Ֆուտբոլային աստղեր, որոնք կարող են անդառնալի կորուստ ունենալ Եվրո 2020-ի հետաձգման պատճառով

Մինչդեռ ՈՒԵՖԱ-ն հաշվարկում է, թե եվրոպական գրանդ ակումբներին ու առաջանություններին ընդառաջելու ու Եվրո 2020-ը 1 տարով հետաձգելու պատճառով որքան գումար է կորցնելու եւ ինչպես է դա վերականգնելու, ֆուտբոլային մի շարք աստղեր կարող են այնպիսի կորուստ ունենալ, որը, ի տարբերություն փողի, անդառնալի կլինի: Նրանք կարող են զրկվել իրենց ազգային հավաքականներում կարիերան բարձր նոտայով ավարտելու հնարավորությունից: Ոմանք այնպիսի տարիքում են, որ 1 տարին կարող է լուրջ ազդեցություն ունենալ հավաքականում իրենց տեղն ունենալու վրա, ոմանք էլ պարզապես որոշել էին, որ Եվրո 2020-ն իրենց վերջին խոշոր մրցաշարն է լինելու հավաքականում:

«Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը 2021թ. հունիսին կդառնա 35 տարեկան: Տեւական ժամանակ է՝ մամուլում խոսվում էր, որ Եվրո 2020-ից հետո նա հավաքականում իր տեղը թողնելու է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենին: Տեր Շտեգենն արդեն բավական ժամանակ է այնպիսի խաղ է ցուցադրում, որ լիովին կարող է փոխարինել Նոյերին եւ վերջերս էլ նույնիսկ այդ թեմայով աղմկահարույց մեկնաբանություններ է տվել. դժգոհել էր հավաքականի մեկնարկային կազմում չլինելու համար: 35 տարեկանը, իհարկե, դարպասապահի համար մեծ տարիք չէ, սակայն կախված ավելի երիտասարդ Տեր Շտեգենի մարզավիճակից, հաջորդ տարի Նոյերը կարող է ստիպված լինել զիջել իր տեղը:

Հավաքականի նրա թիմակից Տոնի Կրոսը որոշել էր, որ Եվրո 2020-ն իր վերջին մրցաշարն է լինելու Գերմանիայի ընտրանու կազմում: «Ռեալի» կիսապաշտպանը մյուս տարի 31 տարեկան կլինի: Դա նրան չի խանգարի, սակայն արդյոք կուզի մասնակցել, թե ոչ, հայտնի չէ:

«Ռեալի» նրա խաղընկեր, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2021թ. գրեթե 36 տարեկան կլինի: Խորվաթ ֆուտբոլիստը մեծ դեր ունեցավ աշխարհի 2018թ. առաջնությունում իր թիմի հաջող ելույթների ու փոխչեմպիոն դառնալու հարցում: Այդ տարի նաեւ մի շարք անհատական մրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե գնդակ» նվաճեց: Թե ինչ մարզավիճակում կլինի եւ որքանով կկարողանա օգնել իր թիմին, կերեւա խաղադաշտում:

Մեկ այլ խորվաթ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ռեալի» ոխերիմ մրցակցի կազմում, պետք է նորից մտածի արդեն կայացրած որոշման մասին: «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որը մյուս տարի ամռանը 33 տարեկան կդառնա, Կրոսի նման հայտարարել էր, որ մտադրվել է Եվրո 2020-ին մասնակցելուց հետո ավարտել կարիերան հավաքականում:

Լեոնարդո Բոնուչին ու Ջորջիո Կիելինին մրցաշարի ժամանակ կլինեն համապատասխանաբար 34 եւ 37 տարեկան: Նրանք երկար տարիներ է՝ իրենց հավաքականի առանցքային խաղացողներից են: «Յուվենտուսի» պաշտպանների տարիքը նույնպես մտածելու տեղիք է տալիս, սակայն Իտալիայի հավաքականում այդպիսի տարիքի խաղացողների առկայությունն ամենեւին էլ զարմանալի չի լինի:

Միջազգային մամուլը գրում է, որ «Պորտուում» հանդես եկող Պեպեն ամեն ինչ անում էր Եվրոյին լավ մարզավիճակում մոտենալու ու իր հավաքականին օգնելու համար: Դեպքերի զարգացումն ու ՈՒԵՖԱ-ի որոշումը, սակայն, կարող են խառնել նրա խաղաքարտերը. հաջորդ տարի պորտուգալացի պաշտպանը 38 տարեկան կլինի:

Մյուս կողմից մի շարք ֆուտբոլիստներ էլ կարող են ժամանակ շահել ու օգուտ քաղել այս իրավիճակից: Ոմանք վերջին շրջանում այնքան էլ լավ մարզավիճակում չէին, ու սա նրանց համար վերականգնվելու հնարավորություն է, ոմանք էլ վնասվածքներ ունեին, ու հարց էր, թե ինչ վիճակում կլինեին այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը, երբ նախատեսված էր անցկացվել Եվրոպայի 16-րդ առաջնությունը: Այդպիսի խաղացողներից են բելգիացի Էդեն Ազարը, ֆրանսիացիներ Ուսման Դեմբելեն ու Ուգո Լյորիսը, անգլիացիներ Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Քեյնը եւ այլն:

Եվրոպայի առաջնությունը հաջորդ տարի նախատեսված է անցակցնել հունիսի 11-ից հուլիսի 11-ը: ՈՒԵՖԱ-ն այն հետաձգելու որոշում է կայացրել, որպեսզի եվրոպական լիգաները, որոնք ժամանակավորապես դադարեցված են, կարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը: Եվրոյի ձեւաչափում կամ այն եվրոպական 12 քաղաքներում անցկացնելու մտադրության հարցում փոփոխություններ չեն եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1930 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները