Փոքր բիզնեսներին՝ դրամաշնորհ, գյուղատնտեսությանը՝ վարկերի զրոյացում, ՓՄՁ-ներին՝ վարկ, որի մարումը կսկսեն 6 ամիս հետո

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հակազդման միջոցառումների 5 ծրագրեր։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց գյուղատնտեսությանը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղված բաղադրիչները։ Բացի այդ, նախարարը ներկայացրեց նաեւ առանձին տնտեսավարողներին արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով մեկանգամյա դրամաշնորհ տրամադրելու նախագիծը։

ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը.

«Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետեւանքով ամենաշատը տուժել են մշակող արդյունաբերությունը, հյուրատնային-հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի, փոխադրումների եւ պահեստային բիզնեսը, զբոսաշրջային ծառայություններ մատուցողները, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի կազմակերպությունները։ Այդ է պատճառը, որ կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել հատկապես այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019 թ.-ի ընթացքում կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նշեց, որ պետության աջակցությանն արժանանալու համար կազմակերպությունները պետք է բավարարեն ծրագրով սահմանված որոշ չափորոշիչներ:

«Առաջինը՝ կազմակերպությունն իր գործունեության ողջ ընթացքում չի ունեցել որեւէ ժամկետանց պարտավորություն, այսինքն՝ եղել է ոչ թե բարվոք, այլ օրինապահ հարկատու։ Երկրորդը՝ կազմակերպությունը չի ունեցել որեւէ ժամկետանց վարկային պարտավորություն 2019 թ.-ի ընթացքում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նման պարտաճանաչ կազմակերպությունները կարող են դիմել պետությանն ու ստանալ իրենց 2019 թ.-ի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով վարկ:

Ծրագրով ի սկզբանե նախատեսված էր, որ վարկառուն վարկի մարումը կսկսի ստանալու օրվանից մեկ տարի հետո միայն, սակայն դրա հետ չհամաձայնեց ո՛չ վարչապետը եւ ո՛չ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եկեք կրճատենք այդ ժամկետը: Մենք չենք պատրաստվում երկար ճգնաժամ ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արդյունքում որոշվեց նախնական տարբերակում սահմանել 6 ամիս արտոնյալ ժամկետ, հետագայում, ըստ իրավիճակի, փոփոխություն անելու պայմանով:

Գյուղատնտեսությանն ուղղված բաղադրիչը.

Ներկայացնելով գյուղատնտեսությանն ուղղված բաղադրիչը՝ Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը որոշել է զրոյացնել գյուղատնտեսական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի բոլոր տոկոսադրույքները:

«Եթե մինչեւ այսօր կառավարությունը ֆինանսապես աջակցում էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանն այն դեպքում, երբ առեւտրային բանկը համաձայն էր վարկը տրամադրել մինչեւ 12 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, ապա հիմա պատրաստ ենք լինելու նաեւ սուբսիդավորել այն դեպքում, երբ առեւտրային բանկերը կորոշեն վարկավորումը կատարել մինչեւ 14 տոկոսով»,- ասաց Խաչատրյանը:

Արտարժույթով վարկերի պարագայում պետությունը կսուբսիդավորի մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով տրամադրված գյուղվարկերը:

Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ ուղղված է գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը: Նրանք կարող են օգտվել թե՛ վարկավորման արտոնյալ պայմաններից, թե՛ առանձին գյուղատնտեսական ծրագրերի համար կառավարության սահմանած լիզինգային աջակցություններից:

Առանձին տնտեսվարողներին մեկանգամյա աջակցության բաղադրիչը.

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը փոքր բիզնեսին է վերաբերում: Նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսավարողներին արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:

«Այսպիսով ծրագրի շահառու են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատների եւ ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչները եւ այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից, եւ նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Նախարարն ասաց, որ միանվագ օգնության չափը որոշվելու է՝ ըստ առաջարակության, յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է: «Օրինակ՝ եթե կազմակերպությունն ունեցել է մեկ աշխատակցի հաշվով 150 հազար դրամ եւ ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ։ 20 աշխատողի դեպքում կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ի դեպքում՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչեւ հինգ աշխատակից ստացողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով այն ընկերությունները, որոնք, ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել աշխատողների, ստանում են պետության կողմից դրամաշնորհ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39213 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը