Այսօր տեղի ունեցավ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով առաջին դատական նիստը

24/03/2020 schedule15:39

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով առաջին դատական նիստը։

Այս մասին նշվում է դատարանի ֆեյսբուքյան էջում: 

ՀՀ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել մի շարք գործերով բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով, որոշ գործերով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված հեռահար կարգով: Նիստերի մեկ դահլիճ կահավորվել է տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ՝ քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար: Դրա նպատակով գործին մասնակցող անձինք պետք է ներկայացնեն միջնորդություն՝ լրացնելով համապատասխան ձեւաթուղթը, որը եւս հասանելի է դատարանի ֆեյսբուքյան էջում: Դատարանին ներկայացվող փաստաթղթերը կարող են ուղարկվել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:

Տպել
828 դիտում

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Գյումրիից Երևան է տեղափոխվել կորոնավիրուսով վարակված 7 հիվանդ. մայրաքաղաքում է նաև ՀՊՏՀ ԳՄ տնօրենի ժպ Կարեն Պետրոսյանը