազար դրամը,
էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 հազար դրամը:
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառած համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով:
Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ եւ էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառու համարվող բնակիչ-բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ-բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում՝ որպես կանխավճար»,- ասաց փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ փետրվարի դրությամբ գազի համար՝ մինչեւ 10 հազար դրամ, իսկ հոսանքի համար մինչեւ 5 հազար դրամ սպառում ունեցած բաժանորդների գումարի կեսը Կառավարությունը փոխհատուցում է. «Նրանք, ովքեր վճարել են կոմունալները, նրանց համար այդքանով կձեւավորվի կանխավճար, իսկ ովքեր չեն վճարել, նրանց համար այդքանով կնվազի»։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասաց, որ այս միջոցառումը վերաբերում է շուրջ 220 հազար բնակիչ-բաժանորդի․ «Եթե համարենք, որ 1 բաժանորդը մոտ 3 բնակիչ է, ապա սա կվերաբերի մոտ 660 հազար քաղաքացու»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու 50 տոկոս եւ ոչ 100 տոկոս փոխհատուցում․ «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, եւ մենք ուզում ենք նաեւ այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որեւէ ձեւով չվնասենք, այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում։ Իհարկե, սոցիալական այլ խմբերի այլ ծրագրերով նույնպես օգնություն կլինի, այսինքն՝ սա չի բացառում, որ մարդը կարող է օգտվել մյուս միջոցառումներից եւ այս միջոցառումից։ Սա հավելյալ միջոցառում է, որը ուժեղացնում է մյուս միջոցառումները»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ շահառուներն օգտվում են այս միջոցառումից անկախ որեւէ այլ միջոցառման օգտվելու հանգամանքից։
Միջոցառումը հաստատվեց միաձայն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT