Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից:

Վերջինիս փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, «գյուղապետն» էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են այդ «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է, եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ: «Հեղափոխության պահապաններ»-ի այդ գործողությանը հանրահավաքի ժամանակ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք: Հրապարակումների հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում սկսվել էր նյութերի նախապատրաստումը:

Տպել
2803 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times