Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը մարզադահլիճը «տեղափոխել» է տուն

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը վերջերս ճանաչվել է նաեւ 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, ինչպես շատ մարզիկներ, այս օրերին մարզվում է տանը: Նա տանը ստեղծել է անհրաժեշտ պայմանները: Մարզվում է կրտսեր եղբոր՝ Արսեն Մարտիրոսյանի հետ, որը նույնպես ծանրորդ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց՝ ինչպիսի պարապմունքներ է անցկացնում:

«Դահլիճը «տեղափոխել» եմ տուն: Եղբորս հետ եմ մարզվում: Ուժային վարժություններն եմ շատ անում, տեխնիկական վարժությունները՝ հրում, պոկում, առանց մարզչի այդքան էլ ճիշտ չէ անել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր թիմակիցներն էլ են տանը մարզվում:

Այս իրավիճակում բոլոր մարզիկների համար ամենակարեւոր հարցերից մեկը մարզավիճակ պահպանելն է: Անկախ մարզումային ոչ սովորական պայմաններից՝ Սիմոնը չի դժգոհում: Ընդգծում է, որ ծանրորդները գիտեն, թե կախված իրավիճակից՝ ինչպես պետք է փոփոխել մարզումներն ու ծանրաբեռնվածությունը:

«Այն, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգեցին, լավ չեղավ: Եթե օլիմպիական խաղերը մնան Եվրոպայի առաջնությունից հետո, ժամանակը շատ քիչ կլինի վերականգնվելու համար. քաշ գցելուց, մասնակցելուց հետո նորից վերականգնվել ու օլիմպիական խաղերին մասնակցել դժվար կլինի: Եթե խանգարի, հնարավոր է՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցեմ: Իսկ մարզավիճակ պահելը… մենք փուլերը գիտենք՝ երբ սկսենք, երբ վերջացնենք, եթե հետաձգվելու է, թուլացնենք, հետո նորից ուժեղացնենք»,- ասաց նա:

Անձամբ Սիմոն Մարտիրոսյանի վրա այս իրավիճակը հոգեբանորեն չի ազդել: Ընդգծում է, որ իր համար դժվար չէ, պարզապես մարզվում է ու սպասում, թե որ մրցաշարի վերաբերյալ ինչ որոշումներ կլինեն: Նշում է, որ նույնիսկ ավելի ուժեղ է դարձել: Մյուս կողմից չի թաքցնում, որ տրամադրվել էր ամռանը Տոկիո 2020-ին մասնակցել, ու ստեղծված իրավիճակը տխրեցնող է:

«Միանշանակ պատրաստվել էինք սրան, այնպես է, որ ուզում ենք՝ լինի, բայց, եթե լինի, ու այդքան մարդիկ գնան, վարակվեն… դրա համար ըմբռնումով ենք մոտենում այս հարցին. եթե հետաձգվի, իհարկե, կտխրենք, բայց՝ ոչ այդքան»,- ասաց նա:

Տոկիո 2020-ը նախատեսված է այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն ամենայն հավանականությամբ կհետաձգվի: Արդեն մի շարք երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ բարձրաձայնում են դրա անհրաժեշտության մասին, որոշ ԱՕԿ-ներ նույնիսկ ընդգծում են, որ եթե չհետաձգվի, այս տարի իրենց մարզիկներին չեն ուղարկի: Մի շարք սպորտային բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում նշում են, որ որոշումն արդեն կայացված է: Միջազգային օլիմպիական կոմիտեն վերջնական որոշման մասին հայտնելու է առաջիկա 4 շաբաթվա ընթացքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23704 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ