Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Բլոգերներ ու հրապարակախոսներ տարբեր երկրներից վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են պնդում՝ կորոնավիրուսը պատրվակ է, որով պետություններն ուզում են համընդհանուր վերահսկողության տակ պահել բոլորին ու ամենքին: Առաջին պահին ժպիտ հարուցող միտքը, սակայն, բոլորովին անհիմն չէ. այստեղ կներկայացնենք որոշ վերահսկողական գործիքներ, որ արդեն իսկ անձնական տվյալներ են հավաքագրում, մշակում ու փոխանցում հետազոտողներին: Այնպես որ, ձեզ մի քիչ լուրջ պահեք, մեզ հաստատ հետեւում են: 

Այսօրվանից Ֆեյսբուքը գործարկում է COVID-19-ի տարածման կանխարգելմանն օժանդակող երկու գործիք՝ հիվանդության դեմ պաշտպանական միջոցառումների քարտեզներ եւ թեժ կետերի հայտնաբերմանը կամավոր ձևով մասնակցություն ապահովող գործիքներ։ Առաջիկայում նախատեսվում է գործարկել եւս երեք գործիք: COVID-19-ի տարածումը հետազոտողները նշել են, որ նախկինում օգտագործվող՝ տեղորոշման և տեղաշարժի տվյալների հետ միասին այս գործիքներով ստացված համալիր տվյալները պիտի որ մեծապես նպաստեն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ՝ ժամանակին դրանցից հրաժարվելու որոշումների կայացմանը:

Ընդդեմ կորոնավիրուսի տարածման պայքարի իր Data for Good գործիքների մասին երեկ հաղորդել է Ֆեյսբուք համաշխարհային սոցիալական ցանցը՝ դրանց ստեղծման համար ներկայացնելով համոզիչ մարդասիրական փաստարկներ:

«Նոր կորոնավիրուս COVID-19-ի hամաշխարհային կորը մարտահրավեր է բոլորիս: Մարդիկ իրարից հեռավորություն են պահում իրենց համայնքները պաշտպանելու համար, առողջապահական ոլորտի աշխատողներն առաջնագծում կյանքեր են փրկում, հիվանդանոցները աշխատում են անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու ուղղությամբ, հանրային առողջապահական համակարգերն էլ փորձում են ճիշտ ուղեցույցներ կիրառել: Իսկ դրա համար հավաստի տեղեկատվություն է պետք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության եւ վարակի տարածման միջոցների մասին»,- նշում են ֆեյսբուքի առողջապահական հարցերի պատասխանատուները:

Եվ որպես Ֆեյսբուքի «Լավարկման տվյալներ» ծրագրի մաս՝ առաջարկվում են քարտեզներ բնակչության տեղաշարժի վերաբերյալ, որոնք հետազոտողներն ու ոչ առեւտրային կազմակերպություններն արդեն իսկ օգտագործում են կորոնավիրուսային ճգնաժամը վերլուծելու համար՝ վստահեցնելով, որ մարդկանց անձնական տվյալների պահպանության համար կիրառվում է տվյալների համախումբ: Այս գործիքն օգտագործողները նշում են, որ դրա միջոցով ձեռք բերվող տեղեկատվությունը կարող է շատ արժեքավոր լինել COVID-19-ին դիմակայելու համար, եւ հայտարարվում է, որ այդ նպատակի համար նախատեսվում է այլ գործիքներ եւս գործարկել:

Ֆեյսբուքի գործիքներն աշխատելու են երկու ուղղությամբ՝

  • Տրամադրելով քարտեզներ, որոնք կօգնեն տեղեկացնել հիվանդության կանխատեսման ջանքերի եւ պաշտպանական միջոցառումների մասին:
  • Խրախուսելով մասնակցել Կարնեգի Մելոնի համալսարանի Դելֆի հետազոտական կենտրոնի կամավոր հետազոտությանը, որը նախատեսված է COVID-19 թեժ կետերն ավելի վաղ հայտնաբերելու ուղղությամբ աշխատող առողջապահության համակարգի հետազոտողներին օգնելու համար:

Հիվանդությունների կանխարգելման նոր գործիքների տրամադրում

«Մեր հիվանդությունների կանխարգելման քարտեզները (Disease Prevention Maps) տեղեկատվության համախումբ են, որոնք առողջապահական ոլորտի հետազոտողները կարող են օգտագործել ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է բնակչության ակտիվության դինամիկան ազդում հիվանդության տարածման վրա»,- հաղորդում է ֆեյսբուքը՝ ներկայացնելով երեք նոր գործիք.

Տեղորոշման քարտեզները, որ ցույց են տալիս, թե մեկ տարածքում գտնվող մարդկանց շրջապատում ովքեր կան՝ օգնելով բացահայտել, թե հաջորդիվ որտեղ կարող են հայտնվել COVID-19-ով վարակման դեպքերը:

Շարժման տիրույթների փոփոխությունները տարածաշրջանային մակարդակում ցույց են տալիս՝ մարդիկ մնում են տա՞նը, թե՞ շրջում են քաղաքի տարբեր հատվածներով. սա կարող է պատկերացում տալ, թե արդյոք կանխարգելիչ միջոցառումները տարվում են ճիշտ ուղղությամբ:

Սոցիալական կապի ինդեքսը ցույց է տալիս պետությունների եւ երկրների միջեւ առկա հարաբերությունների «ջերմության աստիճանը», ինչը կարող է օգնել համաճարակաբաններին կանխատեսել, թե հիվանդության հավանական տարածման դեպքում որտեղից կարող են հուսալ աջակցություն:

Ֆեյսբուքը հավաստում է, որ հիվանդությունների կանխարգելման քարտեզները համախմբում են տվյալների շտեմարաններից ստացած տեղեկատվությունը, եւ ծրագրավորողներն էլ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում՝ նվազեցնելու համար մեկ մարդու բազմակի նույնականացումը կամ «հայտնաբերումը»: Օրինակ ՝ դրանք կարող են ներկայացվել քաղաքի կամ վարչական շրջանի ծավալներով, այլ ոչ թե՝ անհատների մակարդակով:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, հիվանդությունների մոդելավորման ինստիտուտի աշխատակից Դանիել Կլեյնը, դժգոհելով հիվանդությանը դիմակայելու համար առկա տեխնիկական արագությունից՝ նշել է, որ ձգտում են հասնել հիվանդության տարածման՝ գրեթե անմիջապես բացահայտմանը: 

Առողջության ֆեյսբուքյան հետազոտության անցկացում `COVID-19- ին հետեւելու համար

Այսօրվանից ԱՄՆ-ում ոմանք Ֆեյսբուքի «Լրահոս»-ի վերեւում կտեսնեն հղում, որով նրանց կառաջարկվի կամավոր կերպով օգնել առողջապահական ոլորտի հետազոտողներին ավելի լավ դիտարկել եւ կանխատեսել COVID-19- ի տարածումը՝ թույլատրելով որոշ չափով հասանելիություն ունենալ անձնական տվյալներին: Քարնեգի Մելլոնի համալսարանի Դելֆիի հետազոտական կենտրոնի այս նախաձեռնությունը, ֆեյսբուքի մասնագետների դիտարկմամբ, փորձ է պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է արձագանքել ճգնաժամին՝ ներառելով ինքնազննության, ախտանիշների ջերմային քարտեզներ: Այս տեղեկատվությունը կարող է օգնել առողջապահական համակարգերին ճիշտ բաշխել ռեսուրսները, արագ որոշումներ ընդունել՝ երբ, որտեղ եւ ինչպես վերականգնել հասարակական բնականոն կյանքը: Եթե արդյունքներն օգտակար լինեն, նման հետազոտությունները կդառնան հասանելի աշխարհի այլ հատվածներում:

Նշվում է, որ այս հարցման անհատական պատասխանները հետազոտական կենտրոնը չի տրամադրելու Ֆեյսբուքին, եւ դրանք չեն տարածվելու, և հարցման արդյունքները հավաքագրելիս հոգ է տարվելու անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու մասին. հարցումը կատարվելու է նույնականացման համարի միջոցով, որն անձի նույնականացումը չէ:

Ստեղծելով հետազոտող գործընկերների համաշխարհային ցանց

COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր, ինչպես հավաստում է Ֆեյսբուքը, համագործակցել են տասնյակ վստահելի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հիվանդությունների կանխարգելման քարտեզների կիրառմանը: Նրա գործընկերներն են ԱՄՆ-ում Հարվարդի հանրային առողջության դպրոցը, Թայվանի ազգային Ցինգ Հուա համալսարանը եւ Իտալիայում Պավիայի համալսարանը, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպություններ եւ հաստատություններ, ինչպիսիք են Direct Relief-ը, Bill & Melinda Gates հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Նրանց ջանքերով է ստեղծվել COVID-19 mobility data network-ը (կորոնավիրուսի տեղափոխման տվյալների ցանցը), որտեղ օգտագործվում են Ֆեյսբուքի «Լավարկման տվյալները»: Այս ցանցը, նշենք, արդեն ակտիվորեն դիտարկում է ամբողջ աշխարհը:

«Սոցիալական հեռավորության քաղաքականության ազդեցության չափումն այս փուլում միանշանակ կարեւոր է, եւ այս տեսակի համալիր տվյալները (առանց անձնական տվյալներ բացահայտելու) տալիս են պատկերացումներ, որ անհրաժեշտ հիմք կարող են լինել քաղաքական գործիչների որոշումների եւ հետազոտողների կանխատեսման մոդելների համար»,- ասել է Հարվարդի հանրային առողջության դպրոցի վարակիչ հիվանդությունների դինամիկայի կենտրոնի դոցենտ Կարոլին Բուկկեյը:

Այսպիսով, ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են տեղորոշել մարդուն, հետեւել նրա տեղաշարժին։ Որքանով է դա նվազեցնում մարդու անկախությունը, կախված է, թերեւս, նրանից, թե մարդու անկախությունը որքանով է կախված իր՝ ըստ ցանկության տեղաշարժման, ընդդեմ համաճարակաբանական ցուցումների՝ տեղաշարժման եւ ի հեճուկս պետական միջոցառումների՝ տեղաշարժման հնարավորության սահմանափակումներից: Այլ հարց է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողական դերը բավական համեստ է ա՛յս փուլում. մինչդեռ ակնհայտ է, որ դրանք արագորեն ծավալվելու նկրտումներ ունեն:

Տպել
2652 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»