Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակում հայտարարված արտակարգ դրության տնտեսական խնդիրները մեղմելու համար մշակել և ընդունել է 10 ծրագիր: Քաղաքացիներին հատկացվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագրերից երկուսը գործարկված է, երկուսը կգործարկվի վաղը, սակայն կան ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների խմբեր, որ այս ծրագրերից որևէ մեկի շահառուն լինել չեն կարող:

Այս հարցին այսօր ասուլիսին անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ աջակցության նախագծերի քննարկումները շարունակվում են, Կառավարությունը փորձում է գտնել աջակցության կարիքն իսկապես ունեցողներին՝ նպատակ ունենալով օժանդակությունն ըստ անհրաժեշտության հատկացնել: «Այս պահին մենք ունենք 8-րդ ծրագիրը, որ կարող է վերաբերել նշված խմբին, սակայն շարունակվում են քննարկումներն ամենօյա ռեժիմով, և ավելի փոքր թիրախային խմբերը նույնականացվում են, քննարկվում են նաև այլ հնարավորություններ»,- ասաց նա:

Բաթոյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից 5-ի դեպքում խմբերը տարբեր են. երեքի դեպքում շահառուներն աշխատանքից ազատվածներն են, մեկի դեպքում՝ չաշխատող ծնողների երեխաները, մեկն էլ վերաբերում է այս պահին աշխատողներին. «Բայց, իհարկե, այստեղ էլ կան սահմանափակումներ, որ կապված են ավելի խոցելի կամ տուժած ոլորտների հետ: Այս իմաստով այս պահին աջակցությունը տրամադրվում է հենց այդ ոլորտների աշխատակիցներին: Եվ քանի որ աջակցությունը տնտեսական չէ, ուստի այն տրամադրվում է ոչ թե գործատուի՝ իրավաբանական անձի, այլ ֆիզիկական անձի միջոցով»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ ընտրվել են հյուրանոցային, հյուրատնային ծառայությունների, զբոսաշրջության, սննդի կետերի, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների ոլորտները:

Նախարարն ընդգծեց, որ այն շահառուները, որ մշտապես եղել են կառավարության սոցիալական ծրագրերի շահառու, նրանք շարունակում են մնալ շահառու, և աջակցություն տրամադրվում է նրանց պարբերաբար: «Այս նոր ծրագրերի և ընթացիկ ծրագրերի տարբերությունն այն է, որ նոր ծրագրերը միանվագ են: Իսկ մյուս ծրագրերով ընթացիկ համակարգերը, որ աշխատում են և միտված են աջակցելու քաղաքացիներին, գործում են: Այսպես մարդիկ կարող են օգտվել նաև ընթացիկ ծրագրերից. եթե կարծում են, որ պիտի ընդգրկվեն նպաստի համակարգում կամ այլ ծրագրի կարիքն ունեն, կարող են այդ ծրագրերում ընդգրկվել»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3397 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը