Երևան
12 °C
Մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակում մոտավորապես 5 մլրդ դրամով կգերակատարենք հարկային եկամուտները։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարեւորությանը։ Այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում։ Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ ու այդ եկամուտները պետք է ունենա հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում՝ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պարագայում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն, սա շատ կարեւոր է արձանագրել»,- ասաց վարչապետը։
Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ասաց, որ մանրածախ առեւտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են ստանում, որ սկսել է կիրառվել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է եւ մեծ ուշադրություն չի դարձվի. «Հիմա ընդհակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, եւ, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերեը շատ ավելի քիչ են։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետեւ որեւէ արդարացում չկա դրան։ Մանավանդ էսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են»։
Վարչապետը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում նման երեւույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ. «Եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի եւ եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երեւույթների նկատմամբ»։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեի առջեւ. «Հետեւաբար մենք հայտարարել ենք նաեւ հանրությանը՝ ՊԵԿ-ը աշխատում է ամբողջ ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը եւ հետաքննության եւ օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները, նաեւ զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվի»։
Անանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ուղերձի համար. «Որովհետեւ ձեր ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների մոտ, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա, նոր զգացողություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT