Երևան
-2 °C
Թեպետ հեռավար ուսուցման խնդիրներին բախվում են գրեթե բոլոր ուսուցիչներն ու աշակերտները, սակայն այդ խնդիրներն առավել զգալի են արվեստի դպրոցների ու մասնագիտացված ուսումնական կենտրոնների համար:
«Հեռավար ուսուցման օբյեկտիվ խնդիրներ կան, երբ անհրաժեշտ է գործնական մասնակցություն»,- այսօր ասուլիսում նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ ծավալը պիտի լրացվի այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի: «Հեռավար ուսուցումը մենք ոչ մի դեպքում չենք դիտում որպես առկա ուսուցման փոխարինող: Իհարկե, մենք վերանայում ենք մեր հետագա ծրագրերը՝ հաշվի առնելով, թե ինչն է բաց մնացել, և ինչպես դա պիտի լրացվի:»,- ասաց նա:
Անդրեասյանն ընդգծեց, որ այս խնդիրը միայն Հայաստանինը չէ. «Ամբողջ աշխարհում 1.5 միլիարդ սովորողներ զրկված են առկա սովորելու հնարավորությունից: 188 երկիր ամբողջությամբ փակել է կրթական հաստատությունները, և խնդիրները շատ տարբեր են և շատ ծավալուն են: Նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց մասին մտածում էինք, որ շատ զարգացած են, շատ լավ ենթակառուցվածքներ ունեն, հեռավար կրթության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ հեռավար ուսուցումը խնդրահարույց է հենց կատարողական արվեստների բնագավառում. այս կարգով դժվար է ոչ միայն կրթական գործընթացը ապահովելը, այլև փորձեր անցկացնելը: Խնդիրն ընդգծվում է հատկապես այն արվեստներում, որ խմբակային մասնակցություն են ենթադրում՝ երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ և այլն:
Խզմալյանը հաղորդեց, որ երեկ նախարարությունում խորհրդակցություն է եղել՝ փորձերն առցանց կազմակերպելու հետ կապված: «Կարծում եմ՝ կրթական այս խորհրդակցություններն անկանխատեսելի և հետաքրքիր արդյունք կարող են ունենալ»,- նշեց նա:
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ