«Կա խախտում, բայց ոչ քրեորեն հետապնդելի». Մանվել Գրիգորյանի եղբորորդին մեղադրանքը չի ընդունել

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը մեղադրանքը շինծու որակեց՝ ասելով. «Կա խախտում, բայց ամեն խախտում չէ, որ քրեորեն հետապնդելի արարք է»: Ըստ պաշտպանի՝ տվյալ դեպքում խնդրի լուծումը պետք էր փնտրել վարչական իրավախախտումների տիրույթում:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն օրերս հայտարարեց, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով համայնքի ղեկավար եւ հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում 2014 թ. նշանակել է ավագանու անդամներից մեկի կնոջը, որը չի համապատասխանել օրենքի պահանջներին, մասնավորապես, չի ունեցել բարձրագույն կրթության դիպլոմ: Դրանից բացի, ըստ մեղադրանքի, 2017 թ. էլ նույն այդ կնոջը նշանակել է նաեւ «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ անտեսելով օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատախազություն:

Պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում ունի Զարզանդ Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ:

- Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում մի պարզ պատճառով. նրան մեղսագրվող գործողություններում հանցակազմ չկա, ցանկացած իրավաբան, եթե բացի Քր. օր. 308-րդ հոդվածը եւ մեկնաբանի, հաստատապես կգա նույն եզրահանգմանը: Գրեթե երկու տարվա նախաքննության ընթացքում նրան մեղսագրում էին տարբեր արարքներ՝ 9-10 դրվագներով, որոնք, սակայն, հետագայում հենց նախաքննական մարմնի կողմից կարճվեցին հանցակազմի բացակայության հիմքով:

- Նկատի ունեք՝ այս նույն գործի շրջանակո՞ւմ:

- Այո՛, եւ որպեսզի քննչական մարմինն ապացուցի, որ ինքը ճիշտ էր, ոսկե միջին տարբերակը գտավ: Սա շինծու մեղադրանք է, եւ ես ասում եմ ոչ թե որպես պաշտպան, այլ որպես իրավաբան:

- Հիմա, փաստորեն, ունենք երկու դրվագ՝ արվեստի դպրոցի եւ մանկապարտեզի:

- Այո՛, խոսքը վերաբերում է նույն անձին առանց դիպլոմի դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն նշանակելուն, մի պաշտոնին 2014-ից է եղել, մյուսին՝ 2017-ից, հիմա արդեն դուրս է եկել, չի աշխատում:

- Պաշտոնավարման ընթացքում նա դիպլոմ ունեցե՞լ է:

- Չի ունեցել, բայց օրենքի ամեն խախտում չէ, որ քրեորեն հետապնդելի արարք է: Եթե այդպես լինի, ուրեմն առավոտից երեկո մեր ժողովուրդն օրենք է խախտում: Օրինակ՝ կարմիր գծերից դուրս մեքենան կայանելը քրեորեն հետապնդելի՞ է, թե՞ ոչ:

- Դե, դա վարչական իրավախախտում է:

- Բա պաշտոնատար անձը չի՞ կարող այնպիսի գործողություններ կատարել, որոնք վարչական պատասխանատվություն կնախատեսեն, ոչ թե քրեական: Քրեորեն հետապնդելի որեւէ արարք Զարզանդ Գրիգորյանի կողմից թույլ չի տրվել մի պարզ պատճառով. որպես հետեւանք՝ ո՛չ պետությանն է վնաս պատճառվել, ո՛չ՝ որեւէ քաղաքացու, իսկ 308-րդ հոդվածը նյութական հանցակազմ է եւ պահանջում է, որ հետեւանք առաջանա: Զարզանդ Գրիգորյանի կողմից դիպլոմ չունեցող անձին տնօրեն նշանակելը որեւէ հետեւանք չի առաջացրել:

- Քննչական կոմիտեն նշում է, որ նրա գործողությունների արդյունքում խաթարվել է պետության եւ կոնկրետ պաշտոնին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս է պատճառվել դրան:

- Քննչական կոմիտեն գոնե ասե՞լ է, թե որ անձի: Ասենք, օրինակ, մրցույթ է հայտարարվել, երեք հոգի թեկնածություն է ներկայացրել, առանց դիպլոմի անձը հաղթել է, մյուս երկու անձերի իրավունքը խախտվե՞լ է, այդպիսի տվյալ նշե՞լ են: Իրենք անորոշ են թողել, այդ անձը պիտի լինի ֆիզիկական, չէ՞, լինի առնվազն ՀՀ քաղաքացի, ունենա անուն-ազգանուն, կենսաչափական տվյալներ...

- Չե՞ն եղել այլ թեկնածուներ:

- Ո՛չ, չեն եղել:

- Եվ գործում առկա նյութերով էլ չկա՞ անձ, որն ունեցել է դիպլոմ եւ ցանկացել է նշանակվել այդ պաշտոնին:

- Ո՛չ, չկա: Շատ են ման եկել, որ գտնեն, բայց չեն գտել, որովհետեւ չի եղել նման մարդ:

- Ձեր այդ դիտարկմանը քննիչն ինչպե՞ս է արձագանքել:

- Ժպտացել է: Ես չեմ կասկածում որեւէ մեկի գիտելիքներին, բայց ինձ հետ վիճաբանելու համար պետք է իրավաբանական խոր գիտելիքներ ունենալ, հակառակ դեպքում ձախողելու են կամ լռելու են ու ժպտան: Այս դեպքում լռել ու ժպտացել են:

- Իսկ միաժամանակ երկու պաշտոնին նշանակելու վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Դե, այլ թեկնածուներ չեն եղել, եւ որպեսզի, այսպես ասած, անտեր-անտիրական չմնա, նրան է նշանակել, եւ ասեմ, որ ե՛ւ մանկապարտեզի, ե՛ւ արվեստի դպրոցի գործունեությունը հավուր պատշաճի իրականացրել է, ինչի կապակցությամբ ե՛ւ նախկին մարզպետները, ե՛ւ բնակչությունը գոհ են եղել:

- Ստացվում է՝ տեղը թափուր չթողնելու համար որոշել են օրենքի խախտմա՞մբ տնօրեն նշանակել:

- Այլ թեկնածու չի եղել, մարդիկ չեն համաձայնվել, այդ հետո՝ արդեն 2018-19 թթ. է որոշվել, որ ՊՈԱԿ-ներում պետք է մրցութային կարգով տնօրեն նշանակեն, նոր միայն մրցույթ է հայտարարվել, իսկ մինչ այդ առանց մրցույթ է եղել, կարգն էր այդպես սահմանված:

- Ո՞վ է այդ կինը, ինչ-որ ազգակցական կապ ունի՞ Զարզանդ Գրիգորյանի հետ:

- Բացարձակ, ավագանու անդամի կին է, համայնքի ղեկավարի հետ ազգակցական կամ բարեկամական կապի մեջ չի եղել:

- Իսկ ի՞նչ նպատակ, ի՞նչ մոտիվ է ունեցել հենց նրան այդ պաշտոններին նշանակելու համար:

- Ոչ մի մոտիվ, ընդամենը, որ այդ արվեստի դպրոցն աշխատի, գործի, երեխաները հաճախեն իրենց խմբակները, եւ համայնքի բնականոն գործունեությունն ապահովվի՝ թե՛ մանկապարտեզի, թե՛ արվեստի դպրոցի առումով: Ընդ որում, այդ կինն ինքն է դիմում գրել, ոչ ոք նրան դա չի խնդրել:

- Հիմա այդ կինն ու ավագանու անդամն ի՞նչ կարգավիճակ ունեն:

- Ի՞նչ կարգավիճակ պիտի ունենան, վկա են:

- Պարո՛ն Սարգսյան, փաստաթղթերից բացի, այլ բան կա՞ մեղադրանքի հիմքում, հնարավո՞ր է՝ առերեսում եղած լինի:

- Առերեսում ինչի՞ համար, մարդը դիպլոմ չի ունեցել, ավագանին որոշում է կայացրել դիպլոմ չունեցող անձին նշանակել եւ նման առաջարկ է արել համայնքի ղեկավարին, դա ուղարկել մարզպետարան, եւ եթե չեմ սխալվում, նաեւ Արդարադատության նախարարություն: Համայնքի ղեկավարն էլ կարգադրություն է ստորագրել, ընդ որում, դիպլոմի հարց չի էլ քննարկվել: Նույն հաջողությամբ պետք է ավագանիներին էլ դատի տալ, ասել՝ եթե դիպլոմ չուներ, ինչո՞ւ եք առաջարկել:

- Այսինքն՝ Գրիգորյանը տեղյակ չի՞ եղել, որ կինը դիպլոմ չուներ:

- Ես չեմ կարող ասել՝ տեղյակ եղել է, թե ոչ, այդ կապակցությամբ նա դիրքորոշում չի հայտնել, ես խոսում եմ փաստական հիմքերի մասով եւ գտնում եմ, որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը: ...Ասեմ ավելին՝ Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարումը դադարեցրել էին, բայց դա էլ չէին կարող անել, որովհետեւ Քր. դատ. օրենսգրքով նման կարգ սահմանված չէ: Պատկերացրեք՝ մենք անընդհատ գտնվում էինք բողոքարկումների մեջ, եւ մի «հարգարժան» դատավոր մեր բողոքը պահեց իր վարույթում շուրջ մեկ տարի, այնինչ 25 րոպեում կարող էր քննարկվել, եւ մեկ տարի անց միայն մերժեց, իսկ Վերաքննիչը հետագայում բավարարեց այն, եւ որպեսզի քննչական մարմինը արդարացնի իր գործողությունները, այս մեղադրանքը դրեց: Մենք դատարանում ասում էինք՝ հարգելի քննիչ, հարգելի դատախազ, մենք վստահ ենք, որ դուք լավ իրավաբան եք, որ դիպլոմ ունեք, բայց հասկանում եք, չէ՞, որ նման կարգ սահմանված չէ, ասում էին՝ այո՛, հասկանում ենք, բայց դադարեցված է: Դա, սակայն, ձեւական բնույթ է կրել, նա միշտ էլ պաշտոնավարել է:

- Հիմա գործն արդեն ուղարկվել է Դատախազություն: Հսկող դատախազին ինչ-որ միջնորդություն ներկայացնելո՞ւ եք:

- Ամենեւին, նույնիսկ ափսոսում եմ իմ ջանքն ու ժամանակը, որովհետեւ վստահ եմ, որ չի բավարարվելու: Դատախազության ու քննիչների պատասխանները չհիմնավորված, չպատճառաբանված են: Զարզանդ Գրիգորյանը պատերազմի մասնակից է, հաշմանդամություն ունի, եւ միանշանակ, նրա նկատմամբ կարող է համաներում կիրառվել, բայց մենք դրանից սկզբունքորեն հրաժարվել ենք, մենք վստահ ենք, որ նա ի վերջո կարդարացվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2529 դիտում

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև