Նոր սպառազինությունը մոտակա օրերին տեղակայելու ենք արդեն մարտական դիրքերում. Արցախի ՊԲ հրամանատար

«Պաշտպանության բանակում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կորոնավիրուսի թափանցումը թույլ չտալու համար: Հենց այս պատճառով զինծառայողները քվեարկել են հատուկ նշանակված ժամի». Արցախում անցկացվող համապետական ընտրություններում քվեարկություն կատարելուց հետո այս մասին հայտարարեց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Անդրադառնալով բանակն ընտրություններին ներգրավելու վերաբերյալ տեղեկություններին՝ Հարությունյանն ասաց՝ հակառակը՝ եղել են դժգոհություններ, որ դա թույլ չի տրվել:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել՝ արձագանքելով Արցախի նախագահի թեկանածուներից Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նշվում էր, թե բանակի հրամանատարությունը խոչընդոտել է իր նախընտրական քարոզչության իրականացմանը բանակի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից մեկում (Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան):

Տարածված հայտարարությունում ընդգծվում էր, որ դեռ մարտի 5-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հրապարակավ հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց: Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով եւ կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի օգտին տարվող նախընտրական գործընթացներին:

Խոսելով նոր սպառազինության ձեռքբերման եւ այդ իմաստով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համագործակցության մասին՝ Հարությունյանն ասաց, թե համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, Տոնոյանի անմիջական ցուցումով է կատարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութատեխնիկական մյուս միջոցների համալրումը:

«Այսօր մենք արդեն շահագործում ենք եւ մոտակա օրերին տեղակայելու ենք նոր սպառազինությունը ոչ թե հավաքակայանում, այլ արդեն մարտական դիրքերում: Մենք պատրաստել ենք անձնակազմին»,- ընդգծեց ՊԲ հրամանատարը:

Հարցին, թե արդյոք կորոնավիրուսի տարածման պատճառով առկա սահմանափակումները կխոչընդոտեն նոր սպառազինության ձեռքբերմանը՝ Հարությունյանը պատասխանեց.

«Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել… մենք սպառազինություն շահագործող ենք, մենք ո՛չ ձեռք ենք բերում, ո՛չ պայմանավորվում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41013 դիտում

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ