Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ եւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի գործով հերթական դատական նիստը: Դատավարության մասնակիցներից բացի, ինչպես որ սահմանվել է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, այլ անձինք նիստին չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ այս քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավորի մասին է): Սեպտեմբերի 27-ին Օհանջանյանը եւ Մութաֆյանը հետապնդել էին նրան՝ հարցնելով՝ «նա դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար:

Այսօրվա դատական նիստին հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ այդմ, Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով 2019թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Նարեկ Մութաֆյանի հետ գնացել է Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա. Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով  տարածի համացանցում՝ «փորձենք օգնել ֆեմիդային» վերնագրող, սակայն Ա. Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Նարեկ Մութաֆյանի հետ շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել է իր բնակության վայր գնացող դատավոր Աննա Դանիբեկյանին, որի ժամանակ Ն. Մութաֆյանի կողմից վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող հարցադրում է հնչել այն մասին՝ արդյոք նա «վնգստացող» դատավորների շարքին է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ: Դրանից բացի, Ա. Դանիբեկյանի գլխի հատվածում փայտի հարվածների հետքերը ցույց տալու առաջարկ է արվել, ինչը տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտություն է եղել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալները դիրքորոշում են հայտնել դրա վերաբերյալ: Նրանց պաշտպան Արամ Վարդեւանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Օհանջանյանն ու Մութաֆյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել. «Նաեւ ես հայտարարությամբ հանդես եկա՝ ասելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքներ, որ պիտի արձանագրվեին, չեն արձանագրվել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության հանգամանքը»: Այդպիսի մի հանգամանք, ըստ պաշտպանի, այն է, որ գործի նյութերում առկա չէ միջադեպի վերաբերյալ տեսանյութի ամբողջական տարբերակը, այսինքն՝ 14 րոպեանոց տեսանյութի փոխարեն գործի նյութերում 10 րոպե 40 վայրկանանոց տեսանյութ է. «Իսկ ամբողջական տարբերակում հստակ երեւում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի մասին որեւէ արտահայտություն չի հնչում, մինչդեռ դատավորը հստակ նշել է, որ երիտասարդներն իրեն հարցեր են հղել այդ գործի վերաբերյալ»: Արամ Վարդեւանյանի խոսքով՝ դեռեւս նախաքննության փուլում՝ կալանավորման նիստերի ժամանակ, ինքն իր համակարգչով ներկայացրել է ամբողջական տեսանյութը, եւ նախաքննական մարմինը չէր կարող ականատես չլինել դրան: Վարդեւանյանը նշեց, որ միջնորդելու են, որպեսզի տեսանյութի ամբողջական տարբերակը կցվի գործի նյութերին եւ հաջորդ դատական նիստին հետազոտվի համակարգչով:

Այնուհետեւ սահմանվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Ըստ այդմ, սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, հետո կհարցաքննվեն տուժողն ու վկաները, վերջում՝ ամբաստանյալները: Այսօրվա դատական նիստին հետազոտվել են գործի համար նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր, զննության, բերման ենթարկելու արձանագրություններ:

Նշենք, որ գործով տուժող ճանաչված դատավոր Աննա Դանիբեկյանը նիստին չէր մասնակցում, ինչի վերաբերյալ դատարանը նախապես չէր տեղեկացվել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատավարական պարտականությունների տեսանկյունից դա իր համար առնվազն անակնկալ է. «Ծանուցագիրն ուղարկվել էր աշխատանքի վայր, բայց ստացել էր թե ոչ, դատարանը տեղեկություն չուներ, դե, չէր կարող չստանալ, բայց ամեն դեպքում, փաստը այն է, որ չէր ներկայացել, մենք մամուլից տեղեկանում ենք, որ նա առողջական խնդիրներ ունի, բայց այդ նույն հանգմանքը, կարելի է ասել, դատարանին չի ցանկանում տեղեկացնել»: Վարդեւանյանի խոսքով՝ մեղադրող դատախազը տուժող ճանաչված դատավորի ներկայանալու վերաբերյալ իր պրակտիկայում չհանդիպած հայտարարություն է արել՝ ասելով, որ նրա ներկայությունը՝ որպես հարցաքննվող անձի, այդքան էլ պարտադիր չէ. «Սրան ես հակադարձեցի՝ ասելով, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ՀՀ վարչապետը, ԱԺ փոխխոսնակը գալիս են դատարան եւ ներկայացնում իրենց ցուցմունքը, չեմ կարծում, որ դատավորը, որի ցուցմունքը այս գործով անձանց կալանավորման որոշումների հիմքն է հանդիսացել, կարող է չներկայանալ դատարան»:

Մեր զրույցում մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը իր այդ դիրքորոշումը պարզաբանեց նրանով, որ տուժող անձը տվյալ դեպքում գործող դատավոր է. «Դրա անհրաժեշտությունը չկա նաեւ պայմանավորված օրենսդրական կարգավորումներով եւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշմամբ, ըստ որի՝ պետք է հնարավորինս զերծ մնալ դատավորի հետ որեւէ գործողություն կատարելուց, ամեն դեպքում, դատարանը որոշեց վերստին ծանուցել տուժող Աննա Դանիբեկյանին, եւ այդ հարցին անդրադառնալ այն ժամանակ, երբ հաջորդ նիստին էլ չներկայնա, եւ հերթը հասնի տուժողի ցուցմունքի հետազոտմանը, որը գործով ապացույցներից մեկն է»:

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվել է: Պայմանավորված երկրում առկա արտակարգ դրությամբ եւ հաշվի առնելով, որ գործով անազատության մեջ գտնվող անձ չկա, հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս անց՝ ապրիլի 29-ին՝ ժամը 16:00-ին:

 

Լուսանկարը՝ նախորդ դատական նիստից

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38670 դիտում

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է

Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն

Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ

Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան

Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին

Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար

Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ

Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր