Երևան
12 °C
Փաստաբան Մասիս Մելքոնյանը դիմել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն՝ բողոքով, որ իր վստահորդը մասնակցել է սնանկ ճանաչված անշարժ գույքի աճուրդին, որը գրավադրված է եղել բանկում, ձեռք բերել այն 87 միլիոն դրամով, սակայն այժմ չի կարողանում տնօրինել իր սեփականությանը, քանի որ այն արգելանքից չի հանվում:
Խոսքը Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող 188 քառակուսի մետր տարածքով գեղեցկության սրահի մասին է, որը նախկինում պատկանել է այս նոր գնորդի մորը՝ Մ. Ջ.-ին: Վերջինս այն գրավադրել է «ԱյԴի բանկ»-ում, ունեցել պարտքեր, ի վերջո դատարանի որոշմամբ՝ սնանկ ճանաչվել, գույքն էլ վերցվել է արգելանքի: Դա՝ դեռեւս 2017 թվականին: Դրանից հետո կազմակերպության գույքագրում է արվել, սահմանված կարգով նշանակվել է Սնանկության կառավարիչ, որն էլ գույքը հանել է աճուրդի: 2019 թվականի նոյեմբերին կազմակերպված աճուրդին մասնակցել է ե՛ւ պարտատեր բանկը, ե՛ւ այդ կնոջ որդին՝ Ա. Ջ.-ն. «Որպեսզի իրենց տարածքը չկորցնեն, որդին պարտքով գումար է ձեռք բերել, առաջարկել ամենաբարձր գինը՝ 87 միլիոն դրամ (մեկնարկային գինը անկախ փորձագետի կողմից գնահատվել է 76 միլիոն), եւ հաղթող ճանաչվել, ինչից հետո՝ 2020 թվականի հունվարին, գնել է այն, եւ Սնանկության կառավարիչը դատարանի թույլտվությամբ գույքը օտարել է»,- պատմեց փաստաբանը: Վերջինիս խոսքով՝ դատարանի որոշման համաձայն՝ գույքի վաճառքի պայմաններում եղած արգելանքները հանվում են, որպեսզի նոր սեփականատերը օգտվի սեփականության իր իրավունքից, ինչը անձի սահմանադրական իրավունքն է. «Հիմա այս մարդը առել է գույքը, նոտարով ձեւակերպել, դարձել սեփականատեր եւ այժմ ուզում է գրավադրել իր սեփականությունը մեկ այլ բանկում, որպեսզի իր պարտքերը փակի, բայց բանկն ու Կադաստրի կոմիտեն չեն հանում գրավի արգելանքը. ստացվում է, որ նա 87 միլիոն դրամ վճարեց, առավ գույքը, մի այդքան էլ պարտք առավ հետը, բայց նա ի՞նչ կապ ունի հին պարտքերի հետ. դա աբսուրդ է»:
Ըստ Մելքոնյանի՝ սահմանված ընթացակարգի համաձայն՝ գույքի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Սնանկության կառավարչի՝ այդ նպատակով բացված հաշվեհամարին, որը պարտքի բաշխման ծրագիր է կազմել, այն ուղարկել բանկ, որպեսզի զրոյանան բանկում եղած պարտքերը. «Հիմա այդ պրոցեսն է, բայց բանկն ու կառավարիչը իրար հետ ընթացակարգային խնդիր ունեն, դա կարող է ամիսներ տեւել, իսկ Կադաստրը չպիտի սպասի նրանց հարաբերություններին, ԴԱՀԿ-ի որոշումների հիման վրա բոլոր արգելանքները պիտի անմիջապես հանի, այլ սահմանափակումներ էլ են եղել, դրանք հանել է, այս մեկը՝ թողել»: Մելքոնյանը նշեց, որ ինքը դիմել է Կադաստրի կոմիտե, որտեղից իրեն պատասխանել են, որ հարցը քննարկման փուլում է, իրեն ավելի ուշ կտեղեկացնեն: Ինչ վերաբերում է բանկին, վերջինս, ըստ փաստաբանի, իրենց մի գործարք է առաջարկել. «Ասացին՝ սխալներ են տեղի ունեցել, մենք փող ենք կորցնում, այսքան մուծեք, որ մենք ձեզ չխանգարենք, շատ չմանրամասնեմ, որովհետեւ դա բանավոր են ինձ ասել, երբ գրավոր դիմել եմ, լրիվ այլ պատասխան են տվել: Ես հարցրել եմ՝ սխալը մե՞ր պատճառով է, ասել են՝ չէ, հարցրել եմ՝ օրենքի բա՞ցն է, ասել են՝ չէ, չեն ասել՝ ինչ սխալ է, ասել են՝ մենք փող ենք կորցնում, տոկոսները սխալ ենք հաշվել»: Ըստ փաստաբանի՝ այստեղ կա սուբյեկտիվ շահագրգռվածություն. «Հիմա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ բանկը Կադաստրում մարդ ունի, որին թելադրում է իր կամքը, որպեսզի մարդուն խոչընդոտի իրացնել իր սեփականության իրավունքը. սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա»: Հարցին՝ արգելանքից հանողը Կադաստրի կոմիտե՞ն պիտի լինի, թե՞ բանկը, Մելքոնյանի պատասխանեց. «Ե՛վ բանկը, ե՛ւ Կադաստրի կոմիտեն. Կոմիտեն առանձին պետական լիազոր մարմին է, բանկը հանի-չհանի, դա բանկի խնդիրն է, Կոմիտեն պարտավոր է հանել, որովհետեւ ԴԱՀԿ-ի կողմից որոշում է ուղարկվել այն մասին, որ կատարողական վարույթը կարճվել է, արգելանքը՝ հանվել, մնում է Կադաստրը կատարի այդ պրոցեսը, ինչը չի անում. սա արդեն կամայականության դրսեւորում է»:
Կադաստրի կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների գործողություններին գնահատական տալու համար Մասիս Մելքոնյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին` խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ-ի 353-րդ հոդվածի հատկանիշներով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում դիտավորությամբ չկատարելու համար: Հաղորդումը Դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից իրենց հրավիրել են՝ բացատրություն տալու. «Հետաքննիչը մեզ է հարցաքննել, Կադաստրի գրանցման վարչության պետին, եւ մերժել է քրեական գործի հարուցումը այն հիմնավորմամբ, թե Կադաստրի կոմիտեն չի ունեցել ուղղակի դիտավորություն գույքը արգելանքից չհանելու վերաբերյալ»: Հետաքննիչի այս որոշման դեմ Մելքոնյանը բողոք է ներկայացրել Դատախազություն՝ միաժամանակ խնդրելով, որ այն ենթակայության կարգով ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ հաշվի առնելով, որ խոսքը պաշտոնատար անձանց մասին է:
Կադաստրի կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ «Սնանկության մասին» օրենքով սնանկության շրջանակներում գրավադրված գույքի օտարման դեպքում գրավի իրավունքի պահպանման վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն. «Տվյալ դեպքում դատարանի որոշումից պարզ չի դառնում՝ արդյոք գույքն օտարվել է բանկի պահանջով կամ բանկը ներգրավված է որպես պարտատեր, ուստի ելնելով վերոգրյալից՝ գրանցված գրավի իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել պարզաբանում՝ տրված սնանկության գործերով կառավարչի կամ բանկի կողմից, ինչի վերաբերյալ փաստաբանին մի քանի անգամ ասվել է, ուղարկվել է նաեւ գրավոր պատասխան»: Կոմիտեից շեշտեցին նաեւ, որ Կառավարչի կողմից տրված նման մի տեղեկանքի հիման վրա, օրինակ, դադարեցվել են գույքի նկատմամբ մյուս արգելանքներն ու սահմանափակումները, սակայն գրավի իրավունքի դադարեցման լիազորություն առանց այդ տեղեկանքի իրենք չունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT