Երևան
12 °C
Ժամը 15:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ մի շարք տվյալներ հրապարակեց:
«Մենք ունենք կորոնավիրուսի 30 դեպք, որից 19-ն Էջմիածնի հետ կապված դեպքերն են, 1 մարդ բուժվել է, 10 անձից 3-ը առաջին դեպքի՝ «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 3 անձինք են, 7-ից 3-ը Երեւանի արտադրական ձեռնարկությունում արձանագրված դեպքերն են, 1-ը՝ Սյունիքի դեպքը: Լավն այն է, որ այս պահին մենք ախտորոշել ենք մի շարք մարդկանց եւ կարող ենք մտածել, որ այնտեղ մենք վարակի տարածման աղբյուր չունենք:
Որոշել ենք ժամը 15:00-ին հրավիրել կառավարության արտահերթ նիստ՝ հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցերի քննարկման համար, նիստը կլինի դռնբաց եւ կհեռարձակվի ուղիղ եթերով:
Էջմիածնում երեկվանից մտցված սահմանափակումների մասին. արդեն 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանք ուղարկվել են հետ եւ կլինեն ինքնամեկուսացած, շնորհակալ ենք նրանց համագործակցության համար: Սա չի նշանակում, որ 129 մարդու մոտ վիրուս կա:
Որոշել եմ, որ խրախուսական պատվոգրով պետք է պարգեւատրել մեր առաջին պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ թույլ չտվեց, որ վարակն ավելի տարածվի: Բայց ավելի մեծ շնորհակալություն մեր բուժաշխատողներին, որոնք առաջնագծում են, առողջապահական տեսչության աշխատակիցներին, որոնք արդեն մոտավորապես 2 ամիս անցակետերում աշխատանքներ են իրականացնում, եւ բոլոր այն բուժաշխատողներին, որոնք օգնում են: Այդ մարդիկ հազարներով են:
Շարունակվում են քննարկումները՝ հասկանալու համար՝ ինչ անել, որ մեր տնտեսությունն այդքան չտուժի: Այս պահին մեր 300 քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300 քաղաքացու մեկուսացնելու համար մենք տարածքներ ենք պատրաստել: Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն մտցնելու մասին, իսկ մենք կարծում ենք, որ կկայացվի, իրավունքի ուժով տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հասկանալու համար մեր քայլերի համաչափությունը: Հնարավորություն կունենանք արձագանքել նաեւ քննադատություններին, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու:
Այս պահին կորոնավիրուսային իրավիճակ է եվրոպական 51 երկրում: Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլեւ բոլոր խնդիրները՝ ազգային միասնության, առողջապահական եւ տնտեսական առումով: Ես ուզում եմ, որ մենք բոլորս դրականորեն եւ այս ձեւով մտածենք: Փառք Աստծո, մենք ռիսկային դեպքեր չունենք, 2 անձի մոտ է միայն փոքր-ինչ բարդացած, 2 քաղաքացի թոքաբորբ ունեն, բայց կարծես թե բուժումներն օգնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երբ երեկոյան մենք լուր ստացանք, որ Վայքում ես շփել էի հաստատված վիրուսով քաղաքացու հետ, եւ հետաքրքիր է, որ ես մինչ այդ ջերմություն չունեի, բայց երբ այդ մասին իմացա եւ ջերմաչափում արեցի, 37.1 ջերմություն ունեի, այդ պատճառով էլ կրկին թեստ անցանք:
Բացի այն, որ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարություն էր արել, այսօր առավոտյան ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ինձ ասաց, որ իրենք եւս հաստատում են, որ եթե նույնիսկ 1 ամիս Հայաստան որեւէ մթերք չներմուծվի, Հայաստանը սննդի պակաս չունի, չնայած այդպիսի սցենար էլ չունենք:
Բոլոր երկրները, որոնք հայտարարում են, թե չունեն կորոնավիրուսի դեպքեր, այդքան էլ չվստահեք այդ լուրերին: Մենք, վստահեցնում եմ, չենք թաքցնում որեւէ տեղեկություն, ամեն ինչի մասին տեղեկացնում ենք:
Գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք արդեն ֆինանսական խնդիրներ ունեն, մենք այդ ամենն էլ կքննարկենք, քննարկել ենք, թե տնտեսական դժվարություններն ինչպես կհաղթահարենք»,- ասաց ՀՀ վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT