Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանցվող վարակի՝ հանթավիրուսի առաջին մահվան դեպքը

Չինաստանում գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը մահացել է ավտոբուսում: Ավտոբուսի մյուս ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են, հայտնում է Global Times-ը:

Հանթավիրուսը կենդանական ծագման վարակ է, որ փոխանցվում է մարդուն կրծողներից, առավել հաճախ՝ առնետներից, տարածվում է նաեւ առանց կրծողի հետ շփման՝ նրանց անցած տեղին հպվելու եղանակով կամ կրծողների աչքերի, ձեռքերի մոտ տարածությունից, նաեւ կենդանու մեզի միջոցով: 1950 թվականից հայտնի այս վիրուսի դեմ դեղամիջոց առայժմ գոյություն չունի:

Առաջին մահվան դեպքը գրանցվել է Ույնյան նահանգում: Տղամարդը ավտոբուսով ուղեւորվել է հարեւան նահանգ, հանկարծամահ է եղել ավտոբուսում: Բժիշկները թեստավորում են արել, եւ մահացած տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, տրվել է հանթավիրուսի սինդրոմի առկայության մասին ախտորոշում: Ավտոբուսից մեկուսացվել է 32 անձ, առայժմ հայտնի չէ՝ նրանց փոխանցվել է վարակը, թե ոչ:

Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման ԱՄՆ-ի կենտրոնում հայտնել են, որ հանթավիրուսը տարածվում է կորոնավիրուսից ավելի արագ, վարակման հավանականությունն ավելի մեծ է անգամ միանգամայն առողջ մարդու մոտ:

Չինաստանի հիվանդությունների վերահսման եւ կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ հանթավիրուսը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, արյունահոսությամբ, ախտահարում է երիկամները: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը տեւում է 1-2 շաբաթ: Նաեւ նշվում է, որ հիվանդությունը դեռ այդքան էլ ուսումնասիրված չէ:

Տպել
44763 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև