Ինչ ասել եմ, իմ ասածներին տեր եմ, կարամ գրեմ, ստորագրեմ․ Գագիկ Ծառուկյան

Ես ինչ ասել եմ, իմ ասածներին տեր եմ, կարամ ե՛ւ գրեմ, ե՛ւ ստորագրեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդեց, որ բանկերի հետ մարդկանց հանդիպումները չաշխատող են․ պետք է լինի գլոբալ լուծում, որ ցանկացած բանկ, ցանկացած վարկային կազմակերպություն, եթե արտակարգ դրություն է, 3 ամիս ժամկետով բոլորը պետք է սառեցվի։ Նրա կարծիքով՝ տնտեսությունն այսօր անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ամբողջը թափվելու է անդունդը եւ դժվար է լինելու վերականգնել։

Հարցին՝ եթե խոշոր ձեռնարկատերերը լվանան ձեռքերը, ամեն ինչ թողնեն պետության վրա, այդ դեպքում պետությունը տնտեսական շոկից ինչպե՞ս է դուրս գալու, Ծառուկյանը պատասխանեց, որ ձեռնարկատերերը չեն կարող չաշխատելու պարագայում գումար տալ աշխատողներին։ «Ծառուկյանը տվեց, հիմա, ասենք թե, եթե մենք ունենք 70 հազար փոքր, միջին ձեռնարկություն, ամենքի մոտ աշխատում է 30-50 մարդ։ Մարդը չի կարողանում ինքը ապրի ու էդ մարդկանց գումարն էլ պետք է տա, ո՞նց ա տալու»,- ասաց Ծառուկյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ նա չունի այդ խնդիրը եւ կարող է օրինակ ծառայել, Ծառուկյանը պատասխանեց․ «Այսօր դուք առիթ եք ման գալիս, Ծառուկյանը օրինակ ծառայել ա, ծառայում ա, ասողին լսող ա պետք, էսօր եկել եք՝ ինչ-որ ստորակետ գտնեք Ծառուկյանի վրա, ես բացատրում եմ՝ այսօր ամբողջ աշխարհը նայեք իրականությունը ոնց ա։ Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ ենք կանգնելու։ Կարաք գրեք եւ ստորագրեք»։

Լրագրողներից մեկը խոսեց կառավարության՝ 150 միլիարդ դրամի աջակցության ծրագրի մասին, ինչից հետո Ծառուկյանը հարցրեց, թե որտեղ է տրամադրվել այդ աջակցությունը։

«Ես ուզում եմ իմանամ՝ ու՞ր ա տրամադրվել։ Եթե այսօր ասում են՝ 50 մլն տրամադրվելու է 67 հազար ձեռնարկություններին, ամենքին հասնում է 700 դոլար։ Եթե բաժանվի 30-50 աշխատողի մեջ, ամեն մեկին պետք է հասնի 5000 դրամ։ Դրանով մարդը 1 ամիս ո՞նց է աշխատելու։ Գործատուի ցավը տանեմ, եթե ունի, օգտագործի, օդի՞ց ա տալու, կամ նենց արտոնություններ են տվել գործարարներին, որ գործարարները չգիտեն որտեղ․․․ Այսօր ինչ կա չկա՝ հարկայինից սկսած, դրած սաղի կաշիները քերթելով՝ բյուջեն լցնում են»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը։

Տպել
5598 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ