Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ է բացել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ին հիվանդության թերթիկ (բյուլետեն) է բացել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Թե ինչ վիճակում է այժմ դատավորը, հիվանդանոցում է, թե տանը, Ասլանյանը տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը: Հաշվի առնելով, որ պաշտպանները նախատեսում էին ներկայացնել Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն, որի քննությունը, փաստորեն, հետաձգվել է, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դիմում է հասցեագրել դատարան: Արմեն Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ պաշտպանը դիմումով հետաքրքրվել է, թե ինչ հիվանդություն է ախտորոշվել դատավորի մոտ, եւ երբ նա կվերադառնա. «Սահմանված ժամկետում, գուցե նաեւ՝ այսօր-վաղը, կպատասխանեմ պաշտպանին,- ասաց նա:

Ավելի վաղ պաշտպանը դիմել էր դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրանքով, որ անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննությունը մակագրվի այլ դատավորի: Նախագահը մերժել էր այն՝ նշելով, որ դա դատավոր Դանիբեկյանի իրավասության շրջանակում է:

Տպել
1615 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում