Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

03/04/2020 schedule09:30

Շենչժենը դարձել է առաջին քաղաքը Չինաստանում, որտեղ պաշտոնապես արգելվել է շներին եւ կատուներին սպանել ու այդ կենդանիների միսն օգտագործել սննդի մեջ, հայտնում է BBC-ն:

Փետրվարին չինական իշխանությունները արգելեցին երկրում գիշատիչ կենդանիների վաճառքը, մորթն ու դրանց կիրառումը սննդի մեջ, քանի որ բազմաթիվ հետազոտություններ փաստել էին, որ կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվել է հենց վայրի կենդանիների միջոցով: Այժմ Շենչժենում արգելվել է նաեւ շների եւ կատուների մսի օգտագործումը: Օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Humane Society International-ի տվյալներով՝ Ասիայի երկրներում ամեն տարի սննդում կիրառելու նպատակով մորթի է ենթարկվում 30 միլիոն շուն:

Նշվում է, որ Չինաստանում ոչ բոլորն են շան ու կատվի միս նախընտրում, իսկ բնակչության բացարձակ մեծամասնությունը երբեւէ չի էլ փորձել այդ կենդանիների մսի համը:

Reuters-ը, տեղադրելով քաղաքային իշխանությունների որոշումը, նշում է, որ շներն ու կատուները ամենամոտն են մարդկանց եւ համարվում են նրանց լավագույն բարեկամները, այդ պատճառով էլ ոչ մի արտասովոր բան չկա հիշյալ որոշման մեջ։ Այդ կենդանիներին, որպես սնունդ, վաղուց չեն օգտագործում նաեւ Հոնկոնգում եւ Թայվանում, եւ նման որոշումն ընդամենը ցիվիլիզացիայի դրսեւորում է:

Տպել
1262 դիտում

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Շարունակվում են ՀՀ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները. հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը

Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր

Հայաստանը համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. Արմեն Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

Վճռաբեկ դատարանը բավարարել է Ախթալայի կամրջի վրա 2015թ. սպանության փորձի գործով դատախազության ներկայացրած բողոքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է․ Թունյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում մեկուսացված անձանց թեստերի պատասխանները բացասական են

Պարետի սահմանած նորմերը խախտելու համար 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Հանձնարարականները չկատարելու դեպքում լինելու են նման որոշումներ. աշխատանքից ազատվել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը

Ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաներում հերթապահելու են. որոշ հաստատություններում կիրականացվի ռենտգեն հետազոտություն

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում կանգառներում

Դավիթ Բաբայանը նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. մահացել է 7 մարդ, առողջացել՝ 10-ը

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում