Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մարտի 26-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշել եւս երկու ամսով երկարաձգել Լոռեցյանի կալանավորման ժամկետը:
Հիշեցնենք՝ Գեւորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողներից մեկին, վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել դրա դիմաց ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նա կալանքի տակ է 2019 թվականի դեկտեմբերից:
Մեր զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու որոշման դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ըստ նրա՝ որոշման հիմքում քննությունից խուսափելու, ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ ստանդարտ ձեւակերպումներ են եղել. «Բողոքով միջնորդել ենք նաեւ թույլատրելի համարել գրավի կիրառելիությունը, այն կպնդենք նաեւ դատական նիստի ժամանակ»: Նշենք, որ բողոքը ներկայացվել է երեկ, եւ դեռեւս պարզ չէ, թե ում է այն մակագրվել:
Ամիսներ առաջ Լեւոն Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու համար, ինչը քննիչը մերժել էր: Հարցին՝ մերժումից հետո այդ ուղղությամբ այլ քայլեր ձեռնարկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Բացարձակ, որովհետեւ այն, ինչ մենք այդ միջնորդությամբ ցանկանում էինք ապացուցել, գործի այլ նյութերով հաստատվում է, նախաքննական մարմինը հաստատված կհամարի, թե ոչ, ես չգիտեմ, կարող է՝ համարի, բայց դրանց գնահատական չտա»: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, պաշտպանն ասաց, որ այս պահին մանրամասնել չի կարող: Նշենք, որ Արայիկ Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ դեպքից առաջ Լոռեցյանը Հարությունյանին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Կարծում ենք՝ մեր այդ դիմումը գործի համար էական նշանակություն ունի, մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ»,- ասել էր Լեւոն Սահակյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօրվա վարակի տարածման պայմաններում առաջնային է, որ Լոռեցյանը հայտնվի ազատության մեջ. «Իսկ վարույթն իրականացնող մարմինը եթե մինչ օրս կարծում է, որ պարոն Լոռեցյանն իրոք մեղավոր է, թող փորձի ապացուցել»:
Նշենք, որ Լոռեցյանը պահվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Արդարադատության նախարարությունը նախորդ օրը հայտարարեց, որ վարակի դեպք է արձանագրվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ, որոնք հոսպիտալացվել են. «Նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն: Բաժնի մյուս՝ 28 աշխատակիցները եւս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում»,- ասված էր հայտարարության մեջ:
Մեր զրույցում Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ նաեւ դատախազին է բողոք ներկայացրել՝ Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանք կիրառելու որոշման դեմ. «Մենք քննիչին էինք միջնորդել, որ, հաշվի առնելով այսօրվա պայմանները, այն, որ պարոն Լոռեցյանը արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունի, իսկ նրա ծնողներն էլ վտանգավոր գոտում են՝ կապված կորոնավիրուսի հետ, արգելանքը վերացվի, սակայն քննիչը, միեւնույն է, ստանդարտ ձեւակերպումներով մերժել է միջնորդությունը, ինչն էլ բողոքարկել ենք հսկող դատախազին»: Հարցին, թե մերժման որոշման մեջ քննիչն ինչ ռիսկեր է նշել, պաշտպանը պատասխանեց. «Իբր կարող է հեռախոսային խոսակցությունների միջոցով վկաների վրա ազդեցություն ունենալ: Պաշտպանական կողմի համար, սակայն, անհասկանալի է, թե այս չորս ամսվա ընթացքում այդ ինչ վկաներ կային, որոնց քննիչը չի հարցաքննել, մի հատ էլ մտավախություն ունի, որ Գեւորգ Լոռեցյանը կարող է ազդել նրանց վրա»: Հարցին՝ ինքն ի՞նչ տեղեկություն ունի, որ այդ վկաները չեն հարցաքննվել, պաշտպանն ասաց. «Ես ենթադրում եմ, բացարձակ տեղեկություն չունեմ, թե ինչ վկաների մասին է խոսքը, ես ասում եմ, որ այդպիսի վկաներ էլ չկան, որոնց վրա պարոն Լոռեցյանը կարող է ազդել կամ ընդհանրապես կարիք ունի ազդելու, սակայն եթե քննիչը կարծում էր, որ այդպիսի վկաներ կային, այնուամենայնիվ, թող բարի լիներ այս չորս ամսվա ընթացքում հարցաքններ նրանց»: Հարցին՝ առերես հարցաքննություն, օրինակ, չի՞ եղել, պաշտպանը նշեց, որ նախաքննական գաղտնիքով պայմանավորված՝ այս պահին պատասխանել չի կարող. «Մենք ապօրինի ազդեցություն գործադրելու ո՛չ կարիք ունենք, ո՛չ հնարավորություն, բայց եթե ենթադրում են, որ նման վկաներ կան, թող նրանց հարցաքննեին, որպեսզի ապօրինի ազդեցության խնդիր այլեւս առաջ չգար, եւ մարդու՝ հեռախոսային խոսակցություններ ունենալու սահմանադրական իրավունքը անհարկի չսահմանափակվեր»:
Ըստ պաշտպանի՝ կա նաեւ մեկ այլ տարբերակ. «Գուցե ընդհանրապես ո՛չ նման վկաներ կան, ո՛չ էլ քննիչը նման ենթադրություն ունի, եւ այս հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը պարզապես հոգեբանորեն ճնշում գործադրելու միջոց է»:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ պաշտպանի բողոքն ստացել են, դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT