Երևան
12 °C
Էջմիածին քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը քիչ հետո կփակվեն, բացառությամբ՝ 3 ճանապարհների:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.
«Մեր ունեցած վատ լուրերը հետեւյալն են՝ այս պահին մենք ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը Էջմիածնի դեպքի հետ առնչված մարդիկ են: Հիմա մենք քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված մենք է պետք է որոշակի նոր միջոցներ ձեռնարկենք:
Այսպես, ժամը 23:00-ից պիտի խնդրենք մեր սիրելի էջմիածնեցիներին, որ քաղաքից առկա 27 ելքերից միայն 3-ից օգտվեն, մյուսները փակ են լիենլու: Մենք տեղում ջերմաչափում կանենք Էջմիածնի բոլոր քաղաքացիներին եւ ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք մեկուսանալ: Կկարողանան քաղաքից դուրս գալ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապրհով, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկականական կետ, տեղում կհետազոտեն, մյուսը՝ Վաղարշապատ-Աշտարակ, եւ Վաղարշապատ-Մասիս, մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն, տեղում արագ ջերմաչափում կլինի եւ նրանք, ում մոտ ջերմություն կլինի, կխնդրենք ինքնամեկուսացվել: Մյուս բոլոր ելքերը քաղաքի փակ կլինեն:
Վաղ կառավարությունում քննարկում կլինի:
Եւս մեկ տվյալ՝ հիմա շատ է խոսվում H1N1 վիրուսի մասին, որի 2 բռնկում է եղել, 2016-ին՝ 30 մահ, իսկ 2009-ին մասնագետները հիշում են 50 քաղաքացու մահ: Ինչպես գիտեք, այդ ժամանակ այսպիսի աժեոտաժ չկար, պատճառն էլ այն էր, որ սոցցանցերն ու համացանցն այսքան ազատ չէին եւ տարածված չէին։
Քիչ բարդացած վիճակում 2 հիվանդ ունենք՝ 67 եւ 30 տարեկան, որոնց ինքնազգացողությունը լավ է:
Շատ են մեղադրում, թե ինչու ի սկզբանե չեն մեկուսացրել մարդկանց: Ասեմ, որ բերովի ունենք ընդամենը 5-6 դեպք: Մենք չէինք կարող մեկուսացնել բոլորին, որովհետեւ այժմյան մեկուսացվածների համար տեղ չէր լինի պարզապես: բոլոր դեպքերում կարծում եմ, որ մենք իրավիճակը վերահսկում ենք:
Մենք, ինչպես արդեն գիտեք, դեռ ամբողջ ընտանիքով գտնվում ենք Սեւանում, ինքնամեկուսացվել ենք: Ես ասեմ, որ այսօր հայտնի դարձած 1 դեպքը, որը հայտնաբերվել էր Մեղրիում, պարզ դարձավ, որ ես այդ մարդու հետ Մեղրիում շփում եմ ունեցել, այդ մարդը բիստրո ունի, որտեղ մենք սնվել ենք, այդ մարդու հետ շփվել ենք, այդ պատճառով էլ ես այսօր կրկին թեստ եմ հանձնել, որի արդյունքները կլինեն կեսգիշերին: Եթե պատասխանը բացասական լինի, ես առավոտյան կվերադառնամ Երեւան ու կաշխատեմ կառավարության շենքից:
Մենք կքննարկենք նաեւ ՀՀ որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,-նշեց վարչապետը՝ կրկին կոչ անելով ինքնապատասխանատվություն ունենալ, լինել շրջահայաց եւ խուճապի չմատնվել:
Նաեւ հավելեց, որ ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, միայն 2 անձի մոտ է առկա թոփաբորբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT