Ինձ պարզ չէ` ինչ արեցի, որ օժանդակեցի կամ Արամ Հարությունյանը որտեղ լվաց իր փողերը, ինչպես լվաց. «ՄԱՊ»-ի Ալիկ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր կայացած դատական նիստին փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:

Հիշեցնենք, որ սկսվեց գործով բուն դատաքննությունը: Պատասխանելով նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի հարցերին՝ Ալեքսան Պետրոսյանը նախ ներկայացավ, նշեց, որ ունի երեք չափահաս երեխա, ստացել է բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել, այժմ ստանում է կենսաթոշակ եւ հանդիսանում է «ՄԱՊ» ընկերության խորհրդի նախագահը: Դատավորի հարցին՝ ֆիզիկապես առո՞ղջ է, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ տասը տարի է՝ բուժվում է: Դատավորը նրան պարզաբանեց իր իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հրապարակեց Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը:

Ըստ այդմ, Ալեքսան Պետրոսյանը, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007թթ ընթացքում զբաղեցնելով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Վերջինս, որպես Բնապահպանության նախարար, ի պաշտոնե հանդիսացել է նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը: 2007թ. ընթացքում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և հանդիսանալով նաև «Լուլիար» ՍՊ ընկերության սեփականատերն ու տնօրենը՝ լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել է օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի շահագործման աճուրդին, որը ղեկավարվել է Արամ Հարությունյանի կողմից:

Աճուրդի ժամանակ Մակար Պետրոսյանին պատկանող «Լուլիար» ընկերությանը հաղթող է ճանաչվել, եւ հանածոների շահագործման նպատակով նրան տրվել է ընդերքի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիան`ՀՀ Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար: Հենց նույն հանքի նկատմամբ հետաքրքրություն է ունեցել գործարար Սիլվա Համբարձումյանը, ինչի մասին Արամ Հարությունյանը տեղեկացել է նախ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Ավագյանից, ապա նաեւ՝ Համբարձումյանից: Հարությունյանը Համբարձումյանին հայտնել է, որ դրա լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերել Ալեքսան Պետրոսյանը, սակայն ասել է, որ ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին տրամադրելու գործընթացը: Սիլվա Համբարձումյանը համաձայնել է, ինչից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է «Լուլիար» ՍՊ ընկերությունը լիցենզիայով հանդերձ Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացը:

Շարունակելով ընթերցել մեղադրական եզրակացությունը՝ դատախազ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց դրա հաջորդ դրվագը. «Հերթական հանդիպումների ժամանակ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում  գործողություններ կատարելու հարցում և առաջարկել է ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն իրեն հետաքրքրող հանքերի վերաբերյալ»: Արդյունքում, 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության թվով 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Ըստ մեղադրանքի՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Համբարձումյանը իր տնօրինության տակ գտնվող հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով Արամ Հարությունյանին է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը. «Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը՝ 8 մլն ԱՄն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից 2008-2011թթ ընթացքում ստացել է բանկային փոխանցումների եղանակով ու այդ հարցում պաշտոնատար անձին օժանդակել են նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը և վերջին երկուսի ու Արամ Հարությունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, 1990-ական թվականներից Արաբական Միացյալ էմիրություններում մշտական բնակություն հաստատած, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող, ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը»,- նշեց մեղադրողը:

Վերջինիս խոսքով՝ Արամ Հարությունյանը նպատակ է ունեցել հանցավոր ճանապարհով ստացված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկել, դրանց օրինական տեսք տալու միտումով փոխանցել ՀՀ տարածք եւ այդկերպ ստանալ դրանք տնօրինելու հնարավորություն, ինչն անելու հարցում Ալեքսան Պետրոսյանին առաջարկել է իրեն օժանդակել. «Ալեքսան Պետրոսյանն էլ, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ընկերության միջոցով գումարները ՀՀ փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը»: Այդ նպատակով Պետրոսյանը Հարությունյանին է տրամադրել իր բանկային հաշվեհամարը, որից հետո Հարությունյանը կազմակերպել է Համբարձումյանից ստացած առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարի՝ 5.049.005 ԱՄՆ դոլար մասի փոխանցումը նշված հաշվեհամարին:

Մեղադրանքի համաձայն՝ գումարների այդ փոխանցումը տեղի է ունեցել աստիճանաբար: Նախ, Արամ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011թ. մարտի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի առաջին բանկի իր հաշվեհամարից 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2011թ. մարտի 29-ին Արամ Հարությունյանն անձամբ Աբու Դաբի քաղաքի նույն բանկի իր հաշվեհամարից 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարները փոխանցել են Ալեքսան Պետրոսյանին պատկանող «Տառասկո Ինվեսթմենթ» ընկերությանը: Դրանք ստանալով՝ Ալեքսան Պետրոսյանը մեկ օրվա տարբերությամբ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին է փոխանցել նախ 1.901.000, ապա 3.048.000 ԱՄՆ դոլարը, ապա տարբեր ժամանակ դրանք կրկին մուտքագրել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության տարբեր հաշվեհամարների: Դրանից հետո «Տառասկո Ինվսեթմենթ» և «ՄԱՊ» ընկերությունների միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, որի ուժով 2011-2014 թթ ընթացքում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության Հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով. «Փոխանցումներին զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից 2011-2016 թթ ընթացքում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը. «Ալեքսան Պետրոսյանն իր վերոհիշյալ գործողություններով օժանդակել է պաշտոնատար անձ Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մաս կազմող՝ 5.049.005 ԱՄՆ դոլար գումարն օրինականացնելուն»,- ամփոփեց Հայկ Պետրոսյանը:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ առաջադրված մեղադրանքում Պետրոսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է. «Իրավական որակավորումը ինձ պարզ է, հոդվածը հասկանում եմ, բայց ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, պարզ չէ, թե ես երբ սկսեցի օժանդակել Արամ Հարությունյանին, երբ ավարտեցի, ինչ արեցի, որ օժանդակեցի կամ Արամ Հարությունյանը որտեղ լվաց իր փողերը, ինչպես լվաց, կամ որտեղից ես պիտի իմանայի այդ հանգամանքները»: Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Պետրոսյանն ասաց. «Իհարկե ոչ, ընդամենը հայկական բառեր են գրված, բառերը հասկանում եմ, բայց բառերի մեջ պիտի էություն լինի, այդ էությունը չկա, դրա համար ես ինձ ոչ թե ճանաչում եմ անմեղ, այլ ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, որ մեղավոր լինեմ»: Արձագանքելով Պետրոսյանի հարցերին՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ փողերի լվացմանն օժանդակելու օրը հնարավոր չի եղել արձանագրել, բայց որպես սկիզբ ընդունվել է 2011 թվականը. «Այսինքն՝ փողերի լվացումը սկսվել է այն պահից, երբ համաձայնություն է տվել Արամ Հարությունյանի կողմից ստացված կաշառքը օրինականացնելու նպատակով տրամադրել իր բանկային հաշիվները»:

Այնուհետեւ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ, որոշվեց նախապես հետազոտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ապա՝ գործում առկա նյութերը, որից հետո հարցաքննել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Արմեն Խաչատրյանին եւ Մակար Պետրոսյանին, ապա՝ ամբաստանյալ Արաքս Դիլանյանին (Արամ Հարությունյանին վերաբերող մայր գործից անջատված եւ այժմ դատարանում գտնվող գործով նա մեղադրվում է Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար), այնուհետեւ՝ դատակոչված 13 վկաներին, եւ վերջում՝ ամբաստանյալ Ալեքսան Պետրոսյանին: Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2892 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից