Երևան
12 °C
«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի: Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, իրար հետ բոլոր խնդիրները կհաղթահարենք: Հայաստանն ունի պարենի բավարար պաշարներ». առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օգտատիրոջ այն նկատառմանը, թե Վանաձորում հացը թանկացել է, սով է սպասվում, Փաշինյանը արձագանքեց.
«Կխնդրեի ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետեւ դա միշտ լավ չէ»:
Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանում որեւէ ապրանքի պակաս չի զգացվել եւ, փառք Աստծո, չի էլ սպասվում:
Գնաճի պատճառներից մեկը, ըստ վարչապետի, այն է, որ 2018-19 թթ. եւ 2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն:
«Ուզում եմ հիշեցնել, որ, ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել էին 6 տոկոսով, մինչդեռ Հայաստանը 2019 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ոլորտում արձանագրել էր 0.3 տոկոս գնանկում: Այսինքն՝ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել, եւ փետրվարին մենք 0.2 տոկոսով գնանկում ենք ունեցել: Ինչ վերաբերում է գնաճային երեւույթներին, ես հանձնարարել եմ ուսումնասիրել, թե դուք Վանաձորի ինչ դեպքի մասին եք խոսում, որովհետեւ ես առավոտյան վերցրել եմ խոշոր առեւտրային ցանցերի իրավիճակը, եւ իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ այդ ցանցերում հացի թանկացում տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշ ապրանքների որոշ թանկացումներ տեղի ունեցել են, այդ թանկացումները իրենց անհանգստացնում են:
Ներկայացնելով թանկացումների այլ հնարավոր պատճառները՝ Փաշինյանը խոսեց արտարժույթային տատանումների եւ ԵԱՏՄ շրջանակներում որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին:
Փաշինյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ առաջիկայում Հայաստանի համար որոշ ապրանքների մաքսատուրքեր կիջնեն: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է մսին, հնդկաձավարին, կարագին, բրնձին, արեւածաղկի ձեթին, բժշկական պարագաներին եւ այլ ապրանքներին:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ գործողությունները կմեղմեն գնաճը:
«ՏՄՊՊՀ նախագահն ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է, եւ մենք հսկողության տակ ենք պահում գնաճը, վստահեցնում եմ՝ անտրամաբնական եւ հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- նկատեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT