Երևան
12 °C
Երկրում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հայաստանի թատերական գործիչների միության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 20 տարի, յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին:
Երեւանի մշակույթի գծով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ժյուրիի անդամները ներկայացումների կեսը նայել են, կեսը չեն հասցրել երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: «Թատրոնների բնականոն ընթացքին վերադառնալուց հետո, երբ ժյուրին հնարավորություն ունենա նայելու մնացած ներկայացումները, մրցանակաբաշխությունը կկայանա»,- ասաց նա:
Ներկայացված հայտերի քվեարկության առաջին փուլը կայացել է, երկրորդ փուլը հաղթահարող աշխատանքները պետք է ընտրվեին մարտի 24-ին՝ ներկայացումները դիտելուց հետո: Պետք է նոմինացվեին լավագույն դերասաններն ու դերասանուհիները:
Մրցակցային անվանակարգերը 14-ն են, բայց ընդհանուր կա 20 մրցանակ: 20-ից 6-ը նախատեսված է տարբեր այլ անվանակարգերում հաղթողների համար՝ թատերարվեստին արժանապատիվ ծառայության, լավագույն դերասան, դերասանուհի, լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա, երաժշտության լավագույն հեղինակ:
Վիրաբյանը նկատեց՝ մրցանակներն արդեն պատրաստ են, մրցանակաբաշխության համար կազմակերպված աշխատանքներն էլ՝ 75 տոկոսով արված: Երեւանի քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ մոտ 45 ներկայացում է ներկայացված Հայաստանի տարբեր թատրոններից՝ մայրաքաղաքից, մարզերից, նաեւ Արցախի ու Թբիլիսիի թատրոններից: «Թեժ մրցկացություն է լինելու, 45 ներկայացումներ մրցելու են ընդամենը 14 տեղի համար»,- ասաց նա:
«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվել են հետևյալ աշխատանքները։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Կախարդական սրինգ» օպերան եւ «Բյուրեղապակյա դղյակ» բալետը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից», «Ալադին» ներկայացումները:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացրել է «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացումը:
Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը ներկայացրել է «Քրիստոֆեր», «Ոզնու մուշտակը», «Գելը» ներկայացումները:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Խառը զգացմունքներ», «Օնեգին», «Ինքնասպանը», «Ռոմեո և Ջուլիետ», «Իմ անունն է Կոմիտաս», «Փղերի երկար ուղին», «Բարի ախորժակ, վագր» ներկայացումները:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրել է «Փափլիկը», «Լոռեցի Սաքոն», «Ճշմարտությունը», «Ազնավուր» համերգ-ներկայացում բեմադրությունները:
Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է «Հիշիր վաղվա օրդ», «Ջրահարսը» ներկայացումները:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը ներկայացրել է «Շրջված երազ» ներկայացումը:
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը ներկայացրել է «SQ.. Սիրում եմ քեզ», «Մոխրոտիկը», «Չառլիի Մորաքույրը» ներկայացումները:
Կամերային երաժշտական թատրոնը ներկայացրել է «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը:
Ուսանողական թատրոնը ներկայացրել է «Անտեսանելին» մոնոներկայացումը:
Մետրո թատրոնը ներկայացրել է «Սև կատուն» ներկայացումը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Թռիչք» ներկայացումը:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Վարազդատ», «Անուշ» ներկայացումները:
Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Արտիստը» ներկայացումը:
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Որբանոց», «Վրիժառուն» ներկայացումները:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Լուսաբացից առաջ» ներկայացումը:
Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Շունն ու կատուն» ներկայացումը:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Ագռավն ասաց» ներկայացումը:
Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Կիլիկո Արքա» ներկայացումը:
«Արամազդ» երիտասարդական կենտրոնի թատերական ստուդիան ներկայացրել է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» ներկայացումը:
Անհատ թատերախումբ /ռեժ.՝ Գ. Մարգարյան/ ներկայացրել է «12» ներկայացումը:
«Լավագույն պիես» անվանակարգում հայտագրվել են հետեւյալ գործերը՝
Սամվել Խալաթյան - «Մռավ լեռան լուսաբացը»
Էլֆիք Զոհրաբյան - «Սիրո ջերմաչափ»
Արշակ Սեմիրջյան - «Ծլնգոց»
Դավիթ Խաչիկյան - «Սեր, հաց եւ փշալարեր»
Արտաշես Շահբազյան - «Մեղադրյալները»
Գագիկ Կարապետյան- «Մեծ լեռը»
Սմբատ Բունիաթյան - «Երջանկության երկու ժամը»
Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»
Մհեր Մկրտչյան - «SQ…Սիրում եմ քեզ»
Արմենուհի Սիսյան - «Ագռավն ասաց»:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երեւանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական եւ կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։ Առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվելու է նաեւ Հանրային հեռուստաընկերության եթերում: ՀԹԳՄ մամուլի ծառայության պատասխանատու Վլադ Մուրադյանը ՀԺ-ին հայտնեց, որ նախկինում Երվանդ Ղազանչյանի միջամտությամբ մրցանակաբաշխությունն ամեն տարի հեռարձակվում էր Հ2-ի եթերում, իսկ այժմ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կլինի Հանրայինի եթերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT